«Ռոսսելխոզնադզորը» հունիսի 16-ից կարող է ժամանակավորապես սահմանափակել երրորդ երկրներից հայկական բուսասանիտարական հավաստագրերի ուղեկցությամբ դեպի Ռուսաստան ծաղիկների ներմուծումը։ Այդ մասին նշված է «Ռոսսելխոզնադզոր»-ի տարածած հաղորդագրության մեջ։ «Ռոսսելխոզնադզոր»-ը մտահոգություն է հայտնել Հայաստանից Ռուսաստան մատակարարվող բույսերի ստուգումների արդյունքում հաճախակի հայտնաբերվող խախտումների առնչությամբ։ «Ռոսսելխոզնադզոր»-ը հայտարարել է՝ եթե իրավիճակն արագորեն չշտկվի և անհրաժեշտ միջոցներ չձեռնարկվեն, ապա ստիպված կլինի հունիսի 16-ից ժամանակավոր սահմանափակումներ կիրառել երրորդ ...
Կարդալ ավելին »Tag Archives: ռդ
Պուտինը նոյեմբերի 5-ին կընդունի դեսպան Գուրգեն Արսենյանի հավատարմագիրը
Նոյեմբերի 5-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կընդունի 28 նոր դեսպանների, այդ թվում` ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանի հավատարմագրերը։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Արարողությունը, ավանդույթի համաձայն, տեղի կունենա Կրեմլի պալատի Ալեքսանդրյան սրահում:
Կարդալ ավելին »Լեռնային Ղարաբաղից տեղահանված մի խումբ երեխաներ ամառային հանգստի են մեկնել ՌԴ
Ռուսաստանի Իվանովո քաղաքի Ե․Դ․ Ստասովայի անվան «Ինտերդոմ» միջազգային դպրոցում մեկնարկել է «Վաղը չէ մյուս օրը» երիտասարդական ծրագրի ամառային հերթափոխը, որին մասնակցում է արցախցի 60 դպրոցական։ Հերթափոխի շրջանակում, ըստ ծրագրի, երեխաները կծանոթանան Ռուսաստանի մշակույթին, կանցկացվեն վարպետաց դասեր, ստեղծագործական հանդիպումներ, էքսկուրսիաներ Մոսկվա և Ոսկե օղակի քաղաքներ, կկազմակերպվի ռուսաց լեզվի ուսուցում և ռուսաստանցի հասակակիցների հետ շփում։ «Նախաձեռնությունը պատկանում է ռուսական կողմին՝ «Ժառանգություն եւ ...
Կարդալ ավելին »ՌԴ-ում Հայաստանի դեսպանն այցելել է Բելգորոդ եւ ցավակցել քանդված տան բնակիչներին
ՌԴ-ում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանն այցելել է Բելգորոդ, որտեղ ուկրաինական զորքերի հրթիռից փլվել է բնակելի շենք, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։ «Վայր, որտեղ [կենտրոնացած է] տասնյակ մարդկանց վիշտը, ոչ միայն նրանց, ովքեր տուժել են, այլեւ, ես կարծում եմ, դա հոգեբանական ներգործություն է ունենում ամբողջ քաղաքի վրա։ Այստեղ միայն մեկ զգացողություն ես ունենում՝ կարեկցանք, այդ վշտի ողջ ծավալի ընկալում։ Եվ ...
Կարդալ ավելին »Փոթորկի հետևանքով ավելի քան 2000 ծառ է տապալվել ՌԴ-ի 12 տարածաշրջանում
Գրեթե 2200 ծառ է տապալվել Ռուսաստանի Կենտրոնական դաշնային շրջանի 12 տարածաշրջաններում մոլեգնած փոթորկալի քամու հետևանքով, որը վայրկյանում հասել է 25 մետրի: Իսկ Մոսկվայի մարզում ավելի քան 500 ավտոմեքենա է վնասվել։ Արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ տարերքի հետևանքով ամենաշատ ծառերը տապալվել են Մոսկվայում (1185) և Մոսկվայի մարզում (660)։ Ըստ ՏԱՍՍ-ի՝ անբարենպաստ եղանակի հետևանքով տապալված ծառերն ու առարկաներն ավելի ...
