Տոկիոյից հյուսիս-արևմուտք գտնվող Իսեսակի քաղաքում ստվերում գրանցվել է ռեկորդային՝ 41.8 աստիճան ջերմաստիճան, որը ամենաբարձրն է 19-րդ դարի վերջին երկրում համակարգված եղանակային դիտարկումների սկսվելուց ի վեր, հայտնել է Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը։ Տոկիոյի կենտրոնում ջերմաստիճանը տեղական ժամանակով կեսօրին ստվերում բարձրացել է գրեթե 37 աստիճանի։ Այն արդեն չորրորդ օրն է, ինչ գերազանցում է 35 աստիճանը։
Կարդալ ավելին »Tag Archives: ռեկորդ
Եթե հետաձգելու աշխարհի առաջնություն լինի՝ մեր կառավարությունն առաջին տեղը կբռնի՝ ռեկորդով. Փաշինյան
Եթե հետաձգելու աշխարհի առաջնություն լինի՝ մեր կառավարությունն առաջին տեղը կբռնի՝ բացարձակ համաշխարհային ռեկորդով: Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ինչքան մեդալ կա՝ կհավաքենք»,- նշեց Փաշինյանը։ Ըստ նրա՝ ինչքան որոշման ժամկետը մոտենում է, ասում են՝ «հետաձգենք, հետաձգենք, ճիշտը հետաձգելն է»։ «Թողենք տոներն անցնեն, մայիսն անցնի, ամառն անցնի, Սբխեչն անցնի, Զատիկն անցի, Սուրբ Ծնունդն անցնի… ես ասում ...
Կարդալ ավելին »Վրաստանը ռեկորդային եկամուտ է ստացել գինու և ոգելից խմիչքների արտահանումից
2024-ին Վրաստանը արտահանել է 565 միլիոն դոլար արժողությամբ գինիներ և ալկոհոլային խմիչքներ, ինչը 24%-ով գերազանցում է 2023-ի ցուցանիշը: Գինու ազգային գործակալության տվյալներով՝ անցյալ տարի Վրաստանը 276.1 միլիոն դոլար արժողությամբ մոտ 95 միլիոն լիտր գինի է արտահանել 72 երկիր: 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ քանակական աճը կազմել է 6%, իսկ եկամտաբերությունը՝ 7%: Արտահանումն աճել է դեպի հետևյալ երկրներ՝ Լեհաստան՝ 12% (6.7 ...
Կարդալ ավելին »Bitcoin-ը հերթական ռեկորդն է սահմանել՝ անցնելով $93000-ը
ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո կրիպտոարժույթների և հիմնականում բիթքոյնի գինը վստահորեն շարունակում է աճել և արդեն անցել է 93,000 դոլարից, ինչը ռեկորդային ցուցանիշ է։ Սակայն կրիպտոարժույթների աճը նկատվել է ամբողջ տարվա ընթացքում և պայմանավորված է եղել մի շարք այլ գործոններով։ Իհարկե, վերջին օրերին կրիպտոարժույթների արագ աճի հիմնական պատճառը Թրամփի ընտրությունն էր որպես ԱՄՆ հաջորդ նախագահ։ Իր նախընտրական քարոզարշավի ...
Կարդալ ավելին »44.9 միլիոն ուղևոր․ Դուբայի օդանավակայանը նոր ռեկորդ է սահմանել
Աշխարհի խոշորագույն տրանսպորտային հանգույցներից մեկը՝ Դուբայի միջազգային օդանավակայանը սահմանել է նոր ռեկորդ՝ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում սպասարկելով 44.9 միլիոն ուղևորի: Այս ցուցանիշն 8%-ով գերազանցում է 2023-ի նույն ժամանակահատվածի վիճակագրությունը: Այս մասին ասվում է Dubai Airports-ի մամուլի հաղորդագրությունում: 2024-ի առաջին կիսամյակում Դուբայի միջազգային օդանավակայանն ամենաշատ ուղևորներն ընդունել է Հնդկաստանից՝ 6.1 միլիոն: Նրան հաջորդում են Սաուդյան Արաբիան և Մեծ Բրիտանիան՝ համապատասխանաբար 3.7 ...
