Լեհաստանն սկսել է հսկողություն իրականացնել Գերմանիայի և Լիտվայի հետ սահմաններին: Այդ մասին հաղորդում է լեհական TVP Info հեռուստաալիքը: Լրատվամիջոցի տվյալներով՝ կեսգիշերին Լեհաստան մուտքի ընտրանքային հսկողություն է սահմանվել 65 կետերում՝ 52-ը՝ Գերմանիայի հետ սահմանին և 13-ը՝ լեհ-լիտվական սահմանին: Հանրապետության Ներքին գործերի նախարար Տոմաշ Սեմոնյակի խոսքով՝ գործողությանը ներգրավված է սահմանապահ ծառայության 800 աշխատակից, որոնց կաջակցեն 300 ոստիկան, ռազմական ժանդարմերիայի 200 զինծառայող և ...
Կարդալ ավելին »Tag Archives: Լեհաստան
Լեհաստանի խորհրդարանը կքննարկի Տուսկի կառավարությանը վստահության քվե հայտնելու հարցը
Լեհ օրենսդիրները երկրի կառավարությանը վստահության քվե հայտնելու հարցը կքննարկեն հունիսի 11-ին։ Ինչպես տեղեկաcնում է Reuters-y, այս մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։ Դոնալդ Տուսկը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում իր կողմնակից Ռաֆալ Տշասկովսկիի պարտությունից հետո, հունիսի 2-ին հայտարարել էր, որ վստահության քվե կանցկացնի՝ իշխող կոալիցիայի համար աջակցությունն ամրապնդելու նպատակով։ «Այս քվեարկությունը ջանք չէ՝ շարունակելու այն, ինչ մենք անում էինք նախկինում, ...
Կարդալ ավելին »Լեհաստանը փակում է Կրակովում ՌԴ հյուպատոսությունը՝ մեղադրելով Մոսկվային Վարշավայում տեղի ունեցած հրդեհի մեջ
Կրակովում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը պետք է 30 օրից ավարտի իր աշխատանքը, իսկ դիվանագետները պետք է հեռանան երկրից։ Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ-ից, այս մասին հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Հենրիկա Մոսցիցկայա-Դենդիսը։ «Ինչպես (խմբ.՝ Պոզնանում հյուպատոսության) դեպքում, ռուսական կողմին տրվել է վերջնաժամկետ, սովորաբար ոչ պակաս, քան 30 օր, փակելու դիվանագիտական հաստատությունը», – ասել է դիվանագետը TVP Info-ով հեռարձակված ճեպազրույցում: Գերատեսչության ...
Կարդալ ավելին »Լեհաստան, Ռումինիան, Հնդկաստան․ զենքի ներմուծման առաջատարներն աշխարհում
Լեհաստանը դարձել է ռազմական արտադրանքի ներմուծման առաջատարը։ Նրան հաջորդում են Ռումինիան, Հնդկաստանը, Իսրայելը և Նիդեռլանդները։ Այդ մասին են վկայում Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի հրապարակած վարկանիշային աղյուսակի տվյալները։ Աղյուսակում տեղ է գտել 20 երկիր, որոնք 2024 թվականին ամենամեծ ծավալով ռազմական նշանակության ապրանքների գնման պայմանագրեր են կնքել։ 2024 թվականին Լեհաստանը զենքի գնման համար ծախսել է 15,625 միլիարդ դոլար (համաշխարհային շուկայի 12,80%-ը): ...
Կարդալ ավելին »Եվրահանձնաժողովն արտակարգ միջոցառումներ է նախատեսում Լեհաստանում թռչնի գրիպի դեմ պայքարում
Եվրահանձնաժողովը ծրագրում է հաջորդ շաբաթ արտակարգ միջոցառումներ ձեռնարկել՝ կանխելու թռչնի գրիպի տարածումը Լեհաստանի երկու շրջաններում: Այդ մասին հայտնում է Reuters–ը: Վերջին երկու ամսվա ընթացքում Լեհաստանում գրանցվել է 73 դեպք (HPAI), որոնցից 53-ը Մասովյան (Masovian) և Մեծ Լեհաստանի (Greater Poland) շրջաններում:
Կարդալ ավելին »Վերսկսվել է Լեհաստանի տարածքով ամերիկյան ռազմական օգնության մատակարարումը Կիևին
Վերսկսվել են ամերիկյան ռազմական օգնության մատակարարումները դեպի Ուկրաինա լեհ-ուկրաինական սահմանի մոտ գտնվող Յասիոնկա օդանավակայանի լոգիստիկ հանգույցի՝ POLLOGHUB-ի միջոցով։ Այդ մասին հայտնել է Լեհաստանի պաշտպանության փոխնախարար Պավել Զալևսկին X-ի էջում։ «Կրկին վերսկսվել է ամերիկյան զենքի մատակարարումը Յասիոնկայում գտնվող POLLOG HUB լոգիստիկ հանգույցից դեպի Ուկրաինա», – գրել է նա։ POLLOGHUB-ը լեհական լոգիստիկ հանգույց է Յասիոնկայում, որի միջոցով օգնություն է առաքվում Ուկրաինա: Իր ...
