Tag Archives: Եվրոպա

Թրամփը կոչ է արել Եվրոպային հրաժարվել ռուսական նավթի գնումներից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եվրոպայի ղեկավարների հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ նրանց կոչ է արել  դադարեցնել ՌԴ-ից նավթի գնումը: Այդ մասին հաղորդել է The New York Post թերթը՝ վկայակոչելով Սպիտակ տան աղբյուրի։ «Նախագահ Թրամփն ընդգծել է, որ Եվրոպան պետք է դադարեցնի ռուսական նավթի գնումները, որոնք հովանավորում են պատերազմը, քանի որ Ռուսաստանը տարեկան 1,1 տրիլիոն եվրո է ստանում Եվրոպային նավթի վաճառքից», – ...

Կարդալ ավելին »

Rheinmetall-ը Եվրոպայի ամենամեծ զինամթերքի գործարանն է բացել Գերմանիայում

Գերմանական Rheinmetall ընկերությունը հանդիսավոր կերպով զինամթերքի գործարան է բացել Գերմանիայի հյուսիսային Ունտերլյուս քաղաքում: Այն զբաղեցնում է 30,000 քառակուսի մետր տարածք (հինգ ֆուտբոլային դաշտի չափ) և մինչև 2027 թվականը կկարողանա արտադրել տարեկան 350,000 հրետանային արկ: Գործարանն արդեն արտադրում է Leopard 2 տանկերի թնդանոթների համար նախատեսված արկեր, որոնք օգտագործվում են ուկրաինական բանակի կողմից, հաղորդում է AFP-ն։ Բացման արարողության ժամանակ կոնցեռնի ղեկավար Արմին ...

Կարդալ ավելին »

Եվրոպայի ստորգետնյա գազապահեստների պաշարները մոտեցել են 76%-ի

Եվրոպայի ստորգետնյա գազապահեստարանների պաշարները մոտեցել են 76%-ի: Այս մասին են վկայում Gas Infrastructure Europe (GIE)-ի տվյալները։ Միևնույն ժամանակ գազի զուտ մուտքագրումը (մուտքագրման և դուրսբերման տարբերությունը) գերազանցել է 46.5 մլրդ խմ՝ անհրաժեշտ 61 մլրդ խմ-ից, որպեսզի մինչև հաջորդ ձմեռը ապահովվի 90% լցվածություն։ Օգոստոսի 24-ի դրությամբ, ըստ GIE-ի տվյալների, ԵՄ երկրների ստորգետնյա գազապահեստարաններում գազի մուտքագրումը կազմել է 374 մլն խմ։ Դուրսբերումը նվազել ...

Կարդալ ավելին »

Samsung Galaxy Flip 7 FE․ ի՞նչ կարժենա ճկվող էկրանով սմարթֆոնը Եվրոպայում

Samsung ընկերությունը պատրաստվում է ներկայացնել Galaxy Flip 7 FE մոդելը՝ ճկվող էկրանով սմարթֆոնների շարքի առավել մատչելի տարբերակը։ Հարավային Կորեայից ստացված նոր ինֆորմացիոն արտահոսքերի համաձայն՝ մոդելի արժեքը Samsung-ի հայրենի շուկայում կկազմի շուրջ 1 միլիոն կորեական վոն, ինչը համարժեք է մոտ 740 դոլարին, 645 եվրոյին կամ 545 ֆունտ ստեռլինգին։ Սպասվում է, որ ԱՄՆ-ում Galaxy Flip 7 FE-ը կարժենա մոտ 799 դոլար, ինչը ...

Կարդալ ավելին »

ԱԽ քարտուղարն ու ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալն անդրադարձել են տարածաշրջանային իրավիճակին

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջոշուա Հաքին: ՀՀ ԱԽ գրասենյակից հայտնում են, որ Արմեն Գրիգորյանը ողջունել է փոխտեղակալի այցը Հայաստան և կարևորել երկկողմ հարաբերությունների բազմակողմ զարգացումը:  Փոխտեղակալն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել ամերիկյան կողմի պատրաստակամությունն՝ աջակցելու երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը: Վերոնշյալի համատեքստում կողմերը մտքեր են ...