Կարդալ ավելին »Inside Out 2՝ ռեկորդային ժամկետում ավելի քան 1 մլրդ դոլար հավաքած առաջին մուլտֆիլմն աշխարհում
«Գլուխկոտրուկ-2»-ը (Inside Out 2) դարձել է պատմության մեջ առաջին անիմացիոն ֆիլմը, որը համաշխարհային վարձույթում ռեկորդային կարճ ժամկետում (թողարկումից ընդամենը 19 օր անց) հավաքել է ավելի քան 1 մլրդ դոլար։ «Մենք շատ ուրախ ենք, որ հասել ենք այդ ֆենոմենալ ցուցանիշինին ռեկորդային կարճ ժամկետում, եւ դա մեկ անգամ եւս ապացուցում է, որ համաշխարհային լսարանը կնայի այս հիանալի ֆիլմը»,-հայտնել է Disney-ի վարձույթի գծով ...
Կարդալ ավելին »Սևանցի մարզիկ Վարազդատ Հակոբյանը սահմանել է համաշխարհային և ՀՀ «Դյուցազնագրքի» բացարձակ ռեկորդ
Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի բնակիչ, ուժային եռամարտի աշխարհի չեմպիոն, ՀՀ «Դյուցազնագրքի» բազմակի չեմպիոն, Հայաստանի և միջազգային կարգի սպորտի վարպետ, համայնքի ավագանու անդամ Վարազդատ Հակոբյանը համաշխարհային և «Դյուցազնագրքի» նոր ռեկորդ է սահմանել։ Ինչպես տեղեկացանք «Դյուցազնագիրք. դյուցազունների ասոցիացիա» ՀԿ նախագահ Վարդան Թովմասյանից, Վարազդատ Հակոբյանը Զվարթնոց օդանավակայանում ձեռքերին ամրացված ճոպանի միջոցով 15 վայրկյանի ընթացքում 1 մ 87 սմ երկարությամբ տեղաշարժել է «Շիրակ ավիա» ավիաընկերության ...
Կարդալ ավելին »Միջուկային զենքի գլոբալ ծախսերը հասել են ռեկորդայինի՝ 91,4 մլրդ դոլար
Միջուկային զենքի վրա կատարվող գլոբալ ծախսերը 2023թ. ավելացել են 13 տոկոսով՝ հասնելով ռեկորդային 91,4 մլրդ դոլարի։ Այս մասին նշված է Միջուկային զենքի արգելման միջազգային կառույցի (ICAN) հրապարակած հաշվետվությունում։ Կազմակերպության գնահատմամբ՝ անցած տարի ինը միջուկային տերությունները զինանոցը պահելու եւ արդիականացնելու համար ներդրել են 10,8 մլրդ դոլար (13,4 տոկոս) ավելի, քան 2022թ.։ Միջուկային սպառազինությունների հանրագումարային ծախսերը կազմել են 91,4 մլրդ դոլար կամ ...
Կարդալ ավելին »Toyota-ն ռեկորդ է սահմանել ավտոարտադրությամբ
Ճապոնիայի խոշորագույն ավտոարտադրական կորպորացիան՝ Toyota Motor-ը, 2023 ֆինանսական տարում արտադրել է ավելի քան 9.97 միլիոն ավտոմեքենա աշխարհի տարբեր վայրերում գտնվող իր գործարաններում, ինչը ռեկորդային է եղել ընկերության ամբողջ գործունեության ընթացքում: Այդ մասին է վկայում ընկերության պաշտոնական հաշվետվությունը: Արտադրության ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է 9.2%-ով։ Այնուամենայնիվ, կորպորացիան չի կարողացել հասնել իր ծրագրած 10.1 միլիոն նպատակակետին: Դա պայմանավորված է եղել, մասնավորապես, ...
Կարդալ ավելին »ԱՄՆ-ը նավթի արտահանման ռեկորդ է սահմանել
2023-ին ԱՄՆ-ն նավթի արտահանման պատմական ռեկորդ է սահմանել, որի հիմնական ծավալներն ուղարկվել են Եվրոպա։ Այս մասին ասվում է ԱՄՆ էներգետիկայի նախարարության Էներգետիկ տեղեկատվության վարչության զեկույցում։ «Միացյալ Նահանգներից նավթի արտահանումը ռեկորդ է սահմանել 2023 թվականին՝ միջինը օրական 4.1 միլիոն բարել, ինչը 13%-ով (482 հազար բարել/օր) ավելի է, քան 2022 թվականին գրանցված նախորդ տարեկան ռեկորդը»,- ասվում է զեկույցում: 2023-ին ԱՄՆ նավթի առաքումների հիմնական ...
Կարդալ ավելին »