Խաղաղության Նոբելյան մրցանակ և այլ մրցանակներ պետք չեն․ Մասկ

Ամերիկյան նոր՝ DOGE գերատեսչության, որը պատասխանատու է ԱՄՆ կառավարության արդյունավետության բարձրացման համար ղեկավար, գործարար Իլոն Մասկը հայտնել է, որ իրեն պետք չեն Խաղաղության Նոբելյան մրցանակ կամ այլ մրցանակներ։

«Ես ոչ մի մրցանակ չեմ ուզում»,- չորեքշաբթի գրել է նա X-ում՝ ի պատասխան իրեն Նոբելյան մրցանակի առաջադրելու մասին լուրերի:

Ավելի վաղ Եվրախորհրդարանի պատգամավոր Բրանկո Գրիմսը տեղեկացրել էր Իլոն Մասկին Խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրելու մասին՝ «խոսքի ազատության հիմնարար իրավունքին» աջակցելու համար։

ajax-loader