Եգիպտոսի զբոսաշրջության եւ հնությունների նախարարությունը հայտնել է, որ Բրիտանիայի եւ Եգիպտոսի հնագետները Թեբեի դամբանատեղիում հայտնաբերել են XVIII դինաստիայի փարավոնի դամբարանը, որը ղեկավարել է Հին Եգիպտոսը մ.թ.ա. մոտ 1500թ.։ Եգիպտոսի զբոսաշրջության եւ հնությունների նախարար Շարիֆ Ֆաթհին ասել է, որ սա փարավոնի առաջին դամբարանն է, որը հայտնաբերվել է 1922թ. Թութանհամոնի գերեզմանի հայտնաբերումից հետո։ Դամբարանի գլխավոր միջանցքի մուտքը հայտնաբերվել է Լուքսորի (հին Թեբե) շրջակայքում 2022թ. հոկտեմբերին։ Սկզբում գիտնականները ենթադրում էին, որ դամբարանը պատկանում է XVIII դինաստիայի թագավորական ընտանիքի անդամներից մեկին։ Դրա մասին է վկայում այն փաստը, որ մոտակայքում էր գտնվում Թութմոս II-ի կնոջ եւ խորթ քրոջ՝ Հաթշեփսութի դամբարանը, ինչպես նաեւ Թութմոս II-ի որդու՝ Թութմոս III փարավոնի կանանց դամբարանը։ Սակայն նոր պեղումները պարզել են, որ դամբարանը պատկանել է Թութմոս II փարավոնին։ Դրա մասին են վկայում հայտնաբերված առարկաները՝ առաջին հերթին ալաբաստրե սափորների բեկորները հանգուցյալ Թութմոս II-ի եւ նրա կնոջ՝ թագուհի Հաթշեփսութի անուններով։ Հնագետները նաեւ հայտնաբերել են փարավոնի հուղարկավորության կահույքի բեկորներ, որն առաջին նման գտածոն էր. Թութմոս II-ի հուղարկավորության կահույքը նախկինում չէր հայտնաբերվել: Հայտնաբերված բեկորների թվում են կապույտ մակագրություններով գիպսի մնացորդներ, ինչպես նաեւ տեսարաններ «Ամ-Դուատ գրքից», որը Հին Եգիպտոսի առանցքային մահարձանային տեքստն է՝ կապված թագավորական դամբարանների հետ: Թութմոս II փարավոն թաղումից շատ չանցած ջրհեղեղ է տեղի ունեցել, որը լրջորեն վնասել է դամբարանի ինտերիերը։ Հետազոտողները պարզել են, որ ջրհեղեղից հետո դամբարանի պարունակությունը տեղափոխվել է այլ վայր։ Թութմոս II-ի մումիան հայտնաբերվել է Թեբեի նեկրոպոլիսում՝ Դեյր էլ-Բահրի գաղտարանում, որը հայտնաբերվել է 1881թ.։ Կային տասնյակ մումիացված մարդկային մնացորդներ, այդ թվում՝ փարավոններ Թութմոս III-ի, Սեթի I-ի, Ռամզես II-ի եւ Ռամզես III-ի, գրել է N+1-ը։ Թութմոս II-ի սկզբնական թաղման վայրը մնում է անհայտ: Թութմոս II-ի մասին գրեթե ոչինչ հայտնի չէ։ Գիտնականները նույնիսկ վիճում են նրա թագավորության տեւողության մասին. ոմանք կարծում են, որ նա կառավարել է մոտ երեք-չորս տարի, մյուսները՝ ավելի քան 14 տարի։ Ինչպես նշել է առաքելության բրիտանական մասի ղեկավար, Նոր Թագավորության ուսումնասիրության հիմնադրամի հետազոտական տնօրեն Փիրս Լիթերլանդը, հայտնաբերված դամբարանը քիչ բան է ...
Կարդալ ավելին »Tag Archives: դամբարան
Օհանավանում հայտնաբերվել է միջնադարյան ժայռափոր դամբարան
ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» և «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ների մասնագետները հերթական շրջայցն են կատարել մի շարք հուշարձաններ: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ Այցի ընթացքում տեղում քննարկվել և հստակեցվել են Աղձքի հայոց արքաների դամբարանի նորոգման, ամրակայման և տարածքի բարեկարգման գիտանախագծային փաստաթղթերի ձեռքբերման մրցույթի տեխնիկական բնութագիրը և պահանջները: Նախագծի ...
Կարդալ ավելին »Մեծամոր հնավայրում պեղումներ են, արդեն տեսանելի են դամբարանի զրահի քարերը
Մեծամոր հնավայրի տարածքում ակտիվ հնագիտական պեղումները շարունակվում են։ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ այս պահին ընթանում են հողի շերտի մաքրման աշխատանքները։ Արդեն տեսանելի են դամբարանի զրահի քարերը: Զուգահեռ Մեծամոր հնավայրի քաղաքային թաղամասում Լեհաստանից եկած արշավախումբը իրականացնում է սյունասրահի մաքրման, վերաչափագրման աշխատանքները։ Պեղումներն իրականացնում է հայ-լեհական հնագիտական արշավախումբը (համաղեկավարներ՝ պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյան և Վարշավայի համալսարանի Հնագիտության ամբիոնի դոկտոր ...
Կարդալ ավելին »Վերականգնվում է Փարպիի Ծիրանավոր եկեղեցին, պեղվում է Ոսկեհատի դամբարանը
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ վերականգնվելու է ՀՀ Արագածոտնի մարզի Փարպիի Ծիրանավոր եկեղեցին: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ ԿԳՄՍՆ աշխատակիցները հերթական այցն են կատարել մարզ՝ եկեղեցու վերականգնման աշխատանքները սկսելու, տեղում կապալառուի, տեխնիկական և հեղինակային հսկողության կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպելու նպատակով: ՀՀ Արագածոտնի մարզի Փարպի համայնքի 5-րդ դարի Ծիրանավոր եկեղեցու ամրակայման, վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքների ...
Կարդալ ավելին »