ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Արմեն Թաիրյանին պատկանող հացի արտադրամասում (ք․ Երևան, Աթոյան) անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ։ Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից: Մասնավորապես՝ – արտադրամասի առաստաղը, պատերը, հատակը չեն պահվել նորոգ վիճակում, առկա է եղել մասնիկների թափվելու հնարավորություն, պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող ...
Կարդալ ավելին »Tag Archives: արտադրամաս
Սպիտակում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի գործառույթը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից անհատ ձեռնարկատեր Ալբերտ Հակոբյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Լոռու մարզ, ք. Սպիտակ) իրականացված ստուգման ընթացքում նմուշառում է կատարվել առկա արտադրատեսակներից և ներկայացվել լաբորատոր փորձաքննության։ Հետազոտությամբ պարզվել է, որ «Պանիր չանախ» և «Կարագ 82,5% յուղայնությամբ» արտադրատեսակների նմուշները ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) և ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) մանրէաբանական ցուցանիշներով չեն ...
Կարդալ ավելին »Վերացվել է կաթնամթերքի արտադրամասի գործառույթի կասեցումը
«Մովա» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում անցկացված կրկնակի վերահսկողության ընթացքում Շիրակի մարզային կենտրոնի տեսուչներն իրականացրել են նմուշառում «Կաթ պարունակող մթերք կաթնայուղի փոխարինիչով պատրաստված թթվասերի տեխնոլոգիայով» արտադրատեսակից, որի լաբորատոր փորձաքննության արդյունքում անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել (ք․ Գյումրի, Ղարսի խճ․): Կաթնամթերքի արտադրամասի արտադրական առանձին գործառույթի՝ նշված արտադրատեսակի արտադրության կասեցումը վերացվել է։
Կարդալ ավելին »Աբովյանի «Ծիրան մարկետում» հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել Աբովյան քաղաքի «Ծիրան մարկետ» ՍՊԸ-ում (Կոտայքի մարզ, ք․ Աբովյան) ու պարզել, որ ընկերությանը պատկանող հացի արտադրամասն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։ Մասնավորապես ՝ – արտադրական շինության պահեստի առաստաղի հարդարանքը չի կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը, – սանհանգույցի դուռը բացվել է անմիջապես սննդամթերքի արտադրական ...
Կարդալ ավելին »Արարատի մարզում կիսապատրաստվածքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչները Վարդուհի Առուշյանին պատկանող կիսապատրաստվածքի արտադրամասում իրականացրել են ստուգում (Արարատի մարզ, գ․ Սիս), որի ընթացքում հայտնաբերվել են հետևյալ խախտումները՝ – արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չեն ապահովել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպական կամ խաչաձևվող հոսքերը բացառող տեխնոլոգիական գործառնությունների հոսքայնության հնարավորությունը, – շինությունները չեն ապահովվել ...
Կարդալ ավելին »Երևանում Իսակովի պողոտայում գտնվող արտադրամասում հրդեհ է բռնկվել
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն oգոստոսի 20-ին ժամը 15։43-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Իսակովի պողոտայում գտնվող արտադրամասում։ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, ՓՈՒՎ և ԵՓՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Բժշկական ապահովման վարչության հերթապահ ...
Կարդալ ավելին »Էջմիածնում հրդեհվել է կահույքի արտադրամաս
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն օգոստոսի 14-ին՝ ժամը 10:34-ին, ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասում այրվում է կահույքի արտադրամաս: Ինչպես տեղեկացրին ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, ԵՓՎ և ՓՈՒՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման ...
Կարդալ ավելին »Կաթնամթերքի արտադրամասը չի ունեցել հանդերձարան. գործունեությունը կասեցվել է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Զովետի» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրությունում իրականացրած ստուգայցի ընթացքում պարզել են, որ արտադրությունը չունի հանդերձարան աշխատակիցների համար։ ՍԱՏՄ-ից հայտնում են, որ կաթնամթերքի արտադրության գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումը վերացնելու համար։
Կարդալ ավելին »Կասեցվել է «Գավառի հաց»-ին պատկանող 3 արտադրամասերիի գործունեությունը. ՍԱՏՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել Գավառ քաղաքում գործող «Գավառի հաց» ԲԲԸ-ին պատկանող հացամթերքի արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, քաղաք Գավառ): Ստուգուման ընթացքում պարզվել է, որ «Գավառի հաց» ԲԲԸ-ին պատկանող արտադրական շենքում գործում է 4 տարբեր հացատեսակների արտադրամասեր՝ 1․ «Մատնաքաշ» տեսակի հացի արտադրամաս 2․« Պուրի» տեսակի հացի արտադրամաս 3․ «Թոնրի լավաշ» տեսակի ...
Կարդալ ավելին »«Ֆիշեռ» ընկերության ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
«Ֆիշեռ» ընկերությանը պատկանող ձկնամթերքի արտադրամասում իրականացված վերահսկողության ընթացքում Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ։ Ինչպես տեղեկանում ենք ՍԱՏՄ-ի տարածած հաղորդագրությունից, պարզվել է, որ արտադրամասի փաթեթավորման սենյակում և սառնարանային հատվածում պատերի մակերևույթները պատրաստված չեն անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, իսկ առաստաղները չեն կանխարգելում կեղտի կուտակումը, խոնավության խտացման և մասնիկների թափվելու հնարավորությունը։ Ձկնամթերքի արտադրամասի արտադրական ...
Կարդալ ավելին »