Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարարության առևտրի և տնտեսական հարցերով պետնախարար Ահմեդ Ալի Մուհամեդ Ալսայեղին: ՀՀ կառավարությունից հայտնում են, որ վարչապետը ողջունել է ԱՄԷ պատվիրակության այցը Հայաստան և ընդգծել երկկողմ առևտրատնտեսական կապերի զարգացման ու ընդլայնման ուղղությամբ համատեղ քայլերի իրականացման կարևորությունը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ երկկողմ փոխգործակցությունը վերջին շրջանում կրում է դինամիկ բնույթ: Վարչապետը համոզմունք ...
Կարդալ ավելին »Tag Archives: ԱՄԷ
ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև ապրանքաշրջանառությունը 3 անգամ գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի կարծիքով՝ Երևանում կազմակերպված հայ-էմիրաթական գործարար համաժողովն իր մասշտաբով չափազանց մեծ միջոցառում է, քանի որ գերազանցել է նախորդ 25 տարիներին կազմակերպված միջոցառումները, ինչն, ըստ էության, արձագանքն է երկկողմ դինամիկ զարգացող տնտեսական հարաբերությունների։ Համաժողովին մասնակցում էին ավելի քան 100 ընկերություն ԱՄԷ-ից և 200-ից ավելի կազմակերպություն Հայաստանից։ Միջոցառման կազմակերպիչներն էին «Էնթրփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնը, ՀՀ-ում ԱՄԷ-ի դեսպանությունն ...
Կարդալ ավելին »Երևանում կանցկացվի Հայաստան-ԱՄԷ գործարար համաժողով
Երևանում սեպտեմբերի 18-ին կկայանա Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ գործարար համաժողով։ Այդ մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։Համաժողովը կազմակերպվում է «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի, Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության և ԱՄԷ առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի կողմից։Միջոցառմանը ելույթ կունենան ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլան, «Էնթերփրայզ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը և ԱՄԷ պատվիրակության ղեկավար, ԱՄԷ ...
Կարդալ ավելին »