«Ժոնգ Թոնգ» և «ՄԱՆ» ավտոբուսներում տեղադրված GPS սարքերը հնարավորություն են տալիս իրական ժամանակում հետևել դրանց տեղաշարժին՝ օրվա պլանավորումն ավելի արդյունավետ դարձնելու համար։ Պարզապես բացեք «Յանդեքս Գո» հավելվածը, ընտրեք տրանսպորտի բաժինը, նշեք ձեր ուղղությունը, և համակարգը ցույց կտա՝ որ ավտոբուսներով հասնել, երբ դրանք կլինեն ձեր կանգառում ու երթևեկության տևողությունը։ Այս պահին «Յանդեքս» քարտեզներում հասանելի են Երևանի 76 երթուղուց 54-ը, և շուտով ...
Կարդալ ավելին »Tag Archives: Ավտոբուս
Ավտոբուսների՝ գործադուլ հայտարարած վարորդներին օրենսդրության շրջանակներում տրվելու է գնահատական․ Հայկ Կոստանյան
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Երևանի ավտոբուս ՓԲԸ-ի վարորդներ կողմից հայտարարված գործադուլին։ Կոստանյանը գրառման մեջ շեշտել է, որ ավտոբուսների վարորդների գործողություններին տրվելու է գնահատական աշխատանքային օրենսդրության շրջանակներում։ «Այսօր առավոտյան «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մեծ թվով վարորդներ առանց որևէ նախնական ծանուցման հրաժարվել են դուրս գալ երթուղիներ՝ ըստ էության փաստի առաջ կանգնեցնելով առավոտյան աշխատանքի և ...
Կարդալ ավելին »Ավտոբուսների համար երթևեկության առանձին գծեր կլինեն նաև Գարեգին Նժդեհ փողոցում
Երևանի Գարեգին Նժդեհ փողոցում նախատեսվում է առանձնացնել ավտոբուսային գծեր: Քաղաքապետարանի գործակարգավարական նիստում այս մասին հայտնեց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Վազգեն Հարությունյանը: «Հասարակական տրանսպորտի համար առանձնացված նոր երթևեկելի գոտիների ներդրմամբ աշխատանքների շրջանակում ներկայումս իրականացվում են Գարեգին Նժդեհ փողոցի երթևեկության կազմակերպման փոփոխության սխեմաների մշակման աշխատանքներ, որը նախատեսում է նշված փողոցում առանձնացված ավտոբուսային գծի ներդրում»,-ասաց Հարությունյանը: Գարեգին Նժդեհ փողոցի ընտրությունը նա պայմանավորեց ...
Կարդալ ավելին »