Tag Archives: եվրոպա

Սաուդյան Արաբիան օգոստոսին կբարձրացնի նավթի գները Ասիայի և Եվրոպայի համար

Ինչպես նշվում է պետական Saudi Aramco ընկերության հաղորդագրության մեջ, օգոստոսին Սաուդյան Արաբիան էականորեն կբարձրացնի նավթի գները ասիական և եվրոպական գնորդների համար։ Ասիա մատակարարվող հիմնական տեսակը՝ Arab Light-ը կթանկանա՝ հասնելով վերջին չորս ամիսների առավելագույն գնին։ Այն կլինի 2.2 դոլարով ավելի թանկ, քան Օմանի և Դուբայի նավթի զամբյուղը: Նավթի բոլոր տեսակների գները Հյուսիսարևմտյան Եվրոպայի և Միջերկրականի համար կբարձրանան 1.4 դոլարով՝ մեկ բարելի ...

Կարդալ ավելին »

ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է մարմնամարզության Եվրոպայի առաջնության մեդալակիրներին

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն ընդունել է Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամներին, որոնք 2 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալով վերադարձել են Գերմանիայում անցկացված Եվրոպայի առաջնությունից: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սահակ Անտոնյանը: Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, ողջունելով մարզիկներին՝ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը շնորհավորել է սպորտային ...

Կարդալ ավելին »

Toyota-ն մասամբ կտեղափոխվի Եվրոպա

Ճապոնական ավտոհսկան որոշում է կայացրել մասամբ տեղափոխել GR Corolla սպորտային ավտոմեքենաների արտադրությունը Մեծ Բրիտանիա: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Ընկերությունը մոտ 56 միլիոն դոլար կներդնի նոր արտադրական գծի կառուցման համար: Արտադրանքը կարտահանվի Հյուսիսային Ամերիկա: Տարեկան նախատեսվում է թողարկել շուրջ 10 հազար ավտոմեքենա: Toyota-ն հույս ունի այս քայլով արդյունավետորեն օգտագործել Մեծ Բրիտանիայի ավելորդ արտադրական հզորությունները։ Աղբյուրները նշում են, որ այս ...

Կարդալ ավելին »

Եվրոպայի աղջիկների մաթեմատիկայի օլիմպիադայում ՀՀ 4 ներկայացուցիչներ արժանացել են բրոնզե մեդալների

Կոսովոյում կայացել է Եվրոպայի աղջիկների մաթեմատիկայի օլիմպիադան, որին առաջին անգամ մասնակցել է Հայաստանի թիմը։ Հայաստանը ներկայացնող աղջիկները բավականին հաջող են հանդես եկել, և բոլոր չորս անդամները՝ Նարե Սմբատյանը (ֆիզմաթ դպրոց),  Մանե Երիցյանը (ֆիզմաթ դպրոց), Քրիստինա Հայրապետյանը («Քվանտ» վարժարան), Արփի Պրազյանը (ֆիզմաթ դպրոց) նվաճել են բրոնզե մեդալներ: Թիմի ղեկավարներ էին Նարեկ Մկրտումյանն ու Վաչագան Դիլանյանը։  Հաջողությունն աղջիկների երկարատև աշխատանքի արդյունքն է։ ...

Կարդալ ավելին »

Ռուսասական գազի մատակարարումը Եվրոպա ավելանում է

Եվրամիության հետ առևտրային պատերազմը, որը սկսել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հուշում է, որ Ռուսաստանից գազի մատակարարումների որոշակի աճը կարող է լավ գաղափար լինել։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Եվրոպայի խոշորագույն գազային ընկերությունների ղեկավարներին։ Օրինակ, ֆրանսիական Engie-ի գործադիր փոխնախագահ Դիդյե Օլոն առաջարկել է, որ «եթե Ուկրաինայում ողջամիտ խաղաղություն լինի», ապա հնարավոր կլինի քննարկել տարեկան 60-70 միլիարդ խմ գազ, ...

Կարդալ ավելին »

Եվրոպայում առաջին անգամ «Գազպրոմի» փողերն առգրավել են գազային պայմանագրերի խախտման պատճառով

«Գազպրոմի» փողերն առաջին անգամ առգրավվել են Եվրոպայում բազմամիլիարդ հայցերի շրջանակում, որոնք տրվել են ռուսական ընկերության դեմ 2022թ. գազի մատակարարումները դադարեցնելու պատճառով։ Գերմանական Uniper կոնցեռնը, որը նախկինում ռուսական գազի խոշոր գնորդն էր, ստացել եւ կառավարությանն է փոխանցել 530 մլն եվրո «Գազպրոմի» հետ վեճի շրջանակում, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով Uniper-ի հաշվետվությանը։ Այդ միջոցները Գերմանիայի գանձապետարանն ստացել է որպես փոխհատուցում ֆինանսական օգնության ...