Կարդալ ավելին »

Եվրոպայի բասկետբոլի Մ20 առաջնությանը Հայաստանը հանդես կգա նոր մարզչական կազմով

Հայաստանի բասկետբոլի մինչև 20 տարեկանների հավաքականը հուլիսի 11-20-ը Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը հանդես կգա Փիթ Դոմինգեսի գլխավորությամբ: Այդ մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան:  Նրա օգնականները կլինեն Կոնստանտինոս Պապավասիլեուն և Սևակ Քեթենջյանը։ Դոմինգեսը ներկայումս աշխատում է NBA-ի «Միլուոկի Բաքս»-ի մարզչական շտաբում, իսկ Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբում ընդգրկված է դեռևս 2022 թվականից։ Պապավասիլեուն ևս ընդգկված է ազգային հավաքականի մարզչական շտաբում, ...

Կարդալ ավելին »

ԱԳ նախարարը Եվրոպայի խորհրդի նախարարական նստաշրջանին շփվել է ԵԽ գործընկերների հետ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Եվրոպայի խորհրդի նախարարական նստաշրջանի ընթացքում շփումներ է ունեցել ԵԽ և մասնակից այլ երկրների գործընկերների հետ:  Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից մանրամասնելով, որ գործընկերների մեջ են եղել Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին, ԵԽ նախարարների կոմիտեում նախագահություն ստանձնող Մալթայի փոխվարչապետ, ԱԳ, Եվրոպայի և զբոսաշրջության նախարար Իեն Բորջը, ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը, Չեռնոգորիայի փոխվարչապետը և ...

Կարդալ ավելին »

Շիրակի մարզպետն ընդունել է Եվրոպայի առաջնությունում հաղթանակ տարած մարզիկներին

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը ապրիլի 28-ին ընդունել է Քիշնևում կայացած ծանրամարտի Եվրոպայի 2025 թվականի առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմում հանդես եկած և մրցանակային տեղեր զբաղեցրած Շիրակի մարզի ծանրորդներին ու նրանց մարզիչներին։  Մարզպետը մարզիկներին և մարզիչներին պարգևատրել է շնորհակալագրերով և հուշանվերներով՝ բարձր մարզական արդյունքների, սպորտի զարգացման գործում ունեցած ներդրման և նվիրված աշխատանքի համար։ Շնորհավորելով հավաքականի անդամներին՝ Դավիթ Առուշանյանը նշել է, որ մեծ ...

Կարդալ ավելին »

Սամբիստները Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն մեծաթիվ պատվիրակությամբ

Հայաստանի սամբոյի կանանց և տղամարդկանց հավաքականներն ամբողջական կազմերով կմասնակցեն Եվրոպայի առաջնություններին: Այդ մասին հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան:  Ապրիլի 22-28-ը Կիպրոսի Լիմասոլ քաղաքում կանցկացվի սամբոյի Եվրոպայի առաջնությունը(բոլոր տարիքային խմբեր): Հայաստանի սամբոյի հավաքականը մրցավայր կմեկնի հետևյալ կազմով. Տղամարդիկ` մարզական սամբո. Դավիթ Հովսեփյան 58կգ, Մաքսիմ Մանուկյան 64կգ, Կառլեն Մահինյան 71կգ, Բորիս Շատվերյան 79կգ, Վահագն Չալյան 88կգ, Արսեն Խանջյան 98կգ, Ժոռա Բաղդասարյան +98կգ  ...

Կարդալ ավելին »

Meta-ն նախատեսում է առանց գովազդի բաժանորդագրություն Եվրոպայում

Ամերիկյան Meta կորպորացիան նախատեսում է Եվրոպայում օգտատերերի համար ներդնել վճարովի բաժանորդագրություն՝ առանց գովազդի: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով փաստաթղթին, որն ընկերությունն առաջարկել է եվրոպական կարգավորող մարմիններին։ Նրա տվյալներով, եթե օգտատերերը համաձայն չեն օգտագործել իրենց տվյալներն անհատականացված գովազդի համար, ապա նրանք պետք է ամսական վճարեն մոտ 14 դոլար Instagram-ն օգտագործելու համար շարժական սարքերում այն առանց գովազդի ...

Կարդալ ավելին »
ajax-loader