Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի մարզիկները ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մասնակցել են Չինաստանի Էմեյշան քաղաքում անցկացված ուշու-կունգֆուի աշխարհի առաջնությանը և 1 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ են նվաճել: Ինչպես տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքը, աշխարհի չեմպիոնի կոչմանն արժանացել է Արտաշես Ավագյանը՝ ոսկե մեդալ նվաճելով Հունգար ոճում: Հատկանշական է, որ սա բացառիկ նվաճում է հայկական ուշուի պատմության մեջ՝ 22 տարվա ընթացքում: Ավագյանը ...
Կարդալ ավելին »