«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից տեղեկացնում են, որ օգոստոսի 11-15-ն Արարատյան դաշտում, Վայոց ձորի, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: «Հարգելի’ քաղաքացիներ, հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար հորդորում ենք խստորել հետևել հակահրդեհային նորմերի պահպանմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Կարդալ ավելին »Tag Archives: ՇՄՆ
Վարչապետը ՇՄՆ աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Համբարձում Մաթևոսյանին: Վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել Հակոբ Սիմիդյանին Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնում իր կատարած աշխատանքի համար և համոզմունք հայտնել, որ քաղաքական և կառավարչական ոլորտում պարոն Սիմիդյանի փորձը հետագայում ևս կներգրավվի պետության զարգացման գործում: ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել և հաջողություններ ...
Կարդալ ավելին »Մեծանալու է ձնահյուսերի առաջացման հավանականությունը, խուսափեք լեռներ այցելություններից. ՇՄՆ
Հանրապետությունում դիտվող բարձր ջերմաստիճանի պայմաններում, արևի ճառագայթների ազդեցությամբ ձյան զանգվածները լեռնային շրջաններում սկսում են ակտիվորեն հալվել, դրանց ջրապարունակությունը և զանգվածը մեծանում է, ինչը հանգեցնում է ձնահյուսերի վտանգի հավանականության բարձրացման: Այդ մասին հայտնում են ՇՄ նախարարությունից: «Մարտի 11-18-ը հանրապետությունում կանխատեսվում է օդի ջերմաստիճանի բարձրացում 6-10 աստիճանով, ինչով պայմանավորված հանրապետության լեռնային և բարձրալեռնային շրջաններում (2500 մետրից ավել բարձրություններում) մեծ թեքություն ունեցող լեռնալանջերում մեծանալու ...
Կարդալ ավելին »Ծաղկած պտղատուների համար ջերմաստիճանի վտանգավոր ցուցանիշներ չեն գրանցվել. ՇՄՆ
Նախորդ գիշեր Արարատյան դաշտում և դրա նախալեռնային գոտիներում օդի ջերմաստիճանը կտրուկ նվազել է, սակայն ծաղկած պտղատուների համար վտանգավոր ցուցանիշներ չեն գրանցվել։ Այդ մասին հայտնում են շրջակա միջավայրի նախարարությունից: Օդի նվազագույն ջերմաստիճանն առավոտյան 06։00-07։00 ընկած ժամանակահատվածում Արարատում գրանցվել է +0,5°C, Արտաշատում՝ +0,8°C, Մերձավանում՝ -0,7°C, Արմավիրում՝ 0°C, Աշտարակում՝ -0,8°C, Արենիում՝ -0,6°C, Ուրցաձորում՝ +0,3°C: Ցածր ջերմային ֆոնը կպահպանվի նաև առաջիկա գիշերվա ընթացքում, սակայն մարտի ...
Կարդալ ավելին »ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և Եգիպտոսի շրջակա միջավայրի նախարարության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում է։ Հանդիպումների ընթացքում ՀՀ վարչապետը և Եգիպտոսի նախագահը քննարկել են տնտեսության, ենթակառուցվածքների, զբոսաշրջության, ավիահաղորդակցության, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, շրջակա միջավայրի, կրթության, մշակույթի ոլորտներում համատեղ նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցեր: Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում է Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։ Շրջակա միջավայրի պահպանության և կայուն զարգացման ոլորտում երկկողմ համագործակցությունն ընդլյնելու նպատակով ...
Կարդալ ավելին »Հայաստանում մեկնարկում է սիրողական որսաշրջանը
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ստորագրել է Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ բնության հատուկ պահպանվող տարածքների) որսի կենդանիների համար նախատեսվող 2023-2024 թվականների օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին հրամանը։ Ինչպես տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից՝ հիմք ընդունելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը, սահմանվել են որսի ...
Կարդալ ավելին »