Tag Archives: Հալեպ

ՀՀ գլխավոր հյուպատոսն ու Հալեպի նահանգապետի տեղակալն անդրադարձել են հայ-սիրիական կապերին

Հալեպի նահանգապետի տեղակալ Ալի Հաննուրան և վերջինիս գլխավորած պատվիրակությունը մարտի 10-ին այցելել են Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն։ Այդ մասին հայտնում է Հալեպի «Գանձասար» պարբերականը՝ մանրամասնելով, որ Հալեպի նահանգապետի տեղակալի գլխավորած պատվիրակության կազմում են եղել նաև նահանգապետի խորհրդական Ղասսան Ֆարրուհը, աշխատակազմի ղեկավար Ապտ ու-Մունայիմ Ազատտինը, արտաքին և քաղաքական հարաբերությունների վարչության պետ Ահմեդ Բատաուին և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Եասեր Մաուլոյը:  ...

Կարդալ ավելին »

Հալեպի օդանավակայանը սովորականի պես վերսկսել է աշխատանքը

Սիրիայի Հալեպ քաղաքի օդանավակայանը վերսկսել է օդանավերի ընդունումն ու ուղարկումն առանց իշխանություններից հատուկ թույլտվություն ստանալու անհրաժեշտության։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են օդային երթեւեկության կառավարման ծառայությունից։ «Ուղարկումն ու ընդունելությունը վերսկսվել են»,- ասել է գործակալության զրուցակիցը՝ նշելով, որ առայժմ խոսքը միայն ներքին չվերթների մասին է։ Դեկտեմբերի 8-ից Հալեպի օդանավակայանը փակվեց մի քանի օրով, այնուհետև սկսեց սպասարկել միայն մեկանգամյա թռիչքներ, որոնք լիազորված էին ...

Կարդալ ավելին »

Հալեպի արվարձանների հրթիռակոծության հետևանքով կան զոհեր

Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարձակվել են Սիրիայի Հալեպ քաղաքի մերձակայքում գտնվող ռազմական դիրքերի վրա։ Գրոհի հետևանքով զոհվել է կառավարական ուժերի և շիա աշխարհազորայինների կազմավորումների առնվազն 17 մարտիկ։ Եվս 15 մարդ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ է ստացել։ Այդ մասին հաղորդում է Al Hadath լրատվամիջոցը։ Հարձակման է ենթարկվել քաղաքի հարավ-արևելյան Հայյանի շրջանը, որտեղ որոտացել են հուժկու պայթյուններ։ Սիրիայի հակաօդային պաշտպանության միջոցները կրակ են ...

Կարդալ ավելին »

Հալեպի միջազգային օդանավակայանը «իսրայելական ագրեսիայի» պատճառով դադարեցրել է աշխատանքը․ SANA

Սիրիայի զինվորականները հայտարարել են, որ Հալեպի միջազգային օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը, և դրանում մեղադրել են իսրայելական կողմին։ Այդ մասին հաղորդում է սիրիական SANA գործակալությունը՝ վկայակոչելով Պաշտպանության նախարարությունում իր աղբյուրին։ «Երկուշաբթի առավոտյան մոտ ժամը 4։30-ին իսրայելական թշնամին օդային ագրեսիայի գործողություն է իրականացրել Միջերկրական ծովի ուղղությունից՝ Լաթակիայի արևմուտքից, թիրախավորելով Հալեպի օդանավակայանը», – նշել է գործակալության զրուցակիցը։ Ըստ աղբյուրի՝ հարվածի հետևանքով վնասվել է ...

Կարդալ ավելին »

Հայ սակրավորները Հալեպում 88 հազար քառակուսի մետր հողատարածք են ականազերծել

Հայ սակրավորները Հալեպի նահանգային խորհրդի ներկայացուցիչներին են հանձնել ականազերծված 88 հազար քառակուսի մետր հողատարածք Հալեպի նահանգի Հանտարաթ շրջանում։ Այդ մասին հայտնում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթը։ Նշվում է, որ Հալեպի նահանգային խորհրդի իշխանությունները ստորագրությամբ ընդունել են հայկական մարդասիրական առաքելության սակրավորների կողմից ականազերծված տարածքը։ Ականազերծված հողատարածքի հանձնման արարողությանը մասնակցել են Բերիո Հայոց թեմի առաջնորդ Գերշ․ Տէր Մակար Սրբ․ Եպս․ Աշգարեանը, Հալեպի նահանգային ...

Կարդալ ավելին »
ajax-loader