Audi-ի շարքի ամենամեծ քրոսովերի թողարկման մասին խոսակցությունները շարունակվում են արդեն մի քանի տարի։ Երեք շարքով ընդարձակ ինտերիերով ապագա նոր արտադրանքի փորձարկման մասին տեղեկատվությունը մեզ է հասել դեռևս 2021 թվականին։ Բայց դրանից հետո ամենագնացը երբեք չի ներկայացվել հանրությանը պատրաստի տեսքով: Այն փորձարկվում է երբեմն-երբեմն՝ հայտնվելով մրցուղիների և սովորական ճանապարհների վրա: Կրկին ակտիվացել են խոսակցությունները 2026 թվականին առաջատար ամենագնացի դեբյուտի մասին, ինչպես ...
Կարդալ ավելին »Tag Archives: քրոսովեր
Toyota RAV4․ հրապարակվել է քրոսովերի՝ հաջորդ սերնդի լուսանկարը
Չինական Weibo սոցիալական ցանցում հրապարակվել է հաջորդ սերնդի Toyota RAV4 քրոսովերի լուսանկարը։ Լուսանկարն արվել է գաղտնի՝ Չինաստանում դիլերների համար կազմակերպված մեքենայի շնորհանդեսի ժամանակ։ Նախկինում խոստումնալից RAV4-ը, ինչպես ասում են՝ «առանց կտրվածքների», ոչ մի տեղ չի ցուցադրվել, տեղեկացրել է Drom.ru-ն։ Toyota RAV4-ը Չինաստանում այսօր ներկայացված է երկու ձեւով՝ ծանոթ, ինչպես հայտնի է ամբողջ աշխարհում, եւ Toyota Wildlander քրոսովերի տեսքով՝ առջեւի մասի արտաքին տարբեր ոճով: Լուսանկարում պատկերված RAV4-ը գլոբալ է, եւ դա ակնհայտ է առջեւի դիզայնից՝ խեցգետնյա ճանկերի տեսքով բլոկային լուսարձակներով, որոնք բնորոշ են առջեւի քարշակ ունեցող գրեթե բոլոր ժամանակակից համաշխարհային Toyota մեքենաներին: Ապագա RAV4-ի ոճային մյուս առավել ուշագրավ փոփոխությունը ներկայի համեմատ առանց շրջանակի վանդակաճաղն է, որն առանձնանում է վեց շարք երկարավուն ճեղքերով առջեւի բամպերի վերին կեսի վրա: Մնացած հարցերում վեցերորդ սերնդի RAV4-ի ոճը, ինչպես նախկինում, պահպանում է նախորդ սերնդի հետ հաջորդականությունը: Toyota RAV4-ը միշտ բնութագրվել է հիմնարար փոփոխությամբ՝ սերնդափոխության հաշվառմամբ: Այս անգամ ստիպված չեք լինի ընտելանալ արմատապես նոր կերպարի: Նոր RAV4-ը մի փոքր ավելի հարթված տեսք կունենա: Ինչ վերաբերում է տեխնիկական կողմին, ապա պաշտոնական տվյալները դեռ չեն հրապարակվում։ Միայն հայտնի է, որ նոր RAV4-ով Toyota-ն կընդլայնի հիբրիդների իր առաջարկը: Վեցերորդ սերնդի RAV4-ի շնորհանդեսը, հավանաբար, տեղի կունենա տարվա երկրորդ եռամսյակում:
Կարդալ ավելին »Toyota-ն ցուցադրել է լյուքս դասի գերհարմարավետ Century քրոսովերը
Մինչ այժմ Toyota Century լյուքս դասը ներկայացված էր սեդանով։ Այժմ դասը համալրվեւմ է ներկայացուցչական քրոսովերով, որն ավելի մեծ չափեր ունի, քան Land Cruiser 300 ամենագնացը։ Մեքենան ունի 4 նստատեղ, որոնցից հետևի երկուսը գերհարմարավետ են։ Մեքենայի նախապատվերներն արդեն ավարտվել են, մոդելի գինը մեկնարկում է 25 մլն յենից (170 հազար դոլար)։ Ճապոնական շուկայում քրոսովերը կմրցի Rolls-Royce Cullinan մոդելի հետ։ Մեքենայի հետևի դռները ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