Tag Archives: թղթադրամ

Արթիկի 17-ամյա բնակիչը մեկական կեղծ 10-հազարանոց թղթադրամ է տվել 3 հոգու. նա ձերբակալվել է

Դեկտեմբերի 24-ին Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները պարզել են, որ դեկտեմբերի 23-ին Արթիկի 17-ամյա մի բնակիչ 10 հազար անվանական արժեքով մեկական կեղծ թղթադրամ է տվել երեք հոգու, որոնք էլ դրանցով տարատեսակ ապրանք են գնել Ամանորի նվերների վաճառքով զբաղվող երիտասարդից և մի խանութի աշխատակցից: Ոստիկանությունից հայտնում են, որ կեղծ թղթադրամները վերցվել են: 17-ամյա արթիկցին ձերբակալվել է: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել ...

Կարդալ ավելին »

Գյումրիում աղջիկն ու տղան կեղծ թղթադրամներ են իրացրել. երիտասարդը կնոջ հագուստով և կեղծամով է եղել

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում դեկտեմբերի 17-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Գյումրի քաղաքի երկու բնակիչ՝ 20-ամյա աղջիկ և 18-ամյա երիտասարդ, Գյումրիի Գարեգին Նժդեհի փողոցի կրպակում իրացրել են կեղծ 5000-անոց թղթադրամ: Ոստիկանությունից հայտնում են, որ նրանք հայտնաբերվել և տեղափոխվել են Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչություն, որտեղ բացատրական աշխատանքի արդյունքում խոստովանել են արարքը: Կրպակի վաճառողուհուց ընդունվել է հաղորդում: Կեղծ թղթադրամ իրացնողները կազմված ...

Կարդալ ավելին »

Կենտրոնական բանկը՝ կեղծ 20 000-անոց թղթադրամների մասին

Կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ վերջին ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառության մեջ հայտնաբերվում են «հուշանվերային թղթադրամներ», որոնք իրենց չափերով, դիմերեսի և դարձերեսի արտաքին պատկերներով նմանակում են ՀՀ կենտրոնական բանկի կողմից թողարկված նոր սերնդի թղթադրամները: Նշված «հուշանվերային թղթադրամների» դիմերեսին մանր տառաշարով առկա է «THIS NOTE IS NOT A LEGAL TENDER», իսկ դարձերեսին՝ «SOUVENIR MONEY OF ARMENIA» գրառումը: Նշված «հուշանվերային թղթադրամները» օրինական ...

Կարդալ ավելին »
ajax-loader