Tag Archives: հեղեղում

ԱՄՆ-ում հեղեղումների զոհերի թիվը հասել է 14-իհեղեղումԱՄՆ-ում հեղեղումների զոհերի թիվը հասել է 14-ի

Ջորջիա, Քենտուկի եւ Արեւմտյան Վիրջինիա նահանգներում հորդառատ անձրեւների հետեւանքով առնվազն 14 մարդ զոհվել է հեղեղումներից։ Այս մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը։ Առնվազն 12 մարդ զոհվել է Քենտուկիում տեղի ունեցած աղետի հետեւանքով, եւս երկուսը մահացել են Ջորջիայում եւ Արեւմտյան Վիրջինիայում։ Միեւնույն ժամանակ, Արեւմտյան Վիրջինիայի նահանգապետ Պատրիկ Մորիսին ասել է, որ մի քանի մարդ շարունակում է անհետ կորած մնալ՝ չնշելով նրանց ստույգ թիվը։ Օդերեւութաբանների տվյալներով՝ հանգստյան օրերին Քենտուկիում ավելի քան 14 միլիմետր տեղումներ են տեղացել երկու օրից էլ քիչ ժամանակում, ինչը գերազանցում է ամսական նորմը։ Արդյունքում՝ տարածաշրջանում, ինչպես նաեւ հարեւան նահանգներում եւ Ջորջիայում գետեր են վարարել։ Օդերեւութաբանները զգուշացրել են, որ թեեւ տեղումներն արդեն դադարել են, սակայն որոշ շրջաններում գետերում ջրի մակարդակը կշարունակի բարձրանալ առաջիկա օրերին։ Հեղեղումները հանգեցրել են էլեկտրաէներգիայի անջատումների Քենտուկիում, Արեւմտյան Վիրջինիայում, Փենսիլվանիայում եւ Մերիլենդում, տուժել է գրեթե 80 հազար սպառող։

Կարդալ ավելին »

Հնդկաստանի հյուսիս-արևելքում ավելի քան 640 հազար մարդ տուժել է հեղեղումներից

Ավելի քան 640 հազար մարդ Հնդկաստանի հյուսիսարեւելյան Ասամ նահանգի 19 (35-ից) օկրուգներում տուժել է հեղեղումներից, որոնք առաջացել են հզոր մուսոնային անձրեւների պատճառով։ Այս մասին տեղեկացրել է տարածաշրջանի կառավարությունն իր տարածած տեղեկագրում։ Ջրի մակարդակը տարածաշրջանի գլխավոր՝ Բրահմապուտրա գետում եւ նրա վտակներում վտանգավոր նիշից բարձր է։ Իշխանությունները նշում են, որ զոհերի թիվը հեղեղումների եւ դրանց առաջացրած սողանքների հետեւանքով 2024թ. կազմել է 45 ...

Կարդալ ավելին »

ՆԳՆ-ն՝ հեղեղումների ժամանակ վարքագծի կանոնների մասին

Հորդառատ անձրևներին ընդառաջ ՆԳՆ-ն հիշեցնում է հեղեղումների ժամանակ վարքագծի կանոնների մասին։ Ի՞նչ անել մինչև հեղեղումները – Հետևեք ջրաօդերևութաբանական ազդարարման նշաններին: – Պահեստավորեք խմելու ջրի և սննդի պաշար (մի քանի օրվա համար): – Անհրաժեշտության դեպքում կահույքը բարձրացրեք ջրի սպասվելիք մակարդակից բարձր: – Թունավոր և վտանգավոր նյութերը տեղափոխեք ավելի ապահով տեղ: – Հեղեղումների սպառնալիքի դեպքում անջատեք գազը, էլեկտրականությունը: – Հետևեք տարհանման վերաբերյալ ...

Կարդալ ավելին »

Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը մասնակի տուժել է հեղեղումներից

Դեբեդ գետի հեղեղումներից մասնակի տուժել է նաև Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը։ Այդ մասին armhanq.com-ին հայտնեց Ախթալայի ԼՀԿ ի գլխավոր Ճարտարագետ Դավիթ Աբգարյանը։ «Թեպետ ընկերության տարածքն առանձնապես չի տուժել, մասնակի վնասվել է պոմպակայանը, որը ջրին մոտ է եղել։ Բացի այդ, խաթարվել է ընկերության բնականոն աշխատանքը, քանի որ մեկուսացված ճանապարհի պատճառով աշխատակիցների մի մասը, գտնվելով գետի մյուս ափի բնակավայրերում, առայժմ չի կարողանում գործի ...

