Ռուսաստանն ուշադրությամբ հետևում է Ուկրաինային արևմտյան զենքի մատակարարման թեմային։ Այդ մասին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Թեման, իհարկե, տեղեկատվական օրակարգում գլխավոր տեղ է զբաղեցնում։ Իհարկե, մենք ուշադիր հետևում ենք բոլոր համապատասխան հաղորդագրություններին», – Պեսկովի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։ Միևնույն ժամանակ, Կրեմլի խոսնակը նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունների համաձայն՝ Վաշինգտոնն ուղղակիորեն զենք չի ...
Կարդալ ավելին »Tag Archives: Պեսկով
Պեսկովը հայտնել է Կիևի հետ «1000-ը 1000-ի դիմաց» գերիների փոխանակման մասին
Բոլոր կողմերը շահագրգռված են «1000-ը 1000-ի դիմաց» ձևաչափով ՌԴ-ի և Ուկրաինայի միջև գերիների արագ ռեժիմով փոխանակման իրականացմամբ: Ինչպես տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Սա բավականին աշխատատար հարց է։ Բնականաբար, այնտեղ աշխատանք է տարվում կոնկրետ անուններով փոխանակման ուղղությամբ։ Քանի որ խոսքը հազարի դիմաց հազարի մասին է, ապա, իհարկե, սա որոշակի ժամանակ ...
Կարդալ ավելին »Պեսկովը ԵՄ-ին անդամակցության պլաններն անվանել է Հայաստանի ինքնիշխան իրավունքը
Եվրամիությանն անդամակցելու ցանկությունը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, սակայն այդ երկրի ժողովուրդն առայժմ շարունակում է դիվիդենդներ ստանալ Եվրասիական տնտեսական միությանն (ԵԱՏՄ) անդամակցությունից, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցել է «Ինտերֆաքս»-ը։ Երբ լրագրողները խնդրել են մեկնաբանել չորեքշաբթի Հայաստանի խորհրդարանի կողմից ԵՄ-ին միանալու պլանների մասին օրինագծի ընդունումը, Պեսկովը պատասխանել է. «Դա Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, հայերը պետք է իրենք մյուս բոլոր հարցերը պարզեն, թե որքանով է դա երկկողմանի ցանկություն, ինչպես են դրան վերաբերվում եվրոպացիներն իրենք»։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է. «Առայժմ մենք ելնում ենք նրանից, որ Հայաստանը շարունակում է դիվիդենդներ ստանալ ԵԱՏՄ-ին անդամակցությունից եվրասիական տնտեսական ինտեգրման գործընթացներում, եւ այդ դիվիդենդներն առավել քան ակնհայտ են»։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղարը, ուղղակիորեն անդրադառնալով Հայաստանի խորհրդարանում առաջին ընթերցմամբ Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մասին օրինագծի ընդունմանը, նշել է. «Ամենայն հավանականությամբ, Հայաստանում կան որոշակի քաղաքական ուժեր, որոնք կարծում են, որ կողմնորոշումը դեպի Եվրամիություն, հավանաբար հենց դրանում Եվրամիության շահագրգռվածության հստակ ըմբռնման բացակայության պայմաններում, որոշակի հավելյալ դիվիդենդներ կտա թե՛ երկրին եւ թե՛ երկրի ժողովրդի շահերի առումով»։ Պեսկովի խոսքով՝ արժե ուշադրություն դարձնել նաեւ Եվրամիություն ընդունվելու գործընթացի բարդությանը։ «Մենք գիտենք շատ երկրների փորձի մասին, որոնք երկար հերթ են կանգնել այդ գործընթացում, որը տասնամյակներով ...
