Երևանում մեկնարկել են արժեքավոր ծառատեսակների լրացման աշխատանքները՝ տասնամյակներ շարունակ հատված սոսիների կոճղարմատների տեղում: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, երևանյան մայթեզրերին, այգիներում ու պուրակներում կլրացվեն և կտնկվեն ընդհանուր առմամբ շուրջ 1000 արժեքավոր ծառեր: Ըստ աղբյուրի՝ գործընթացն այս պահին իրականացվում է Մաշտոցի պողոտայում. տնկվում են արևելյան սոսիներ: Նշվում է. որ ծառատունկն իրականացվում է բացառապես ոռոգելի տարածքներում:
Կարդալ ավելին »Tag Archives: Մաշտոց
Բաղրամյան-Մաշտոց-Մոսկովյան խաչմերուկի պուրակի ստորգետնյա շինությունն օտարվել է օրենքի խախտմամբ. նախաձեռնվել է քրեական վարույթ
Երևան քաղաքի Մարշալ Բաղրամյան, Մեսրոպ Մաշտոց պողոտաների և Մոսկովյան փողոցի միջև ընկած պուրակի ստորգետնյա շինությունը 2017 թվականի մարտի 25-ին, օրենքի խախտմամբ, օտարվել է «Ֆոտոմաստեր» ՍՊ ընկերությանը: Ինչպես տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2001 թվականի փետրվարի 12-ին «Կանաչապատում» ՊՓԲԸ-ի ...
Կարդալ ավելին »