Եվրամիության ութ երկրների արտաքին գործերի նախարարները պահանջել են եվրոպական երկրներում ռուս դիվանագետների տեղաշարժի սահմանափակումներ մտցնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթի շրջանակում։ Այդ մասին տեղեկացրել է Politico թերթը՝ հղում կատարելով այն նամակին, որն ուղարկվել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին։ «Մենք կարծում ենք, որ ԵՄ-ը պետք է խստորեն սահմանափակի ռուսական դիվանագիտական առաքելության ներկայացուցիչների եւ նրանց ընտանիքների ...
Կարդալ ավելին »Tag Archives: արտգործնախարար
ԵՄ 27 երկրի արտգործնախարարները կքննարկեն Վրաստանում ստեղծված վիճակը
Եվրամիության 27 երկրի արտգործնախարարներն այսօր՝ մայիսի 27-ին, նախատեսված հանդիպմանը կքննարկեն Վրաստանում ստեղծված իրավիճակը՝ օտարերկրյա գործակալների վերաբերյալ օրենքի շուրջ։ Այդ մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՄ արտաքին ծառայության ներկայացուցիչ Փիթեր Ստանոն։ «Մայիսի 27-ին Վրաստանը քննարկվելու է արտգործնախարարների կողմից՝ լուրջ զարգացումների ֆոնին։ Նախարարները կքննարկեն երկրում տիրող ընդհանուր իրավիճակը և կորոշեն մեր հետագա անելիքները»,- ասաց նա։
Կարդալ ավելին »Արարատ Միրզոյանը ցավակցել է Իրանի նախագահի և արտգործնախարարի զոհվելու առնչությամբ
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ցավակցություններ է հայտնել ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի զոհվելու առնչությամբ։ «Տեղեկանալով Իրանից եկող սարսափելի լուրերի մասին, այդ թվում իմ սիրելի գործընկերոջ և ընկերոջ՝ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի ողբերգական մահվան մասին՝ իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Իրանի կառավարությանը, արտաքին գործերի նախարարության գործընկերներին և բարեկամ ժողովրդին։ Կիսելով վիշտը՝ մենք ձեզ ուժ ենք մաղթում այս ...
Կարդալ ավելին »ՌԴ ԱԳՆ-ն պատրաստակամություն է հայտնել կազմակերպել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում
Ռուսաստանը հաստատում է, որ պատրաստ է Մոսկվայում կազմակերպել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում, սակայն հստակ ժամկետ դեռ չկա։ Այդ մասին ասել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը։ «Մենք բազմիցս հաստատել ենք մեր պատրաստակամությունը՝ մոսկովյան հարթակը տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով հետագա երկխոսության համար՝ երկկողմ հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի ստորագրման հարցերի շուրջ։ Մեր այս պատրաստակամությունը մնում է անփոփոխ։ ...
Կարդալ ավելին »Հարավաֆրիկյան Հանրապետությունում բացվում է BRICS-ի երկրների արտգործնախարարների նիստը
Քեյփթաունի «Տասներկու Առաքյալներ» հյուրանոցային համալիրում այսօր կմեկնարկում է BRICS-ի երկրների (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն) արտաքին գործերի նախարարների նիստը: Այդ մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը: Նախարարական նիստում նախագահում է Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) արտգործնախարար Նալեդի Պանդորը։ Հանդիպումը հիմքեր կնախապատրաստի BRICS-ի գագաթնաժողովի համար, որը կկայանա օգոստոսի վերջին Յոհանեսբուրգում։ Հունիսի 2-ին տեղի կունենա «BRICS-ի բարեկամների» հանդիպումը։ Դրան կմասնակցեն BRICS-ի երկրների և Գլոբալ հարավի ևս 15 ...
Կարդալ ավելին »Հայաստանի և ՌԴ արտգործնախարարները կքննարկեն գործակցության հետագա քայլերը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը ԶԼՄ-ների համար հաղորդագրություն է տարածել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ Մոսկվա կատարելիք այցին և ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ նրա բանակցություններին ընդառաջ։ Հաղորդագրության մեջ ասված է. «Մարտի 20-ին տեղի կունենան Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար նախարար Ս.Վ.Լավրովի բանակցությունները Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ա.Ս. Միրզոյանի հետ, ով աշխատանքային այց կկատարի Մոսկվա։ Առաջիկա հանդիպումը Մոսկվայի և Երևանի միջև ...
Կարդալ ավելին »