Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց լիազորված ներկայացուցիչը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը՝ անձանց մեկ տարվա կենսաթոշակը ստանալու հարցով։ Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից: Մասնավորապես հայտնել է, որ տեղահանվելուց հետո անձինք բնակություն են հաստատել Հայաստանի մարզերից մեկում և նույն տարվա ընթացքում դիմել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն՝ կենսաթոշակ նշանակելու նպատակով։ Սակայն ...
Կարդալ ավելին »Tag Archives: ԼՂ
Ներկայացվել է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման հանձնաժողով դիմելու կարգը
ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում իրականացված փոփոխություններով՝ արդեն իսկ ստեղծվել և գործում է միջգերատեսչական հանձնաժողով։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ հանձնաժողովին կարող են դիմել բնակապահովման ծրագրին դիմած և շահառուի կարգավիճակ չստացած ընտանիքները՝ մերժումն ստանալուց հետո երկամսյա ժամկետում։ Ըստ այդմ, մերժում ստացած անձինք կարող են դիմում ներկայացնել հետևյալ դեպքերում. Դիմողի կամ ընտանիքի որևէ ...
Կարդալ ավելին »ԼՂ-ից տեղահանվածները կստանան հաղորդագրություն բնակապահովման հավաստագրի իրացումից հետո առկա դրական մնացորդի վերաբերյալ
ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրի այն շահառուները, որոնց տրամադրված հավաստագրի իրացումից հետո առկա է դրական մնացորդ, հուլիսի 7-ից կստանան էլեկտրոնային հաղորդագրություն՝ դրա չափի վերաբերյալ։ Այդ մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, ընդգծելով, որ հաղորդագրությունը ստանալուց հետո, վերանորոգման վարկ ստանալու կամ գյուղատնտեսական նշանակության հող ձեռքբերելու նպատակով, շահառուն կարող է դիմել գործընկեր բանկ։ Կահույքի և կենցաղային տեխնիկայի ցանկը ...
Կարդալ ավելին »40–հազարական դրամի աջակցությունը դադարել է. մինչև տարեվերջ կշարունակվի 30 հազարի աջակցությունը
Կառավարության այսօրվա՝ հուլիսի 3–ի նիստում անդրադարձ եղավ ԼՂ-ից տեղահանված անձանց ֆինանսական աջակցության հարցին: «Մենք արդեն ապրիլ ամսից պետք է վերանայված, ավելի թիրախային և հասցեական աջակցության մեխանիզմին անցնեինք, բայց որոշակիորեն հետաձգեցինք ևս երկու ամսով: 40 հազարական դրամներ ամենամսյա վարձակալության աջակցության ծրագիրը նաև ապրիլ և մայիս ամիսների համար շարունակվեց, հունիսից մեր նոր կարգավորումն է մտել ուժի մեջ»,- նշեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը: Նա ...
Կարդալ ավելին »Բեռնում մեկնարկել է միջազգային համաժողով՝ նվիրված ԼՂ հայկական հոգևոր և մշակութային ժառանգության պահպանությանը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջարկով Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (ԵՀԽ) և Շվեյցարիայի Բողոքական Եկեղեցին մայիսի 26-28-ը Շվեյցարիայի Բեռն քաղաքում կազմակերպել են «Կրոնական Ազատություն․ հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանումը Լեռնային Ղարաբաղում» խորագրով միջազգային համաժողով։ Ինչպես տեղեկանում ենք Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրությունից, համաժողովը բացվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և ուղերձով։ Նորին Սրբությունն իր ...
Կարդալ ավելին »Վարչապետը ներկայացրեց, թե 2018-2023-ին որքան աջակցություն է տրամադրվել ԼՂ-ին
Հայաստանի կառավարությունը 2018 թվականից մինչև 2023 թվականի սեպտեմբեր 367 մլրդ դրամով ավելի շատ գումար է հատկացրել Լեռնային Ղարաբաղին, քան 2012-2017 թթ: Այդ մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկմանը: «2018-ից մինչև 2023 թվականի սեպտեմբեր ՀՀ կառավարությունը 367 մլրդ դրամով կամ 130 տոկոսով ավելի շատ գումար է հատկացրել ԼՂ-ին: ...
Կարդալ ավելին »ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակապահովման դիմումների վերջնաժամկետը երկարաձգվել է
ՀՀ կառավարությունը երկարաձգել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրի առաջին փուլի դիմումների ներկայացման վերջնաժամկետը՝ մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը։ Որոշումն ընդունվել է կառավարության դեկտեմբերի 27-ի հերթական նիստում։ Այս ծրագիրը նախատեսված է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով և ընթանում է երեք փուլով։ Ծրագրի շրջանակում աջակցությունը տրամադրվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար՝ 3-5 միլիոն դրամի ...
Կարդալ ավելին »ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է ԼՂ-ից բռնի տեղահանված 5600 անձբռնի տեղահանվածՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է ԼՂ-ից բռնի տեղահանված 5600 անձ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար այս պահի դրությամբ դիմել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 5600 անձ, որոնցից քաղաքացիություն է շնորհվել 3611-ին: Այդ մասին ասաց Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում: Անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցների հաշվառման գործընթացին՝ Սարգսյանը հայտնեց, որ ներկա դրությամբ ժամանակավոր պաշտպանության վկայականներ են ստացել ...
Կարդալ ավելին »ԼՂ–ից բռնի տեղահանված ավելի քան 4000 ուսանող կշարունակի պետական աջակցություն ստանալ
Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 26-ի նիստում արցախցի ուսանողների ուսման վարձի փոխհատուցման վերաբերյալ որոշում կայացրեց: ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով նախագիծը, նախ նշեց, որ նախորդ տարի երկու որոշում է ընդունվել․ 2023-ի հոկտեմբերի 12-ին կարգավորվել է ԼՂ բռնի տեղահանված ուսանողների կրթության շարունակության հարցը, որպեսզի ՀՀ բուհերում կրթությունը հնարավոր լինի։ Դեկտեմբերին ևս որոշում ընդունվել է արդեն իսկ բուհերում սովորող ԼՂ ուսանողների համար։ ...
Կարդալ ավելին »Եռաբլուրի բարձունքում վեր կխոյանա ԼՂ բոլոր նահատակներին ոգեկոչող 6 մետր բարձրությամբ հուշակոթող
Երևանի «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցավ «Արցախի կանչը» հուշակոթողի հիմքի օծման՝ հիմնարկեքի արարողությունը: Հուշակոթողը կամփոփի ԼՂ բոլոր նահատակների, ԼՂ-ում բոլոր հուղարկավորվածների և 2023թ. սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին վառելիքի պահեստի ողբերգական պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակը: «Արցախի կանչը» հուշակոթողը կառուցվելու է մի հայ բարերարի ֆինանսական աջակցությամբ, ում անունն, իր իսկ ցանկությամբ, միջոցառման կազմակերպիչները չհայտնեցին, սակայն խորին երախտագիտություն հայտնեցին նրան՝ աստվածահաճո ձեռնարկի համար։ ...
Կարդալ ավելին »