Կարդալ ավելին »

Ferrari-ն Եվրոպայում անցնում է կրիպտոարժույթներ

Հուլիսի վերջին իտալական ավտոարտադրող Ferrari-ն կսկսի թվային ակտիվները ընդունել որպես վճարման եղանակ Եվրոպայում։ Նման որոշման պատճառը 2023 թվականի աշնանը ԱՄՆ տարածքում նախաձեռնության հաջող մեկնարկն էր՝ ի պատասխան դիլերների և հաճախորդների հարցումների։ Այնուհետև Ferrari-ն համագործակցություն է կնքել BitPay պրոցեսինգային ծառայության հետ, որը ստացված ակտիվները վերածում է ֆիատի։ Նախնական փուլում ավտոարտադրողն ընդունել է Bitcoin, Ethereum և USDCHF: Ըստ մամուլի հաղորդագրության, մինչեւ 2024 ...

Կարդալ ավելին »

Եվրոպա Նոստրայի փոխնախագահը կայցելի Հայաստան

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը 2024 թ. մայիսի 2-ին կհյուրընկալի 2009-2021թթ. Երերույքի հնավայրում գիտական աշխատանքներ իրականացրած Եվրոպա Նոստրա ասոցիացիայի անդամներին և թիմին, ինչպես նաև ՀՀ կառավարության, Եվրոպական Միության պատվիրակության, Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանության ներկայացուցիչների և մշակութային ոլորտի այլ դերակատարների: Այդ մասին հայտնում են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունից, նշելով, որ միջոցառումը, որ կազմակերպվում է Եվրոպա Նոստրայի փոխնախագահի Հայաստան այցի առիթով, տեղի է ունենում մեկ տարի անց այն բանից հետո, երբ Եվրոպական հանձնաժողովը և Եվրոպա Նոստրան հայտարարեցին 2023 թ. Եվրոպական ժառանգության մրցանակների / Եվրոպա Նոստրայի մրցանակներիհաղթողների անունները՝ ոլորտի եվրոպական ամենահեղինակավոր մրցանակներով պարգևատրելով 21 երկրներից 30 բացառիկ աշխատանքներ: «Հետազոտություն» անվանակարգում Եվրոպական ...

Կարդալ ավելին »

Եվրոպայում գազի պաշարն 80%-ից ցածր է

Եվրոպայի ստորգետնյա պահեստարաններում գազի պաշարները ցուրտ եղանակի պայմաններում իջել են 80%-ից: Միևնույն ժամանակ, ջերմաստիճանի նվազման հետ մեկտեղ փոքր-ինչ ավելացել են հեղուկ բնական գազի մատակարարումները տարածաշրջան: Եվրոպայի ֆոնդային բորսայում գազի գինը 1000 խորանարդ մետրի դիմաց հասել է 360 դոլարի։ Եվրոպայում ջեռուցման սեզոնը սկսվել է նոյեմբերի 7-ին (մեկ շաբաթ շուտ, քան նախորդ աշուն-ձմեռ սեզոնին), և այդ պահից ի վեր ԵՄ երկրները պահեստից ...

Կարդալ ավելին »

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը Եվրոպայի առաջնության առաջատարներից է

Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց թիմերը շարունակում են ելույթները Եվրոպայի թիմային առաջնությունում: Մրցաշարի երրորդ տուրում Հայաստանի տղամարդկանց ընտրանին մրցեց Իսրայելի հետ և առավելության հասավ 3-1 հաշվով: Հավաքականի կազմում իրենց պարտիաները հաղթեցին Հայկ Մարտիրոսյանը, Հրանտ Մելքումյանը: Միավորը կիսեցին Շանթ Սարգսյանը և Սամվել Տեր-Սահակյանը: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը Եվրոպայի առաջնության առաջատարներից է: Կանանց մրցաշարում Հայաստանի ընտրանին 3,5-0,5 հաշվով գերազանցեց Շվեյցարիային: Հայկական թիմի կազմում ...

Կարդալ ավելին »
ajax-loader