Կարդալ ավելին »Լեհաստանը Հայաստանի համար կարևոր և վստահելի գործընկեր է․ ՀՀ նախագահ
Լեհաստանի նախագահի այցը Հայաստան ընդգծում է հայ-լեհական հարաբերությունների կարևորությունն ու պատմական հիմքերը։ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային համատեղ ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ «Ինձ համար մեծ պատիվ է այսօր հյուրընկալել Ձերդ Գերազանցության գլխավոր պատվիրակությունը Հայաստանի Հանրապետությունում։ Հայ-լեհական հարաբերությունների հիմքում ընկած է պատմական սերտ առնչություններ և անշեղորեն զարգացող միջպետական հարաբերություններ, որոնք հիմնված են ընդհանուր արժեքների վրա։ Ձեր պաշտոնական այցը ...
Կարդալ ավելին »Samsung-ը էլեկտրական մեքենաների մարտկոցներ կարտադրի Լեհաստանում
Հարավկորեական Samsung կորպորացիան նախատեսում է Լեհաստանում գործարան կառուցել էլեկտրական մեքենաների համար մարտկոցներ արտադրելու նպատակով: Այս մասին հայտնում է Puls Biznesu պորտալը: Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Samsung խմբի դուստր ձեռնարկություն հանդիսացող Samsung SDI-ը, որը զբաղվում է մարտկոցների արտադրությամբ, գործարանի կառուցման համար հողատարածք է ընտրում Լեհաստանի հյուսիսում՝ Գդանսկի մոտակայքում: Տեղական իշխանությունների հետ բանակցությունները սկսվել են 2023 թվականի աշնանը: Ըստ պորտալի, գործարանի կառուցման վերջնական որոշումը ...
Կարդալ ավելին »Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Դոնալդ Տուսկին Լեհաստանի վարչապետի պաշտոնը ստանձնելու առթիվ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Դոնալդ Տուսկին Լեհաստանի վարչապետի պաշտոնը ստանձնելու առիթով։ «Շնորհավորում եմ Դոնալդ Տուսկին Լեհաստանի վարչապետ դառնալու առիթով։ Ակնկալում եմ հայ-լեհական հարաբերությունների հետագա ամրապնդում երկկողմ և բազմակողմ մակարդակներում, ինչպես նաև սերտ համագործակցություն ԵՄ-ի շրջանակներում՝ հիմնված մեր ընդհանուր արժեքների և ժողովրդավարական իդեալների վրա»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Փաշինյանը։ Դեկտեմբերի 12-ին Դոնալդ Տուսկը Լեհաստանի խորհրդարանի կողմից ընտրվել է ...
Կարդալ ավելին »Հրաձիգներն ուսումնամարզական հավաքի կմասնակցեն Լեհաստանում
Հայաստանի հրաձգության հավաքականի անդամները կմասնակցեն Լեհաստանում անցկացվող միջազգային հավաքին: Ուսումնամարզական հավաքին մասնակցում են Էլմիրա Կարապետյանը, Նարե Գաբրիելյանը, Բենիկ Խլղաթյանը, Զավեն Իգիթյանը, Նորայր Առաքելյանը, Գևորգ Մելքոնյանը, Հրաչիկ Բաբայանը, Սուրեն Քերյանը և Սեդա Գաբրիելյանը: Ուսումնամարզական հավաքից հետո հավաքականի անդամները կմասնակցեն երկու միջազգային մրցաշարի, որը նախատեսված է դեկտեմբեր ամսին:
Կարդալ ավելին »