Հյուրանոցային ոլորտում համաշխարհային առաջատար Accor ընկերությունների խումբը հայտարարում է «4Ա կապիտալ» ՍՊԸ-ի հետ Հայաստանում նոր Mövenpick հյուրանոց բացելու վերաբերյալ պայմանագրի ստորագրման մասին։ Հայաստանի ամենահայտնի լեռնադահուկային հանգստավայրում՝ Ծաղկաձոր քաղաքում, 198 համար ունեցող նորակառույց հյուրանոցի՝ Movenpick Resort Tsaghkadzor-ի բացումը նախատեսվում է 2026 թվականին: Հյուրերը հնարավորություն կունենան վայելել շվեյցարական լավագույն հյուրընկալությունը, բարձրակարգ սնունդն ու ըմպելիքները, ինչպես նաև կունենան նվերների հնարավորություն՝ ALL-Accor Live Limitless ...
Կարդալ ավելին »Tag Archives: հյուրանոց
ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնել Սևանի հյուրանոցում տեղի ունեցած սպանության դեպքի մասին
Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին հարակից հյուրանոցային համալիրում տեղի ունեցած սպանության, խուլիգանության վարույթով ևս մեկ անձի կալանավորելու որոշում է կայացվել: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն՝ նշելով, որ հայտարարվել է հետախուզում: «Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել է խուլիգանությանը մասնակից ևս մեկ անձի ինքնությունը, ով Տավուշի մարզի 39–ամյա բնակիչ Դ․Հ․–ն է»,- նշված է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ ...
Կարդալ ավելին »Երևանում 33-ամյա ռուս կինը կոտրել է հյուրանոցի գույքը, հшրվածել է բժիշկներին, փախել շտապօգնության մեքենայից
Հուլիսի 5-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սայաթ Նովա պողոտա 19 հասցեում գործող «Անի Պլազա» հյուրանոցում ինչ-որ բանի ազդեցության տակ գտնվող աղջիկը ոչ ադեկվատ վարքագիծ է դրսևորում, հաղորդում է Shamshyan.com-ը: Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ նշված քաղաքացին կոտրել է հյուրանոցի գույքը, հահոյանքներ հնչեցրել, ...
Կարդալ ավելին »40-ամյա տղամարդը «Գրին գարդեն» հյուրանոցում ինքնшվնшսում է կատարել․ նրան արնոտված վիճակում գտել է մատուցողուհին
Հունիսի 20-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժին են զանգահարել «Աստղիկ» բժշկական կենտրոնից և հայտնել, որ Օհանովի 76/2 հասցեում գործող «Գրին գարդեն» հյուրանոցից մարմնի և երեսի վրա կտրած հետքերով շտապօգնության 77 խումբը իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել Երևանի բնակիչ 40-ամյա Արսեն Զ․-ին, ով հայտնել է, որ նշված հյուրանոցում փորձել է ...
Կարդալ ավելին »Տեխասի հյուրանոցում պայթյունից տուժածների թիվը հասել է 21-ի
Առնվազն 21 մարդ վնասվածքներ է ստացել ԱՄՆ Տեխաս նահանգի Ֆորտ Ուերթ քաղաքի Sandman Signature հյուրանոցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Այդ մասին հաղորդել է Fox News հեռուստաալիքը։ Ըստ հեռուստաալիքի տվյալների՝ մեկ հոգի գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, չորսը՝ լրջորեն տուժել են, բայց նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Մնացածն աննշան վնասվածքներ են ստացել, զոհեր չկան։ Ավելի վաղ Associated Press գործակալությունը, վկայակոչելով տեղի ...
Կարդալ ավելին »ԼՂ-ից բռնի տեղահանված 5000 մարդ հյուրանոցներում է, 1400-ն ապրում են ընդհանուր հարմարեցված վայրերում
Ադրբեջանի հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանցից 80 հազարը տեղավորվել են Հայաստանի մարզերում, մեծ մասը տեղակայվել է անհատական տներում կամ բնակարաններում, 5000 մարդ հյուրանոցներում է, 1400-ն էլ ապրում է ընդհանուր հարմարեցված վայրերում: Այդ մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանին ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով Դավիթ Առուշանյանի հարցին, թե մարզերում կան արդյո՞ք մարդիկ, որոնք մնում են ...
Կարդալ ավելին »Հայաստան տեղափոխվել ցանկացող քաղաքացիները կարող են ցուցակագրվել Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոցում. Տեղեկատվական շտաբ
Հայաստանի Հանրապետություն տեղափոխվել ցանկացող, բայց սեփական տրանսպորտային միջոց չունեցող ԼՂ քաղաքացիները ցուցակագրվելու համար սեպտեմբերի 26-ի ժամը 16։00-ից կարող են մոտենալ Ստեփանակերտի Արմենիա հյուրանոցում (Վերածննդի հրապարակին մոտ) գործող աշխատանքային խմբին։ Այդ մասին հայտարարություն է տարածել Տեղեկատվական շտաբը: «Ավտոբուսներով տեղափոխման մեկնարկը նախատեսվում է առաջիկա օրերին։ Գործընթացն արդյունավետ իրականացնելու համար ակնկալում եք կարգապահություն և հանդուրժողականություն։ Ներկա պահին մեզ համար առաջնահերթ է վիրավորների շտապ տեղափոխումը ...
Կարդալ ավելին »Երևանի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է ՀՀ և Ֆրանսիայի 21-ամյա քաղաքացու դի
Երեւանի Սեբաստիա փողոցում գործող հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը: «Ոստիկաններն ու քննիչները շոգեբաղնիքում հայտնաբերել են Հայաստանի և Ֆրանսիայի հանրապետությունների քաղաքացի 21-ամյա Վաչիկ Վ.-ի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել»,– գրում է կայքը։ Ոստիկանությունում ահազանգը ստացվել է օգոստոսի 23-ին ժամը 00։40-ի սահմաններում։ Մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ էր, եւ շոգեբաղնիքում նա ...
Կարդալ ավելին »