Հայաստանի կառավարության որոշմամբ հաստատվել են գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային, նպատակային-ծրագրային, գիտական դրամաշնորհային ֆինանսավորման ձևերով պետական ֆինանսավորման նոր կարգերը: Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, կառուցվածքային առումով՝ նոր կարգերի ընդունումը թույլ է տվել մեկ իրավական շրջանակի մեջ ներառել բազային, նպատակային-ծրագրային և գիտական դրամաշնորհային (նախկինում՝ պայմանագրային-թեմատիկ) ֆինանսավորման ձևերը՝ սահմանելով հայտադիմումների ընդունման, գնահատման և հաշվետվողականության միասնական սկզբունքներ։ Բովանդակային առումով նոր կարգերում ...
Կարդալ ավելին »Tag Archives: գիտական
4 երիտասարդներ ազատվեցին պարտադիր զինծառայությունից. նրանք կզբաղվեն գիտական գործունեությամբ
Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 23-ի նիստում Աշոտ Հարությունի Մովսիսյանին և Արմեն Վրեժի Բաբայանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին որոշում կայացրեց։ Հիմնավորման մեջ նշված է՝ ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանց գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմամբ, և նոր գիտե¬լիք¬ների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեու¬թյունը շարունակելու հնարավորության ընձեռնմամբ: Ակնկալվում է, որ «Աշոտ Հարությունի ...
Կարդալ ավելին »Հայաստանի հանքանյութերին նվիրված հոդվածաշար՝ իտալական հեղինակավոր գիտական ամսագրում
Իտալական Aspects in Mining & Mineral Science գիտական ամսագիրը հրապարակել է Հայաստանի հանքանյութերին նվիրված հոդվածաշար։ Դրանցից մեկը՝ «Looking for Noble and Rare Metals in Black Shale Formations of Armenia: The Primary Investigations» («Փնտրելով ազնիվ և հազվագյուտ մետաղներ Հայաստանի սև թերթաքարային ֆորմացիաներում․ նախնական հետազոտություններ»), վերաբերում է մեր երկրի տարածքի գորշ ածուխների և այրվող թերթաքարերի մետաղաբերությանը։ Հոդվածի հեղինակները ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի Օգտակար հանածոների ...
Կարդալ ավելին »Պետական ֆինանսավորմամբ 18 գիտական կազմակերպություն ձեռք կբերի 41 սարքավորում
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է գիտական կենտրոնները ժամանակակից սարքավորումներով վերազինելու նպատակով գիտական սարքերի/սարքավորումների գնման մրցույթի շահառուների ցանկը: ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ մրցույթի արդյունքում հայաստանյան 18 պետական գիտական կազմակերպություններ և բուհեր Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ ձեռք կբերեն 41 սարք/սարքավորում՝ ընդհանուր 2 միլիարդ 853 միլիոն դրամ արժողությամբ: Հայտատու կազմակերպությունը հետագայում նաև պետք է Կոմիտե ներկայացնի միջանկյալ ...
Կարդալ ավելին »Հայաստանն ու Հարավային Կորեան տնտեսական և գիտական գործակցության համաձայնագիր կստորագրեն
Հայաստանի և Հարավային Կորեայի կառավարությունները նախատեսում են տնտեսական, արդյունաբերական, գիտական և տեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր ստորագրել։ Համաձայնագրին հավանություն տալու հարցն ընդգրկված էր ՀՀ կառավարության նիստի օրակարգում։ Համաձայնագրին հավանություն տալու նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունը և Կորեայի Հանրապետությունը ունեն երկկողմ առևտրատնտեսական փոխգործակցության և միջպետական կապերի ամրապնդման մեծ ներուժ՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական բոլոր ոլորտներում: ««Հայաստանի Հանրապետության կառավարության և ...
Կարդալ ավելին »