Tag Archives: շտապօգնության մեքենա

Հայաստանից ԼՂ են ուղևորվել շտապօգնության մեքենաներ

Հայաստանից շտապօգնության մեքենաներ են ուղևորվել Ստեփանակերտ՝ Լեռնային Ղարաբաղում պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներին տեղափոխելու համար: Սեպտեմբերի 26-ի առավոտյան Հայաստանից ուղղաթիռով բժիշկների թիմը` անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով, մեկնել էր Ստեփանակերտ ու տեղափոխել սեպտեմբերի 25-ին ԼՂ-ում վառելիքի պահեստում տեղի ունեցած խոշոր պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներին: Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստում տեղի ունեցած խոշոր պայթյունի հետևանքով 7 մարդ հիվանդանոցում մահացել է, տասնյակ տուժածներ ծայրահեղ ծանր վիճակում են: Լեռնային Ղարաբաղում  պայթյունի հետևանքով տուժած 7 քաղաքացի արդեն Հայաստանի առողջապահության նախարարության «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնում» է; Բժիշկները 4-ի առողջական վիճակը գնահատում են ծանր, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, 3-ը այրվածքային բաժանմունքում են, առողջական վիճակը գնահատվում է ծանր, բայց կայուն:

Կարդալ ավելին »

Ադրբեջանը գնդակոծել է Ստեփանակերտի դիահերձարանի շտապօգնության մեքենան․ վարորդը վիրավորվել է

Ադրբեջանական զինուժի կողմից սեպտեմբերի 20-ի ժամը 5:00-ի սահմաններում  գնդակոծվել է Ստեփանակերտի դիահերձարանի շտապօգնության ավտոմեքենան, որն ուղարկվել է Մարտակերտի շրջան՝ 8 դիակ մայրաքաղաք տեղափոխելու նպատակով։ Այդ մասին հայտնում է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը՝ X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման միջոցով։ Շտապօգնության մեքենայի գնդակոծման պատճառով վիրավորվել է վարորդը, որը չի կարողացել դիակները տեղափոխել Ստեփանակերտ։ ❗️Around 5:00, the ambulance of the Stepanakert's morgue, ...

Կարդալ ավելին »
ajax-loader