Tag Archives: ՀԱԷԿ

Նորագույն ամերիկյան տեխնոլոգիաների ականատեսն ենք դառնում. ԱՄՆ դեսպանն այցելել է ՀԱԷԿ

3,4 միլիոն դոլար արժողությամբ գերժամանակակից վարժասարքի գործարկումը կօգնի ՀԱԷԿ-ի անվտանգ շահագործումն ապահովելու հարցում։ Այդ մասին հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը: «ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի և ՀԱԷԿ-ի համագործակցության արդյունքում նորագույն ամերիկյան տեխնոլոգիաների ականատեսն ենք դառնում, ինչը միջուկային էներգիայի ոլորտում Հայաստանի հետ Միացյալ Նահանգների ավելի քան 25 տարվա համագործակցության հերթական ձեռքբերումներից է»,- հայտնել է դեսպանը:

Կարդալ ավելին »

ՀԱԷԿ-ի պլանային նախազգուշական վերանորոգումն իրականացվել է նախատեսված ժամկետից շուտ

Հայկական ատոմային էլեկտրակայանի պլանային նախազգուշական վերանորոգումն իրականացվել է նախատեսված ժամկետից շուտ և այն այժմ աշխատում է իր բնականոն ռեժիմով։ Այդ մասին հայտնել են Հայկական ատոմային էլեկտրակայանից։ Հաղորդագրության համաձայն՝ ՊՆՎ-2024-ից հետո ընթացիկ տարվա օգոստոսի 11-ին ժամը 12։17-ին ՀՀ միասնական էներգահամակարգին է միացել ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի 4-րդ տուրբոգեներատորը, իսկ ժամը 15։20-ին՝ 3-րդը։ «Ըստ ՊՆՎ-2024-ի ծրագրի՝ էներգաբլոկի գործարկումը նախատեսված էր ս/թ օգոստոսի ...

Կարդալ ավելին »

Ատոմակայանում շարունակվում են վերանորոգման աշխատանքները

Հայկական ատոմային էլեկտրակայանում (ՀԱԷԿ) ընթացքի մեջ են պլանային նախազգուշական վերանորոգման (ՊՆՎ)՝ 2024 թվականի համար նախատեսված աշխատանքները, որոնք տեղի են ունենում սահմանված ժամանակացույցով և կավարտվեն օգոստոս ամսի առաջին 10-օրյակում: Այդ մասին ասվում է ՓԲԸ  հաղորդագրությունում: «ՊՆՎ-2024-ի շրջանակներում իրականացվելու են կայանի շահագործման անվտանգության բարձրացմանն ուղղված միջոցառումներ, մասնավորապես՝ ռեակտորային կայանքի հիմնական վերանորոգում, 3-րդ տուրբինի և 3-րդ տուրբոգեներատորի հիմնական նորոգում, 4-րդ տուրբինի ընթացիկ և ...

Կարդալ ավելին »

ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀԱԷԿ-ի ժամկետի երկարաձգման ընթացքը, առկա խնդիրները

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը խորհրդակցություն է անցկացրել Հայկական ատոմային էլեկտրակայանում։ Այդ մասին հայտնում են ՏԿԵՆ-ից:  Խորհրդակցությանը մասնակցել է նաև ՏԿԵ նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը և Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը։ Խորհրդակցության ընթացքում «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը նախարարին է զեկուցել կատարված և ընթացքում գտնվող աշխատանքները։ Քննարկվել են ատոմակայանի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքի, առկա խնդիրների, կատարվող աշխատանքների ...

Կարդալ ավելին »

ԵՄ-ն 2 մլն եվրո կհատկացնի ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի անվտանգության համար

Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի եւ Եվրոպական հանձնաժողովի միջեւ «Ֆուկուշիմայի դեպքից հետո իրականացված սթրես-թեստերից քաղած դասերի իրականացում» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Հայաստանի եւ Եվրոպական հանձնաժողովի միջեւ նախատեսվում է «Ֆուկուշիմայի դեպքից հետո իրականացված սթրես-թեստերից քաղած դասերի իրականացում» ֆինանսավորման համաձայնագրի կնքում՝ €2 մլն արժողությամբ, որը կուղղվի շարժական դիզել պոմպերի ձեռքբերմանը: Նշվում է, որ պոմպերը կբարձրացնեն ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկի անվտանգության մակարդակը՝ ուժեղացնելով դիմակայությունը ...

Կարդալ ավելին »

ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը կերկարաձգվի մինչև 2036-ը

Կառավարությունն այսօր հաստատել է «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ N-2 էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելու ծրագիրը եւ նախատեսված միջոցառումների կազմակերպման եւ կատարման պլանը: Ըստ հիմնավորման, իրականացվել է էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ծրագիրը, որի արդյունքում ժամկետը սահմանված կարգով երկարացվել է մինչեւ 2026 թվական: Ծրագրի շրջանակում ՀԱԷԿ-ում կատարվել են մեծածավալ արդիականացման եւ վերազինման աշխատանքներ (շուրջ $189 մլն ՌԴ-ից ստացված վարկային եւ դրամաշնորհային միջոցներ, ...

Կարդալ ավելին »
ajax-loader