Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Արգենտինան սեփական հարկի տակ 6:0 հաշվով հաղթել է Բոլիվիային: Բուենոս Այրեսում կայացած խաղում 37-ամյա Մեսին դարձել հեթ-տրիկի հեղինակ և երկու արդյունավետ փոխանցում է կատարել: Արգենտինացիներից գոլերը խփել են նաև Խուլիան Ալվարեսը, Լաուտարո Մարտինեսն ու Տիագո Ալմադան: Այս հաղթանակից հետո Արգենտինայի ֆուտբոլի ազգային թիմը 20 միավորով մնում է CONMEBOL-ի մրցաշարային աղյուսակի առաջատարը:
Կարդալ ավելին »Tag Archives: Արգենտինա
Արգենտինան 2-րդ տարին անընդմեջ դարձավ Copa America-ի հաղթող
Ֆուտբոլի Ամերիկայի գավաթի խաղարկության չեմպիոնը կրկին Արգենտինան է: ԱՄՆ-ում ընթացող մրցաշարի եզրափակիչում միմյանց դեմ մրցեցին Արգենտինան ու Կոլումբիան: Հանդիպման հիմնական ժամանակում ազգային թիմերից ոչ մեկին չհաջողվեց գրավել մրցակցի դարպասը: Խաղի 68-րդ րոպեին վնասվածքի պատճառով փոխարինվեց Լիոնել Մեսին: Լրացուցիչ ժամանակում Արգենտինայի համար հաղթական գնդակը խփեց Լաուտարո Մարտինես: Արգենտինան երկրորդ տարին անընդմեջ դարձավ «Copa America»-ի հաղթող: Սա արգենտինացիների 16-րդ գավաթն էր այս ...
Կարդալ ավելին »ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի նախագահին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի Հանրապետության նախագահ Խավիեր Խերարդո Միլեյին՝ Անկախության տոնի առթիվ: Ուղերձում ասված է. «Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և Արգենտինայի բարեկամ ժողովրդին Արգենտինայի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ: Վստահ եմ, որ մեր երկրների միջև առկա փոխգործակցությունը՝ հիմնված դարավոր բարեկամության ավանդույթների և ընդհանուր արժեքների վրա, կշարունակի սերտանալ՝ ի նպաստ մեր երկու երկրների և ժողովուրդների ...
Կարդալ ավելին »Արգենտինայի նախագահն իր գրքի շնորհանդեսը վերածել է ռոք համերգի՝ երգելով 8000-անոց հանդիսատեսի առաջ
Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյն իր նոր գրքի շնորհանդեսի ժամանակ երգել է Բուենոս Այրեսի համերգասրահի բեմից՝ 8000 հոգու առաջ: Միլեյը երաժիշտների նվագակցությամբ կատարել է La Renga խմբի երգը՝ փոփոխված տեքստով։ «Ես արքա եմ։ Ես առյուծ եմ»,- բացականչել է Միլեյը։ Երաժշտական մասից հետո Միլեյը շնորհակալություն է հայտնել իր կառավարության անդամներին և «Ազատությունը գալիս է» կոալիցիայի օրենսդիրներին՝ առանձին նշելով իր քրոջը՝ Կարինա Միլեյին՝ ...
Կարդալ ավելին »Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
Արգենտինայի հայ համայնքը ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ UBA իրավաբանական դպրոցից երթ է կազմակերպել դեպի Բուենոս Այրեսում Թուրքիայի դեսպանի նստավայր։ Միջոցառումը կազմակերպել է Բուենոս Այրեսի հայ համայնքի միջերիտասարդական կլոր սեղանը։ Այդ առիթ Հայ Հեղափոխական Դաշնակցության, Հայ Երիտասարդական Միության, ՀՄԸՄ-ի, Խրիմյան հայկական վարժարանի և Պատանեկան Միության անդամները կրել են դրոշներ և հագել շապիկներ՝ «Իրավունք. վերադարձ Արցախ» գրությամբ, այդ կերպ պահանջելով ...
Կարդալ ավելին »Արգենտինան և Հայաստանը մշտապես ունեցել են բարեկամական հարաբերություններ․ Արարատ Միրզոյան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցն Արգենտինա մեկնարկել է Բուենոս Այրեսում գեներալ Խոսե դե Սան Մարտինի հուշարձանի մոտ, ծաղկեպսակի զետեղման արարողությամբ: Արարատ Միրզոյանին դիմավորել և ուղեկցել է Արգենտինայի ԱԳ նախարարի տեղակալ Լեոպոլդո Սաուրեսը: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ Գրանադաներոլների պատվո պահակախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի և Արգենտինայի պետական օրհներգերը: Հաջորդիվ ՀՀ ԱԳ նախարարի այցին ...
Կարդալ ավելին »ԱԳ նախարարը մարտի 25-26-ը պաշտոնական այցով գտնվելու է Արգենտինայում
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մարտի 25-26-ին պաշտոնական այցով գտնվելու է Արգենտինայի Հանրապետությունում։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:Այցի շրջանակներում նախարար Միրզոյանը հանդիպում կունենա Արգենտինայի արտաքին հարաբերությունների միջազգային առևտրի և պաշտամունքի նախարար Դիանա Մոնդինոյի հետ։ Նախատեսվում են նախարար Միրզոյանի հանդիպումներն այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։Օրակարգում ներառված են նաև փորձագիտական, գիտահետազոտական և առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ շփումներ։
Կարդալ ավելին »Արգենտինայի նոր նախագահն ազատում է 2023-ին աշխատանքի անցած 5000 պետծառայողի
Արգենտինայի նոր նախագահ Խավիեր Միլեյի վարչակազմը հայտարարել է, որ իր կառավարությունը չի երկարացնի 5 000 աշխատակիցների պայմանագրերը, որոնք աշխատանքի են անցել այս տարի, մինչեւ նրա նախագահ դառնալը, տեղեկացրել է AP-ն։ Այս քայլը կրճատումների եւ արժեզրկումների մեծ պլանի մի մասն է՝ Արգենտինայի դժվարություններ ունեցող տնտեսության վերականգնման նպատակով։ Այլ պետծառայողների պայմանագրերը, որոնք աշխատանքի են անցել մինչեւ 2023թ., կվերանայվեն, հայտարարել են իշխանությունները։ Քանի որ ...
Կարդալ ավելին »Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Արգենտինայի նախագահի երդմնակալությանը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Բուենոս Այրեսի «Կասա Ռոսադա» նախագահական պալատում մասնակցել է Արգենտինայի Հանրապետության նորընտիր նախագահ Խավիեր Միլեյի երդմնակալության արարողությանն ու հանդիսավոր միջոցառումներին։ ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ վերջիններիս շարքում Հանրապետության նախագահը Բուենոս Այրեսի մայր տաճարում մասնակցել է միջկրոնական արարողությանը։
Կարդալ ավելին »Նիկոլ Փաշինյանը Հայաստան է հրավիրել Արգենտինայի նորընտիր նախագահին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Խավիեր Միլեյին՝ Արգենտինայի Հանրապետության նախագահ ընտրվելու առիթով: ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած շնորհավորական ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Արգենտինայի Հանրապետության նախագահ ընտրվելու առթիվ։ Լիահույս եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում, հաջողությամբ հաղթահարելով բոլոր առկա մարտահրավերները, Դուք և Ձեր քաղաքական թիմը կկարողանաք ամրապնդել Արգենտինայի Հանրապետության դիրքերը միջազգային ասպարեզում, իսկ Արգենտինայի հայ համայնքը կշարունակի ...
Կարդալ ավելին »