Այս տարվա հունվար-հուլիսին Հայաստանում ծնվել է 20 111 մարդ, մահացել է 14 265 մարդ: Այդ մասին տեղեկացնում է Վիճակագրության կոմիտեն: Նույն ժամանակահատվածում Հայաստանում գրանցվել է 9 156 ամուսություն եւ 2 590 ամուսնալուծություն: 2023-ի հունվար-հուլիսին սահմանային անցակետերով Հայաստանից դուրս է եկել 2 606 902 մարդ, իսկ Հայաստան մուտք է գործել 2 645 161 մարդ: Դրական տարբերությունը կազմել է 38 259:
Կարդալ ավելին »