Tag Archives: խաչմերուկ

Երևանի մի շարք խաչմերուկներում լուսացույցեր կգործարկվեն

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով այսօրվանից՝ հուլիսի 17-ից, Աբովյան-Պուշկինի փողոցների, Խուդյակովի- Սաֆարյան փողոցների, Գյուրջյան փողոցի և դեպի Նորքի փողոց 1-ին նրբանցքի ուղղությամբ ճանապարհահատվածի խաչմերուկներում երթևեկությունը կկարգավորվի լուսացուցային համակարգերով: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Կարդալ ավելին »

Պարոնյան-Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցով

Այսօրվանից՝ հուլիսի 8-ից Պարոնյան–Պռոշյան–Դեմիրճյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացուցային համակարգով: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Կարդալ ավելին »

Աճառյան փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Հոկտեմբերի 7-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Աճառյան փողոցում: Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մասնավորապես, Աճառյան փողոց հ.32 հասցեից մինչև Աճառյան- Բաբաջանյան փողոցների խաչմերուկ երթևեկելի մասի աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը: Ինչպես նաև Աճառյան փողոց հ.33/6 հասցեից մինչև Աճառյան փողոց – Աճառյան 1-ին փակուղի խաչմերուկ նույնպես կարգելվի մեքենաների կանգառը:

Կարդալ ավելին »

ՃՏՊ Աբովյան-Պուշկին փողոցների խաչմերուկում․ կա տուժած

Սեպտեմբերի 18-ին, ժամը 01։44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աբովյան-Պուշկին փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք, կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Volkswagen» և «Neta» (վարորդ՝ Ս․ Մ․) մակնիշների ավտոմեքենաները։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, դադարեցրել ...

Կարդալ ավելին »

Սարյան-Լեո, Բագրատունյաց-Արարատյան և Ազատության-Վարշավյան փողոցների խաչմերուկներն այսուհետ կկարգավորվեն լուսացույցներով

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ապրիլի 12-ից մի շարք խաչմերուկներում երթևկության կարգավորումը կիրականացվի լուսացույցներով: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից, նշելով, որ լուսացույցներով կկարգավորվեն Բագրատունյաց-Արարատյան փողոցների խաչմերուկը, Ազատություն պողոտա–Վարշավյան փողոցի խաչմերուկը և Սարյան-Լեո փողոցների խաչմերուկը:

Կարդալ ավելին »

Երևանի չորս խաչմերուկներում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով

ՀՀ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով փետրվարի 12-ից Սահակ Պարթև-Սիլիկյան 4-րդ,  Նելսոն Ստեփանյան-Մոլդովական, Բագրևանդի-Նվեր Սաֆարյան և Անդրանիկի-Սվաճյան փողոցների խաչմերուկներում երթևեկության կարգավորումը կիրականացվի լուսացույցներով:  Այդ մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից։

Կարդալ ավելին »

Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիան հատվածը փակ է կցորդով տրանսպորտի համար

Առատ ձյան պատճառով Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ ճանապարհահատվածը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Ճանապարհային դեպարտամենտը։ «Հունվարի 10-ին՝ ժամը 10։40-ի դրությամբ, առատ ձյան պատճառով Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ ճանապարհահատվածը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է»,- ասված է հաղորդագրության մեջ։ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունն էլ հայտնում է, որ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (խորհուրդ է տրվում ...

Կարդալ ավելին »

Բաղրամյան-Մաշտոց-Մոսկովյան խաչմերուկի պուրակի ստորգետնյա շինությունն օտարվել է օրենքի խախտմամբ. նախաձեռնվել է քրեական վարույթ

 Երևան քաղաքի Մարշալ Բաղրամյան, Մեսրոպ Մաշտոց պողոտաների և Մոսկովյան փողոցի միջև ընկած պուրակի ստորգետնյա շինությունը 2017 թվականի մարտի 25-ին, օրենքի խախտմամբ, օտարվել է «Ֆոտոմաստեր» ՍՊ ընկերությանը: Ինչպես տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2001 թվականի փետրվարի 12-ին «Կանաչապատում» ՊՓԲԸ-ի ...

Կարդալ ավելին »
ajax-loader