Tag Archives: Մայրաքաղաք

Մայրաքաղաքում մեկնարկել են փողոցների լվացման և մաքրման աշխատանքները

Երևանում մեկնարկել են փողոցների լվացման և մաքրման աշխատանքները:  Այդ մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։  Ժամը՝ 01:00-ից մինչև 07:00-ը Երևանի աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունը ջրցան և փոշեկուլ ավտոմեքենաներով կենտրոնական փողոցներում իրականացնում է ակտիվ աշխատանքներ:  Դրանք ընդգրկելու են նաև երկրորդական փողոցները՝ իրենց մեջ ներառելով Երևանի բոլոր վարչական շրջանները: 

Կարդալ ավելին »

Մայրաքաղաքը մաքրվում է ավտոմեքենաների մնացորդներից (վիդեո)

Տարիներ շարունակ Երևանի տարբեր հասցեներում հայտնվել են հնամաշ մեքենաներ ու անպիտան թափքեր, որոնք խոչընդոտում են բնակիչների ազատ տեղաշարժը, բակերում ու փողոցներում անտեղի տարածքներ զբաղեցնում և, ամենակարևորը, աղավաղում մայրաքաղաքի արտաքին տեսքը։ Այդ մասին տեղեկանում ենք Երեւանի քաղաքապետարանից: Երևանի քաղաքապետի կարգադրությամբ բոլոր վարչական շրջաններից հեռացվում են ավտոմեքենաների կմախքներն ու դրանք տեղափոխվում առանձին վայր։ Այս ընթացքում տասնյակից ավելի բակերից դուրս է բերվել փոխադրամիջոցների շուրջ ...

Կարդալ ավելին »

Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութին

Լիբանանի մայրաքաղաքում վաղ առավոտյան ուժգին պայթյուններ են լսվել։ Իսրայելի բանակը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին։ Իսրայելը պաշտպանության բանակը (ԻՊԲ) հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ ճշգրիտ հարվածներ է հասցրել Բեյրութի Դահիյեի շրջանում «Հեզբոլլահ»-ի  զենքի արտադրամասերի և այլ ենթակառուցվածքների։ ԻՊԲ-ն նշում է, որ քայլեր է ձեռնարկել քաղաքացիական բնակչությանը հասցվող վնասը մեղմելու համար՝ նախազգուշացումներ տարածելով և օգտագործելով ճշգրիտ զենքեր։ Իր հերթին The ...

Կարդալ ավելին »

Մայրաքաղաքին անհրաժեշտ է ևս 250 18 մետրանոց ավտոբուս

Տրանսպորտային համակարգի արդիականացման, նոր շարժակազմերի ձեռքբերման, տոմսային համակարգի ամբողջական ներդրման, նոր կանգառասրահների տեղադրման շուրջ Երևանի քաղաքապետարանը շարունակում է աշխատանքները։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Ձեռք ենք բերել 171 հատ 8,5 մետրանոց ավտոբուսներ, որոնք աշնանը կլինեն Երևանում, 15 նոր տրոլեյբուսների ձեռքբերումն ընթացքի մեջ է։ 50 նոր կանգառասրահների տեսքի շուրջ այս պահին քննարկումներ են ընթանում։ Վերջնական ընտրությունից ...

Կարդալ ավելին »

Մայրաքաղաքի առանձին հատվածներում արգելվելու է շրջիկ երաժիշտների գործունեությունը

Շրջանառության մեջ է դրվել Երևանի ավագանու որոշման նախագիծ, որով Երևանի երեք հատվածում արգելվելու է շրջիկ երաժիշտների մշակութային գործունեության իրականացումը: Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ վերոնշյալ հատվածներն են Հանրապետության հրապարակը, Մաշտոցի պողոտա-Սայաթ-Նովա պողոտա-Տերյան-Թումանյան փողոցներով պարփակված տարածքը, Հյուսիսային պողոտան և դրանց հարակից 100 մետր շառավղով տարածքները:  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Արամ Գյուլզադյանը շրջայց է կատարել նշված փողոցներով և ...

Կարդալ ավելին »

Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ՝ ջահերով երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար ապրիլի 23-ին ժամը 19:00-ից կսահմանափակվի երթևեկությունը մայրաքաղաքի մի շարք փողոցներում։ Ինչպես տեղեկանում է Ոստիկանության տարածած հաղորդագրությունից, մասնավորապես, մասնակի կարգելվի երթևեկությունը Հանրապետության հրապարակում, Ամիրյան փողոցում, Մաշտոցի և Բաղրամյան պողոտաներում, Օրբելու և Կիևյան փողոցներում։ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կայանալիք ոգեկոչման արարողության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով ապրիլի 24-ին ժամը ...

Կարդալ ավելին »

Մայրաքաղաքում 400 թեքահարթակ կկառուցվի

Երևանում 400 թեքահարթակի կառուցման համար նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման հայտն արդեն ներկայացվել է։ Այդ մասին Երևանի քաղաքապետարանի փետրվարի 5-ի գործակարգավարական խորհրդակցությանը  տեղեկացրել է Շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Տիգրան Գեղամյանը՝ հավելելով, որ քաղաքապետի հանձնարարականի համաձայն՝ տեխառաջադրանքում հաշվի են առնվել նախագծման անհրաժեշտ պայմաններն ու պահանջները։«Նախատեսվում է թեքահարթակների մոտեցումներում, ինչպես նաև թեքություններում տեղակայել շոշափելի, դեղին գույնի համապատասխան սալիկներ տեսողության հետ կապված խնդիրներ ունեցող հետիոտների համար»,-մանրամասնել ...

Կարդալ ավելին »
ajax-loader