Արմավիրում կստեղծվի Թումո կենտրոն

«Սիմոնյան» կրթական հիմնադրամի և Արմավիր համայնքի ղեկավարի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն նախատեսվում է «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ» բարեգործական ծրագրի շրջանակներում Արմավիր համայնքում ստեղծել Թումո կենտրոն։ 

Հուլիսի 25-ին Կառավարության նիստին ժամանակ նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Նախարարը նշեց, որ Թումո կենտրոնը հնարավորություն կտա 12-18 տարեկան երեխաներին և հիմնադրամի կանոնադրությամբ սահմանված այլ անձանց անվճար օգտվելու արհեստի և տեխնոլոգիաների ոլորտներում մատուցվող կրթական ծրագրերից: 

«Կենտրոնի համար նախատեսվում է ծախսել մոտ 530 միլիոն դրամ»,- տեղեկացրեց Սանոսյանը։

Կենտրոնը նախատեսվում է կառուցել մինչև 2026 թվականը։ 

ajax-loader