Tag Archives: ռազմատեխնիկական

Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում գործակցության պայմանավորվածություն են ձեռք բերել

Չեխիայի պաշտպանության նախարարության արդյունաբերական համագործակցության գործակալության գլխավոր տնօրեն Ռադկա Կոնդերլովայի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում եղել են նաև չեխական ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներ, ապրիլի 22-ին այցելել է Հայաստանի պաշտպանության նախարարություն։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի պաշտպանության նախարարությունը։  ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները, ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ։

Կարդալ ավելին »

Հայաստանն ու Հունաստանը ռազմատեխնիկական գործակցության համաձայնագիր կստորագրել

Հայաստանը և Հունաստանը նախատեսում են ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր կստորագրեն։ Համաձայնագրին հավանություն տալու հարցն ընդգրկված է ՀՀ կառավարության նիստի օրակարգում։ Համաձայնագրին հավանություն տալու մասին նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության բարեկամությունը հիմնված է դարերի խորքից եկող ընդհանուր արժեքների և պատմական ամուր կապերի վրա, և հայ-հունական հարաբերություններն ավանդաբար աչքի են ընկել ջերմ և բարեկամական բնույթով, իսկ ...

Կարդալ ավելին »
ajax-loader