Tag Archives: Եվրոպա

Skoda-ն՝ 4-րդ առաջատար ավտոմոբիլային բրենդը Եվրոպայում

Չեխական Skoda ընկերությունը, որը գերմանական Volkswagen կոնցեռնի անդամ է, 2024 թվականի առաջին կիսամյակում ավտոմեքենաների վաճառքի արդյունքների հիման վրա առաջին անգամ մտել է Եվրոպայի առաջատար ավտոմոբիլային ապրանքանիշերի առաջատար քառյակի մեջ: Skoda-ն առաջին անգամ դարձել է չորրորդ ամենավաճառվող ապրանքանիշը եվրոպական շուկայում: Այս տարվա առաջին կիսամյակում ընկերությունը համաշխարհային շուկայում վաճառել է 448.6 հազար ավտոմեքենա, ինչը 4%-ով ավելի է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ»,– ...

Կարդալ ավելին »

Չինաստանը Ռուսաստանի միջոցով երկաթուղային կապ է ստեղծում Եվրոպայի հետ

Չինաստանը սկսել է կանոնավոր բեռնափոխադրումների երկաթուղային հաղորդակցությունը դեպի Եվրոպա՝ Ռուսաստանի տարածքով: Այդ մասին հայտնում է Xinhua գործակալությունը՝ հղում անելով չինական խոշորագույն լոգիստիկ Sinotrans ընկերությանը: «Այս կանոնավոր բեռնատար գնացքի գործարկումը թույլ կտա ապրանքներն ուղղակիորեն Պեկինից ուղարկել Եվրոպա՝ նվազեցնելով ծախսերը և բարձրացնելով արդյունավետությունը»,– գործակալությունը մեջբերում է Sinotrans-ի Հյուսիսային Չինաստանի մասնաճյուղի գլխավոր տնօրենի տեղակալ Գենգ Ժանֆենգի մեկնաբանությունը: Հաղորդվում է, որ բեռնատար գնացքը, որը ...

Կարդալ ավելին »

Իրանը նավթ է արտահանում 17 երկիր, այդ թվում՝ Եվրոպա

Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին ասել է, որ Իսլամական Հանրապետությունը նավթ է արտահանում 17 երկիր, այդ թվում՝ եվրոպական: «Օտարերկրյա ԶԼՄ-ները գրում են, որ Իրանը նավթ է արտահանում Եվրոպա, այո, ավելին, նավթ է արտահանում աշխարհի 17 երկիր»: Նրա խոսքով՝ Իսլամական հանրապետությունը տնտեսական պատերազմի մեջ է և վիճակագրություն չի հրապարակի: «Ինչ կառավարություն էլ որ իշխանության գա Միացյալ Նահանգներում, չի ազդի իրանական նավթի ...

Կարդալ ավելին »

Մեզ համար Հայաստանի դիրքը շատ կարևոր է, այն Եվրոպայի և Արևելքի միջև է. Հնդկաստանի ԱԳ նախարար

Հնդկաստանի համար Հայաստանի դիրքը շատ կարևոր է, որովհետև այն գտնվում է Եվրոպայի և Արևելքի միջև, հետևաբար երկու երկրների միջև հաստատվել են լավ հարաբերություններ:  Նման դիրքորոշում է հայտնել Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանկարը Եվրասիական գոտու երկրներից Հնդկաստան ժամանած լրագրողների խմբի հետ հանդիպման ժամանակ:    «Կան շատ հնարավորություններ` զարգացնելու փոխշահավետ կապերը մի շարք բնագավառներում՝ տնտեսական, մշակութային, քաղաքական և այլն: Այնպես որ ...

Կարդալ ավելին »

Հայաստանի բասկետբոլի կանանց թիմի անդամները լուրջ են մոտենում փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը

Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանու անդամները վերջին նախապատրաստական մարզումներն են անցկացնում փոքր երկրների Եվրոպայի առաջնությունից առաջ: Ազգային ընտրանին երևանյան հավաքով եզրափակում է նախապատրաստական փուլը:  «Հավաքականը բավականին լավ է պատրաստվել առաջիկա խաղերին: Փորձելու ենք լավագույնս հանդես գալ: Լինելով հավաքականի ամենակրտսեր անդամը՝ ձգտելու եմ հավասարվել բոլորին ու շատ բան սովորել նրանցից»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց Սեդա Գաբրիելյանը: Վերջինս ընդգծեց, որ ...

