Tag Archives: Հայոց ցեղասպանության

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում

Արգենտինայի հայ համայնքը ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ UBA իրավաբանական դպրոցից երթ է կազմակերպել դեպի Բուենոս Այրեսում Թուրքիայի դեսպանի նստավայր։ Միջոցառումը կազմակերպել է Բուենոս Այրեսի հայ համայնքի միջերիտասարդական կլոր սեղանը։ Այդ առիթ Հայ Հեղափոխական Դաշնակցության, Հայ Երիտասարդական Միության, ՀՄԸՄ-ի, Խրիմյան հայկական վարժարանի և Պատանեկան Միության անդամները կրել են դրոշներ և հագել շապիկներ՝ «Իրավունք. վերադարձ Արցախ» գրությամբ, այդ կերպ պահանջելով ...

Կարդալ ավելին »

Հայոց ցեղասպանության թանգարանն ապրիլի 24-ին բաց է լինելու բոլոր այցելուների համար

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին աշխատելու է 10:00-20:00-ն՝ դռները բաց են լինելու բոլոր այցելուների համար։ Հրավիրած ասուլիսում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը նշեց, որ այդ օրը սպասվում են նաև պատվիրակությունների այցելություններ։ Ներկայում հաստատված է ֆրանսիական պատվիրակությունների այցելությունը։ «Ապրիլի 24-ին թանգարանը գործելու է արտակարգ ռեժիմով։ Թանգարանի մուտքն անվճար է, բոլոր ցանկացողներն, անկախ նրանից պատվիրակության կազմով են եկել, թե ոչ, կարող են ...

Կարդալ ավելին »

Հոլանդահայ ֆեդերացիան ոգեկոչման միջոցառում կանցկացնի Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ

Հոլանդահայ Կազմակերպությունների Ֆեդերացիան պատիվ Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում կանցկացնի։ Միջոցառումը կկրի «Արդարություն հաստատել` այն ժամանակ և այժմ» խորագիրը:Միջոցառման ընթացքում ելույթ կունենան Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Վիկտոր Բիյագովը, Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորներ Իսա Քահրամանը, Դոն Սեդերը, նախկին պատգամավոր Հարի Վան Բոմելը, «Ճշմարտության և արդարության կենտրոն»-ի  ներկայացուցիչ Գասիա Աբգարյանը։ Ոգեկոչման միջոցառումը կազմակերպվել է Նիդերլանդներում Հայաստանի դեսպանության հովանու ներքո։

Կարդալ ավելին »

Փասադենայի քաղաքապետը ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության hիշատակի օր

Միացյալ Նահանգների Կալիֆորնիա նահանգի Փասադենա քաղաքի քաղաքապետ Վիկտոր Մ․ Գորդոն ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր։ Այդ մասին հայտնում է Pasadena Now-ն։ «Որպես համայնք՝ տեղին է, որ մենք միասին կանգնենք և միանանք մեր հայ եղբայրներին ու քույրերին՝ փորձելով հիշել նրանց զոհված նախնիներին և ապահովել, որ այս սարսափելի արարքը չկրկնվի», – ասել է քաղաքապետ Գորդոն քաղաքային խորհրդի՝ ապրիլի 15-ին ...

Կարդալ ավելին »

Հունաստանի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Հունաստանի արտաքին գործերի նախարարը ծաղկեպսակ է դրել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ։ Հունաստանի ԱԳ նախարարին ուղեկցել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Հունաստանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով Հայաստան է ժամանել հունվարի 9-ին։ Հունաստանի խորհրդարանը 1996 թվականի ապրիլի ...

Կարդալ ավելին »

Բելգիայի արտաքին գործերի նախարարը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։  Բելգիայի արտաքին գործերի նախարարը ծաղկեպսակ դրեց հուշահամալիրի մոտ, այնուհետև ծաղիկներ խոնարհեց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։ Այնուհետև Հաջա Լահբիբը շրջայց կատարեց Հայոց ցեղասպանության թանգարանում։ Բելգիայի արտաքին գործերի նախարարին ուղեկցում էր Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Բելգիայի արտաքին գործերի նախարարը Հայաստան է ժամանել ...

Կարդալ ավելին »
ajax-loader