«Ակտիվ քաղաքացի» հարթակում քվեարկության է դրվել հերթական նախագիծը. մինչև օգոստոսի 31-ը` ժամը 14:00-ն, քաղաքացիները կարող են քվեարկել Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի քանդակի նախընտրելի նախագծի օգտին: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։ Մեծանուն շանսոնյեի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումների ընթացքում 2024թ. հուշարձանը կտեղադրվի Երևանի Ֆրանսիայի հրապարակում: Քանդակի նախագծի ընտրության համար հայտարարվել էր բաց մրցույթ, որի ընթացքում ստացված 37 հայտ-էսքիզները կներկայացվեն ...
Կարդալ ավելին »