Ֆրեդ Ռամսդելը, որը Մերի Բրունկոուի և Շիմոն Սակագուչիի հետ միասին արժանացել է բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակի, չգիտի այդ մասին, քանի որ որոշել է որոշ ժամանակով կտրվել արտաքին աշխարհից և ժամանակ անցկացնել բնության գրկում։ Այդ մասին AFP գործակալությանը հայտնել է Սան Ֆրանցիսկոյում գտնվող նրա լաբորատորիայի խոսնակը։ Ըստ հրապարակման՝ դափնեկիրը հրաժարվել է թվային բոլոր միջոցներից, հետևաբար, Նոբելյան հանձնաժողովը չի կարողացել կապվել նրա ...
Կարդալ ավելին »Tag Archives: Նոբելյան մրցանակ
Խաղաղության Նոբելյան մրցանակ և այլ մրցանակներ պետք չեն․ Մասկ
Ամերիկյան նոր՝ DOGE գերատեսչության, որը պատասխանատու է ԱՄՆ կառավարության արդյունավետության բարձրացման համար ղեկավար, գործարար Իլոն Մասկը հայտնել է, որ իրեն պետք չեն Խաղաղության Նոբելյան մրցանակ կամ այլ մրցանակներ։ «Ես ոչ մի մրցանակ չեմ ուզում»,- չորեքշաբթի գրել է նա X-ում՝ ի պատասխան իրեն Նոբելյան մրցանակի առաջադրելու մասին լուրերի: Ավելի վաղ Եվրախորհրդարանի պատգամավոր Բրանկո Գրիմսը տեղեկացրել էր Իլոն Մասկին Խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրելու մասին՝ «խոսքի ազատության հիմնարար իրավունքին» աջակցելու համար։
Կարդալ ավելին »Հիբակուշա՝ Խաղաղության Նոբելյան մրցանակի հաղթողը
Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողովը 2024 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհել է ճապոնական «Նիհոն Հիդանկյո» կազմակերպությանը՝ միջուկային զենքից զերծ աշխարհ ունենալու գործում ցուցաբերած ջանքերի համար: Այդ մասին վկայում է Նոբելյան մրցանակի պաշտոնական կայքում հրապարակված մամուլի հաղորդագրությունը։ «Ատոմային ռումբի հարվածից Հիրոսիմայից և Նագասակիից փրկվածների այս շարժումը, որը նաև հայտնի է որպես Հիբակուշա, ստանում է Խաղաղության մրցանակ՝ միջուկային զենքից զերծ աշխարհ ունենալու իր ջանքերի ...
Կարդալ ավելին »2024 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակին առաջադրվել է 286 թեկնածու
2024 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակին առաջադրվել է 286 թեկնածու, այդ թվում՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը, Հռոմի Ֆրանցիսկոս պապը և բրիտանացի բնագետ Դեյվիդ Աթենբորոն, հայտնում է Reuters-ը։ Գործակալության կողմից հարցված փորձագետները կարծում են, որ այս տարվա ֆավորիտների թվում են նաև Պաղեստինի փախստականների հարցերով ՄԱԿ-ի գործակալությունը (UNRWA), Արդարադատության միջազգային դատարանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը: Նշվում է, որ UNRWA-ին մրցանակ շնորհելը ...
Կարդալ ավելին »Նոբելյան մրցանակակիր Մուհամադ Յունուսը նշանակվել է Բանգլադեշի ժամանակավոր կառավարության գլխավոր խորհրդական
Բանգլադեշի ժամանակավոր կառավարության գլխավոր խորհրդական է նշանակվել Նոբելյան մրցանակակիր Մուհամադ Յունուսն այն բանից հետո, երբ վարչապետ Շեյխ Հասինան ցույցերի ֆոնին հրաժարական է տվել և հեռացել երկրից։ Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Յունուսին այդ պաշտոնին նշանակել է Բանգլադեշի նախագահ Մոհամմեդ Շահաբուդդինը ցույցերի ուսանող առաջնորդների և ռազմական երեք ծառայությունների ղեկավարների հետ հանդիպումից հետո։ 84-ամյա Յունուսը և նրա Grameen Bank միկրոֆինանսական կազմակերպությունը ...
