Tag Archives: տարածք

Բաքվի և Երևանի միջև կայուն խաղաղության հիմքը պետք է լինի տարածքային ամբողջականության սկզբունքի պահպանումը․ Շոլց

Գերմանիայի կառավարությունը պնդում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը լուծվի դիվանագիտական բանակցությունների միջոցով և մերժում է ռազմական բռնության ուղին: Նման հայտարարություն է արել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում, հաղորդում է Գերմանիայի կառավարության մամուլի ծառայությունը:  Շոլցը նշել է, որ Բաքվի և Երևանի միջև կայուն խաղաղության հիմքը պետք է լինի տարածքային ամբողջականության ...

Կարդալ ավելին »

Կովկասի երկրների տարածքային ամբողջականության պահպանումը կարմիր գիծ է Իրանի համար. Իրանի ՊՆ

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն իրանցի իր պաշտոնակից Մոհամմադ Ռեզա Աշտիյանիի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Հարավային Կովկասում «3+3» ձեւաչափով համագործակցության հանձնառությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Tasnim գործակալությունը: Շոյգուն համերաշխություն է հայտնել իր գործընկերոջը առ այն, որ «3+3» ձեւաչափը կովկասյան տարածաշրջանում առկա խնդիրների լավագույն լուծումն է խաղաղ ճանապարհով: Ռուսաստանի Պաշտպանության նախարարը նաեւ պաշտպանել է Իսլամական Հանրապետության դիրքորոշումը Կովկասում վերջին իրադարձությունների ...

Կարդալ ավելին »

Փակ հանդիպման ժամանակ Ալիևն ընդունել է ՀՀ տարածքային ամբողջականությունը՝ թվային ձևակերպմամբ․ ԱԺ նախագահ

Փակ հանդիպման ժամանակ Ադրբեջանն ընդունել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ թվային ձևակերպմամբ։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ձևակերպումը մի փոքր այլ է։ Նա ասում է, որ Հայաստանի Հանրապետության նկատմամբ որևիցե տարածքային պահանջ չունի։ Պետք է ասեմ, որ փակ հանդիպման ժամանակ ինքը նույնպես ընդունել է և ընդունում է Հայաստանի ...

Կարդալ ավելին »

Ապաշրջափակման դեպքում ՀՀ տարածքում սահմաններն ամբողջությամբ վերահսկելու է հայկական կողմը․ ԱԽ քարտուղար

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կարծում է, որ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացում ներգրավված բոլոր գործընկերների համար հստակ է դարձել, որ ապաշրջափակման դեպքում Հայաստանի տարածքում սահմանային վերահսկողությունն ամբողջությամբ իրականացնելու են հայկական ծառայությունները։ Արմեն Գրիգորյանն այդ մասին ասել է Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ։ «Ապաշրջափակման մասով մի կարևոր բան կա։ Կարծում եմ այլևս հստակ է բոլոր ներգրավված գործընկերների համար, որ սահմանների ...

Կարդալ ավելին »

Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են միմյանց տարածքային ամբողջականությունը

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հանդես է եկել հայտարարությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ եռակողմ հանդիպումից հետո։ Շառլ Միշելն ընդգծել է, որ ունեցել են բաց, անկեղծ ու արդյունքին միտված քննարկում։ «Նրանք կենտրոնացել են առաջընթացի վրա՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ճանապարհին։ Ղեկավարները կիսում են Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու պատրաստակամությունը։ Ես բարձր եմ գնահատում նրանց համատասխան ջանքերը։ Միասին մենք վերանայել ենք մեր օրակարգի ...

Կարդալ ավելին »

Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ, Լարսը բաց է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոցի խաչմերուկից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։ Ապարանի, Արագածի տարածաշրջաններում, Վանաձոր, Սպիտակ, Արթիկ, Գյումրի, Մարալիկ քաղաքներում և Ախուրյան գյուղում տեղում է ձյուն: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ...

Կարդալ ավելին »

Ձեռնարկատիրական տարածքում հայտնաբերվել են մեծ քանակությամբ թմրամիջոցներ և հրազեն

Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրավապահները մարտի 21-ին խուզարկություն են կատարել Երևանի 43-ամյա բնակչի ընտանիքին պատկանող ձեռնարկատիրական տարածքում։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Ոստիկանության տարածած հաղորդագրությունից, խուզարկությանը, բացի ոստիկանության և Քննչական կոմիտեի ծառայողներից. մասնակցել են Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական կենտրոնի ծառայողները։ Հայտնաբերվել են ...

Կարդալ ավելին »

Սեբաստիայի փողոցում այրվել է պահեստային տարածք

Մարտի 20-ին, ժամը 02։49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սեբաստիայի փողոցում այրվում է պահեստային տարածք։ Այդ մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։45-ին, մարվել՝ 04։11-ին։ Մոտ 40 քմ տարածքում այրվել են պոլիէթիլենային ...

Կարդալ ավելին »
ajax-loader