Ժնևում կայացել է Հայաստանի և Իրանի արտգործնախարարների հանդիպումը։ Ավելի վաղ, ՀՀ ԱԳՆ–ը հայտնել էր, որ փետրվարի 24-25-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Շվեյցարիայում։ Նշվում էր, որ Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի և Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին և հանդես կգա ելույթներով: Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ։
Կարդալ ավելին »Tag Archives: Ժնև
Ժնևում մեկնարկել է Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովը. մասնակցում է նաև Ալեն Սիմոնյանը
Ժնեւում հոկտեմբերի 14-ին տեղի է ունեցել Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի պաշտոնական բացման արարողությունը, որին մասնակցել է նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը: ԱԺ-ից հայտնում են, որ համաժողովի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը հանդես կգա ելույթով: Նախատեսվում են նաեւ տարբեր երկկողմ հանդիպումներ:
Կարդալ ավելին »ՄԻՊ-ը Ժնևում հանդիպել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գրասենյակի փոխտնօրենի հետ
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Շվեյցարիա կատարած աշխատանքային այցի շրջանակում փետրվարի 8-ին Ժնևում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գրասենյակի փոխտնօրեն Օկտավիան Բիվոլի հետ։ Ինչպես տեղեկանում ենք ՄԻՊ-ի տարածած հաղորդագրությունից, քննարկմանը, որին մասնակցել է նաև Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը, անդրադարձ է կատարվել ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Պաշտպանի աշխատակազմի համագործակցությամբ իրականացվող ծրագրերին, երեխաների իրավունքների պաշտպանության ...
Կարդալ ավելին »ՄԻՊ-ն ընդունել է Ժնևում ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի ղեկավարին
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շարունակում է հանդիպումներ ունենալ միջազգային գործընկերների հետ՝ ներկայացնելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը։ Այդ մասին տեղեկացնում են ՄԻՊ-ից աշխատակազմից: Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Պաշտպանն ընդունել է Ժնևում ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի (OCHA) ղեկավար և ներկայացուցիչ Մոհան Ռամեշ Ռաջասինգամի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում են եղել նաև Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պարտականությունները ...
Կարդալ ավելին »