ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հորդանանի Հաշիմյան Թագավորության փոխվարչապետ, արտաքին գործերի և սփյուռքի նախարար Այման Ալ-Սաֆադիի հետ։ Այդ մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր՝ անդրադառնալով օրակարգում առկա նախաձեռնություններին ու նախատեսվող բարձրաստիան շփումներին։ Անդրադարձ է կատարվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորություններին, այդ թվում՝ գործարար կապերի, մարդկանց միջև շփումների, տուրիզմի խթանման միջոցով։ Արարատ ...
Կարդալ ավելին »Tag Archives: Միրզոյան
Միրզոյանը Կանադայի գործընկերոջը ներկայացրել է ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի վերջին զարգացումները
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի արտաքին գործերի նախարար Անիտա Անանդի հետ։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԳ նախարարությունը։ Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հարցեր։ Միրզոյանը նշել է, որ ՀՀ-ն գնահատում է Կանադայի կողմից ՀՀ ժողովրդավարությանը, քաղաքական անկախությանն ու տնտեսական զարգացմանը ցուցաբերվող շարունակական աջակցությունը։Արարատ Միրզոյանը և Անիտա Անանդը մտքեր են ...
Կարդալ ավելին »Բլինքենը վաղը կհանդիպի Բայրամովի եւ Միրզոյանի հետ խաղաղության բանակցությունների «եզրափակիչ փուլին» հասնելու համար
Սպասվում է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը վաղը Նյու Յորքում կհանդիպի Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովի եւ Արարատ Միրզոյանի հետ խաղաղության բանակցությունների «եզրափակիչ փուլին» հասնելու համար, TURAN-ի վաշինգտոնյան թղթակցին տեղեկացրել են իրավիճակին ծանոթ երկու աղբյուրներ։ Սակայն առայժմ պարզ չէ, թե ինչպիսին է լինելու «եզրափակիչ փուլը» կամ ինչպիսին կարող է լինել նրա հնարավոր արդյունքը։ Պետդեպարտամենտը ոչ մի մեկնաբանություն ...
Կարդալ ավելին »Մենք իրապես հավատում ենք ծով ելք չունեցող երկրների գործակցությանը. Միրզոյանը՝ ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալին
ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ, Առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող զարգացող և փոքր կղզի զարգացող երկրների հարցերով ՄԱԿ բարձր հանձնակատար Ռաբաբ Ֆաթիմայի հետ: Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից: Ի շարունակություն նախորդ տարվա դեկտեմբերին Երևանում Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպման շրջանակում կայացած քննարկումներին՝ Արարատ Միրզոյանը ...
Կարդալ ավելին »Վաշինգտոնում կանցկացվի Միրզոյան-Բլինքեն-Բայրամով եռակողմ հանդիպում
Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ հուլիսի 10-ին տեղի կունենա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպում: Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Կարդալ ավելին »Օրակարգում ՆԱՏՕ-ին անդամակցելու հարց այս պահին չկա․ Միրզոյան
Հայաստանի օրակարգում այս պահին ՆԱՏՕ-ին անդամակցելու հարց չկա։ Արգենտինյան “Todos Noticias” հեռուստատեսությանը տված հարցազրույցում այս մասին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Անդրադառնալով հարցին, թե պլանավորո՞ւմ է արդյոք Հայաստանն ավելի մոտ լինել ՆԱՏՕ-ին՝ Արարատ Միրզոյանը պատասխանել է․ «Մենք արդեն իսկ ՆԱՏՕ- հետ համագործակցություն ունենք, մենք մասնակցում ենք խաղաղապահ գործողությունների, մենք եղել ենք Աֆղանստանում, մենք վերջերս ավելացրել ենք մեր ...
Կարդալ ավելին »Հայաստանի և Ղազախստանի համար առանցքային է լոգիստիկ նոր հնարավորությունների ստեղծումը․ Միրզոյան
Հայաստանը և Ղազախստանը քննարկել են տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների նոր հնարավորությունների ստեղծման հարցեր։ Այդ մասին ասաց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ Ղազախստանի Հանրապետության ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ Նախարարը նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը շահագրգռված է իր երկկողմ հարաբերությունների զարգացմամբ՝ ամերիկյան մայրցամաքից մինչև հեռավոր Արևելք, և այս համատեքստում Ղազախստանի հետ հարաբերությունները շատ կարևոր են։ «Ղազախստանի հետ ...
Կարդալ ավելին »Հայաստանը և Ադրբեջանը քննարկում են միջպետական սահմանից զորքերի հետքաշման գաղափարը․ Միրզոյան
Հայաստանը և Ադրբեջանը քննարկում են հայ-ադրբեջանական միջպետական սահմանից զորքերի հետքաշման գաղափարը։ Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ հավելելով, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի միջև համաձայնագիրը վստահության կառուցման միակ գործընթացը չէ։ «Սա վստահության կառուցման միակ համաձայնությունը չի, որ քննարկվել է։ Քննարկվել են և կշարունակեն քննարկվել այլ ...
Կարդալ ավելին »Միրզոյանը Հաջա Լահբիբի հետ հանդիպմանը կարևորել է ԼՂ-ում հայկական ժառանգության պաշտպանության ուղղությամբ միջազգային կառույցների ներգրավվածությունը
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 15-ին Բրյուսելում հանդիպում է ունեցել Բելգիայի Թագավորության արտաքին գործերի, եվրոպական հարցերի և արտաքին առևտրի, դաշնային մշակութային հաստատությունների նախարար Հաջա Լահբիբի հետ: ԱԳՆ-ից հայտնում են, որ ի շարունակություն օգոստոսին՝ Բելգիայի ԱԳ նախարարի Երևան այցի շրջանակներում կայացած քննարկումներին՝ Արարատ Միրզոյանը և Հաջա Լահբիբը հանգամանալից անդրադարձել են թե՛ երկկողմ հարաբերությունների և ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնմանն առնչվող ...
Կարդալ ավելին »Մուտքի արտոնագրերի ազատականացումը համահունչ կլինի ՀՀ-ԵՄ խորացող գործակցությանը. Միրզոյանը՝ Սխինասին
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, եվրոպական կենսակերպի հարցերով հանձնակատար Մարգարիտիս Սխինասի հետ։ ԱԳՆ-ից հայտնում են, որ քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի մի շարք հարցեր։ Գոհունակություն է արտահայտվել տարբեր ուղղություններ ներառող երկխոսության խորացման կապակցությամբ՝ պատրաստակամություն հայտնելով նոր նախաձեռնություններով նպաստել դրա հետագա ընդլայնմանը: Ողջունելով մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի հարցում դրական դինամիկան՝ Արարատ Միրզոյանն ընդգծել ...
Կարդալ ավելին »