Կարդալ ավելին »

Հունաստանը Հայաստանին աջակցելու պատրաստակամություն է հայտնել հեղեղումների հետևանքները հաղթահարելու հարցում

Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Տավուշի և Լոռու մարզերում տեղի ունեցած հեղեղումների վերաբերյալ։ «Հունաստանը իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում Հայաստանի ժողովրդին կորսված կյանքերի և երկրի հյուսիսային նահանգներում հորդառատ անձրևների պատճառած մեծ վնասի համար։ Մենք պատրաստ ենք աջակցել»,- ասված է հայտարարության մեջ։ Մայիսի 26-ին հորդառատ անձրևների և Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումներ ...

Կարդալ ավելին »

Երկար ժամանակ կպահանջվի երկաթուղու կապը վերականգնելու համար. Սանոսյանը՝ հեղեղումների վնասների մասին

Տավուշի և Լոռու մարզերում հեղեղումների հետևանքով մեծ վնասներ է կրել երկաթուղին, բավականին երկար ժամանակ կպահանջվի երկաթուղու կապը վերականգնելու համար: Այդ մասին հայտնել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ Հայաստանի վարչապետի մասնակցությամբ ընթացող՝ Լոռու եւ Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակի կառավարման օպերատիվ շտաբի հեռավար նիստին: «Մեծ վնասներ է կրել նաև երկաթուղին: Ընդհանուր 27 կմ հատվածի մոտ 2.5 կմ տարբեր հատվածներում վնասվել ...

Կարդալ ավելին »

ՆԳՆ փոխնախարարը ներկայացրել է հեղեղումների գոտում փրկարար ծառայության աշխատանքները

Լոռիում և Տավուշում հեղեղումների հետևանքով կա տարահանված 429 բնակիչ, որոնցից երկուսը հղի կանայք են։ Լրագրողների հետ ճեպազրույցում այդ մասին հայտնեց ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը՝ ներկայացնելով Ալավերդիում և հարակից բնակավայրերում տիրող իրավիճակը և հետագա անելիքները։ «Այս պահի դրությամբ ունենք տարահանված 429 բնակիչ, որոնցից երկուսը հղի կանայք են։ Բնակիչների մեծամասնությունը իրենց հարազատների տներում են, հրաժարվել են մեր ...

Կարդալ ավելին »

Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով

ՌԴ Տյումենի մարզի հեղեղումների գոտիներից տարհանված բնակիչների թիվն աճում է։ Այդ մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը: ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ ապրիլի 26-ի առավոտվա դրությամբ տարածաշրջանում տարհանվել է ավելի քան 5100 մարդ։ «Ժամանակավոր կացարաններում գտնվում է 581 մարդ, նրանցից 201-ը երեխաներ են», – ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ ջրածածկ են եղել 180 բնակելի շենք, 523 ամառանոց, 2844 տնամերձ հողամաս, ...

Կարդալ ավելին »

Ղազախստանում հեղեղումների պատճառով տարհանվել է շուրջ 98 հազար մարդ

Ղազախստանի այն տարածաշրջաններից, որոնք տուժել են հեղեղումներից, ապրիլի 11-ի ժամը 10:00-ի դրությամբ տարհանվել է շուրջ 98 հազար մարդ, նրանցից 32 հազար 856-ն՝ անչափահաս: Ինչպես տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հաղորդել է Ղազախստանի ԱԻՆ-ի մամուլի ծառայությունը։ Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ այդ ժամի դրությամբ ժամանակավոր տեղավորման կետերում գտնվում է 7173 մարդ, այդ թվում՝ 3494 երեխա։ Ջրածածկ տարածքներից պոմպահանվել է 8,8 մլն ...

Կարդալ ավելին »

Ստեփանծմինդայում հեղեղումներ են

Վրաստանում վարարած գետը խնդիրներ է ստեղծել Ռուսաստանի հետ սահմանամերձ Կազբեգի շրջանի Ստեփանծմինդա ավանի և Գերգեթի գյուղի բնակիչների համար. հեղեղվել են ճանապարհները, և ջրով են լցվել տների առաջին հարկերը։ Այդ մասին տեղեկացնում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը:Արդեն սկսվել են վատ եղանակի հետևանքների վերացման աշխատանքները, այդ թվում՝ Գերգեթիի քոթեջների հարակից տարածքում։                                                               Տուժած հատվածներում են եղել տեղական իշխանությունների ներկայացուցիչները։ Նրանց խոսքով՝ բնակչությունն ապահով վիճակում ...

Կարդալ ավելին »
ajax-loader