Կարդալ ավելին »

«Սա Եվրոպան է. հետաքրքրաշարժ ճամփորդություն եվրոպական մայրցամաքով» ներկայացումը՝ Երևանում

Եվրամիության խորհրդում Բելգիայի նախագահության հովանու ներքո և Եվրոպայի օրվա շրջանակներում Երևանում Բելգիայի Թագավորության դեսպանության նախաձեռնությամբ հայ հանդիսատեսն առիթ կունենա վայելելու «Սա Եվրոպան է. հետաքրքրաշարժ ճամփորդություն եվրոպական մայրցամաքով» ներկայացումը։ Ներկայացումը կկայանա հունիսի 5-ին՝ Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում։    Բելգա-հոլանդական դուետը՝ Հենդրիկ Վոսը և Ֆրանս Գրափերհաուսն այս ներկայացմամբ հարգանքի տուրք են մատուցում Եվրոպական Միությանը՝ պատմական իրադարձությունները ներկայացնելով գրավիչ պատմություններով և սրամիտ անեկդոտներով։ ...

Կարդալ ավելին »

Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ապրիլի 25-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեի գլխավորած պատվիրակությանը:  Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։ ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է Մաքսիմ Լոնգանգեին՝ ԵԽ գրասենյակի ղեկավարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, և հաջողություններ մաղթել առաքելության ընթացքում։ Քննարկվել են Երևանում ԵԽ գրասենյակի՝ «Մարդու իրավունքների ամրապնդումը Հայաստանի զինված ուժերում» ծրագրի անցկացմանն առնչվող հարցեր։ Ծրագիրը ...

Կարդալ ավելին »

Ձյուդոյի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կմասնակցի 3 մարզիկով

Հայաստանը ձյուդոյի Եվրոպայի առաջնությանը կմասնակցի 3 մարզիկով: Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կայանալիք Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն Աշիկ Անդրեյանը (60 կգ), Արտակ Թորոսյանը (73 կգ) և Գոռ Կարապետյանը (90 կգ): Այս օրերին թիմն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ռուսաստանի Սոչի քաղաքում: Հայաստանը Փարիզի Օլիմպիական խաղերում դեռևս ոչ մի ձյուդոիստ  մասնակից չունի:

Կարդալ ավելին »

Ռումինիայում կառուցվում է Եվրոպայում ՆԱՏՕ-ի ամենամեծ ռազմակայանը

Եվրոպայում ՆԱՏՕ-ի ամենամեծ ռազմակայանը կառուցվում է Ռումինիայի տարածքում, այն կարող է բացվել մինչև 2040 թվականը՝ Ռումինիայի ռազմաօդային ուժերի «Միխայիլ Կոգելնիչանու» 57-րդ ավիաբազայի ընդլայնման արդյունքում։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հաղորդել է Ռումինական հեռուստատեսությունը: Միխայիլ Կոգելնիչանու բնակավայրում (երկրի հարավ-արևելքի Կոնստանցայի գավառ) սկսվել են արդեն այստեղ գոյություն ունեցող ռազմական համալիրի ընդլայնման աշխատանքները, որը կտարածվի մի քանի հազար հեկտարի վրա, նշում է ...

Կարդալ ավելին »

Bloomberg․ Եվրոպայում գազի գինը շարունակում է իջնել վերականգնվող էներգիայի շնորհիվ

Գազի գինը Եվրոպայում 2023թ. իջել է 60 տոկոսով՝ 2022թ. բարձրակետի համեմատ, նվազումը շարունակվում է հիմնականում գազի ռեկորդային պաշարների եւ էներգիայի վերականգնվող աղբյուրների շնորհիվ, տեղեկացրել է Bloomberg գործակալությունը։ Չնայած պաղեստինա-իսրայելական հակամարտության սրմանը անցած տարվա հոկտեմբերին եւ իրավիճակին Կարմիր ծովում՝ հեղուկացված բնական գազի գինը Եվրոպայում շարունակում է իջնել։ Bloomberg-ը այս երեւույթը բացատրում է  գազի ռեկորդային պաշարներով, լայն ներդրումներով էներգիայի վերականգնվող աղբյուրներում, ինչպես ...

Կարդալ ավելին »
ajax-loader