Կարդալ ավելին »Հայաստանը մինչեւ այժմ չի հայտնել ՀԱՊԿ-ից դուրս գալու մտադրության մասին. Պեսկով
Հայաստանը մինչեւ այժմ չի հայտնել ՀԱՊԿ-ից դուրս գալու մտադրության մասին, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստին»։ Լրագրողը Պեսկովին հարցրել է՝ արդյոք Մոսկվան հույս ունի ՀԱՊԿ-ում Հայաստանի աշխատանքի վերականգնման առումով, և արդյոք Ռուսաստանը պատրաստ է դրան սպասել այնքան, որքան անհրաժեշտ է։ «ՀԱՊԿ-ը անկախ, հասուն, կազմակերպություն է, որն ապացուցել է իր արդյունավետությունն ու արդիականությունը։ Աշխատանքն այնտեղ շարունակվում է։ Մինչ այժմ Հայաստանը չի հայտնել այս կազմակերպությունից դուրս գալու իր մտադրության մասին»,- պատասխանել է Պեսկովը։
Կարդալ ավելին »Հայաստանը բազմաթիվ դիվիդենտներ է ստանում ԱՊՀ-ին և ԵԱՏՄ-ին անդամակցությունից․ Պեսկով
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի համոզմամբ՝ Հայաստանը դեռևս շատ կարևոր մասնակից է ինչպես Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ), այնպես էլ Անկախ պետությունների համագործակցության կազմակերպությունում (ԱՊՀ): Նրա կարծիքով՝ այդ մասնակցությունից և՛ Հայաստանը, և՛ հայ ժողովուրդը բազմաթիվ դիվիդենտներ են ստանում։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությունը։ «Մեր հայ գործընկերները չեն մասնակցում ՀԱՊԿ-ին, ...
Կարդալ ավելին »Կպարզենք Հայաստանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ. Պեսկով
Ռուսաստանը կշարունակի աշխատանքը Հայաստանի հետ՝ Երեւանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ պարզելու համար, հուսով ենք, որ երկրների փոխհարաբերությունները կշարունակվեն գործընկերության եւ դաշնակցայնության հունով, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Ինչ վերաբերում է Հայաստանին, մենք կշարունակենք աշխատանքը մեր հայ բարեկամների հետ, մենք կպարզենք նրանց դիրքորոշումը, իհարկե, հուսով ենք, որ ցանկացած պարագայում կպահպանենք գործընկերային եւ դաշնակցային հարաբերությունները»,- ասել ...
Կարդալ ավելին »Հայաստանը մնում է Ռուսաստանի դաշնակիցը և մերձավոր պետությունը. Պեսկով
Հայաստանը մնում է Մոսկվայի դաշնակիցը և մերձավոր պետությունը։ Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Հայաստանը մնում է մեր դաշնակիցը, մերձավոր պետությունը։ Հայաստանը մեզ համար մտերիմ ժողովուրդ է։ Դուք գիտեք, որ մեր երկրում ավելի շատ հայեր են ապրում, քան բուն Հայաստանում, զգալիորեն ավելի շատ։ Մենք կշարունակենք կատարել մեր գործառույթները, կշարունակենք երկխոսությունը նաև հայկական կողմի, այդ թվում ՝ Փաշինյանի հետ, ...
Կարդալ ավելին »Պեսկովը հայտնել է Պուտինի և Փաշինյանի հեռախոսազրույցի նախապատրաստման մասին
Մոսկվան համաձայնեցնում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի ժամկետները։ Իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ շփումներ չեն նախապատրաստվում, սակայն անհրաժեշտության դեպքում Պուտինը նաև Ալիևի հետ հեռախոսազրույց կունենա։ Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք սպասում ենք նախագահ Պուտինի և վարչապետ Փաշինյանի միջև հեռախոսազրույցի ժամկետների համաձայնեցմանը։ Հենց այդ զրույցը կայանա, մենք ձեզ ...
Կարդալ ավելին »Ռուսաստանը կվերլուծի ԱՄՆ-ի հետ զորավարժություններ անցկացնելու Հայաստանի որոշումը․ Պեսկով
Ռուսաստանը կվերլուծի, թե ինչու է Հայաստանը որոշումներ կայացնում զորավարժություններ անցկացնել ԱՄՆ-ի, այլ ոչ ՀԱՊԿ-ի հետ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ նման վերլուծություն կիրականացվի Երևանի հետ երկխոսության արդյունքում։ «Հաշվի առնելով, թե ինչպես Հայաստանը ցանկություն չհայտնեց զորավարժություններ անցկացնել ՀԱՊԿ-ի հետ և այժմ հայտարարել է ամերիկացիների հետ զորավարժություններ անցկացնելու ցանկության մասին, հավանաբար, մեզ համար դրանք որոշումներ ...
Կարդալ ավելին »