Կարդալ ավելին »աթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի արտահանումը ՌԴ
Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանի և ՌԴ անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայության ղեկավար Սերգեյ Դանկվերտի միջև տեղի են ունեցել բանակցություններ երկու երկրների գործարար և առևտրային հարաբերությունների շուրջ։ Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից: «Արդյունքում վերսկսվել է կաթնամթերք արտադրող հայկական ևս 4 կազմակերպությունների՝ «Լուլա» ՍՊԸ, «Էկոտավուշ» ՍՊԸ, «Էրփին» գյուղատնտեսական կոոպերատիվ և «Գոլդեն Գոութ» ՓԲԸ, արտադրանքի մատակարարումը Ռուսաստանի Դաշնություն։ ...
Կարդալ ավելին »2024-ի սկզբից Հայաստանից Ռուսաստան ծաղիկների արտահանումը կրկնապատկվել է
Ռոսսելխոզնադզորի մամուլի ծառայությունից հայտնել են, որ 2024 թվականի սկզբից Հայաստանից ՌԴ արտահանվել է ավելի քան 20 միլիոն ծաղիկ, 2023 թվականին նույն ժամանակահատվածում առաքվել է ավելի քան 11 միլիոն ծաղիկ: Արտահանված կակաչների թիվն աճել է գրեթե 3 անգամ, վարդերինը՝ 1,3 անգամ, քրիզանթեմներինը՝ 32,5 անգամ:
Կարդալ ավելին »ՌԴ-ն մարտի 1-ից արգելելու է բենզինի արտահանումը․ ժամանակավոր արգելքը չի վերաբերում ԵԱՏՄ երկրներին
Ռուսաստանի կառավարությունը մարտի 1-ից վեց ամսով կարգելի բենզինի արտահանումը և բորսայում դիզվառելիքի վաճառքի նորմատիվը կբարձրացնի մինչև 16%: Վառելիքի գների աճի դեմ պայքարելու համար նման միջոցներ ձեռնարկելու պլանները նախ РБК-ին հայտնել է կառավարության աղբյուրը, իսկ հետո «Ինտերֆաքս»-ին հաստատել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի ներկայացուցիչը: Նովակը, РБК-ի տեղեկություններով, եղել է բենզինի արտահանման արգելքի նախաձեռնողը։ «Նավթամթերքի աժիոտաժային պահանջարկը համահարթեցնելու համար անհրաժեշտ է միջոցներ ...
Կարդալ ավելին »ԵՄ-ն մինչև 2025 թվականի փետրվարի 24-ը երկարաձգել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցները
Եվրամիության խորհուրդը հաստատել է մինչև 2025 թվականի փետրվարի 24-ը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգումը՝ կապված Ուկրաինայում իրադարձությունների հետ: Այս մասին տեղեկացվում է ԵՄ պաշտոնական ամսագրում։ «Որոշումը (սահմանափակող միջոցները երկարաձգելու մասին) կգործի մինչև 2025 թվականի փետրվարի 24-ը»,- ասվում է ամսագրի հաղորդագրության մեջ։ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդ օրը։
Կարդալ ավելին »Ավարտվել են խաղաղապահ զորակազմի փոխատեղումը և զենքի առաքումը ՌԴ
Ավարտվել է ռուսական խաղաղապահ զորակազմի փոխատեղումը, ինչպես նաեւ սպառազինության եւ ռազմական տեխնիկայի առաքումը Ռուսաստանի Դաշնություն՝ պլանային նորոգման համար։ Այս մասին տեղեկացրել է ՌԴ ՊՆ-ն։ Նշվել է, որ դիտարկման օպտիմալացման ընթացքում փակվել է դիտակետերից մեկը Շուշիում։
Կարդալ ավելին »