Կարդալ ավելին »Ռուբեն Վարդանյանը ներկայացվել է 2024 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի
Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն իր բարեգործական և մարդասիրական գործունեության համար ներկայացվել է 2024 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի: Լուրը հաստատեցին Ռուբեն Վարդանյանի գրասենյակից՝ նշելով, որ հեղինակավոր անձանց կողմից Ռուբեն Վարդանյանը ներկայացվել է այդ բարձր մրցանակին՝ շուրջ հինգ տասնյակի հասնող նոր և աննախադեպ կրթական, բարեգործական, գիտական և մարդասիրական կառույցների ստեղծման ու օժանդակման համար ոչ միայն Հայաստանում, այլև մի շարք երկրներում: ...
Կարդալ ավելին »Խաղաղության Նոբելյան մրցանակին առաջադրվել է 285 թեկնածու
2024 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակին առաջադրվել է 285 թեկնածու: Այս մասին հաղորդում է Նորվեգիայի Նոբելյան ինստիտուտը։ Մրցանակի համար առաջադրվել են 196 անհատ և 89 կազմակերպություն։ 2023 թվականին Խաղաղության Նոբելյան մրցանակի համար առաջադրվել էր 351 թեկնածու, սակայն առաջադրումների թվով ռեկորդային է եղել 2016 թվականը, երբ Խաղաղության Նոբելյան մրցանակի համար առաջադրվել էր 376 թեկնածու։ Մրցանակը կշնորհվի աշնանը՝ Նորվեգիայում։ Թեկնածուների ամբողջական ցուցակն ավանդաբար ...
Կարդալ ավելին »Ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակ է շնորհվել էլեկտրոնների և լույսի բնույթի ուսումնասիրության համար
Ֆիզիկայի բնագավառում 2023 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել է ֆրանսիական ծագմամբ ամերիկացի Պիեռ Ագոստինին, հունգարաավստրիացի գիտնական Ֆերենց Կրաուսին և ֆրանսիացի հետազոտող Անն Լ’Յուիլիեին: Այդ մասին հայտարարել է Շվեդիայի Գիտությունների թագավորական ակադեմիան։ Ըստ ակադեմիայի՝ մրցանակը շնորհվել է «այն փորձարարական մեթոդների համար, որոնք առաջացնում են ատտովայրկյանային լուսային իմպուլսներ՝ նյութի մեջ էլեկտրոնների շարժումն ուսումնասիրելու համար»։ Ինչպես պարզաբանվում է մամուլի տեղեկագրում, մարդն արագ տեղի ունեցող իրադարձություններն ընկալում ...
Կարդալ ավելին »Բժշկության Նոբելյան մրցանակը շնորհվել է COVID-19-ի դեմ պատվաստանյութի ստեղծման գործում ներդրում կատարած 2 գիտնականի
իզիոլոգիայի և բժշկության բնագավառում 2023 թվականի Նոբելյան մրցանակակիրներ են դարձել հունգարացի Կատալին Կարիկոն և ամերիկացի Դրյու Վայսմանը COVID-19-ի դեմ մՌՆԹ (mRNA) պատվաստանյութի մշակման ոլորտում իրենց հետազոտությունների համար։ Այդ մասին տեղեկանում ենք Նոբելյան մրցանակաբաշխության կոմիտեի կայքից։ Պատվաստման համար մՌՆԹ-ի (մեսենջերային ռիբոնուկլիենաթթվի) օգտագործման հայեցակարգն առաջին անգամ առաջարկվել է ավելի քան 30 տարի առաջ: Այնուամենայնիվ, վաղ փորձերը ցույց են տվել, որ այս տեխնոլոգիան առաջացնում ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