Tag Archives: մանկապարտեզ

Շուրջ 9000 երեխա ավարտում է Երևանի համայնքային մանկապարտեզները. տեսանյութ

Շուրջ 9000 երեխա ավարտում է Երևանի համայնքային մանկապարտեզները: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: «Նրանք հնարավորություն ունեն մինչև սեպտեմբեր շարունակել հաճախել մանկապարտեզ», – նշված է հաղորդագրության մեջ: Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Կարդալ ավելին »

500 մանկապարտեզի մեր ծրագիրը պակաս պրոբլեմներով է առաջ ընթանում, քան 300 դպրոցինը. Փաշինյան

Բարեբախտաբար, 500 մանկապարտեզի մեր ծրագիրը պակաս պրոբլեմներով է առաջ ընթանում, քան 300 դպրոցի ծրագիրը, ինչը շատ լավ է: Այս մասին այսօր՝ հունիսի 27-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք ունենք որոշակի վստահություն, որ կկարողանանք մեր արձանագրած թիրախներին հասնել»,- նշեց նա։ Վարչապետը թվարկեց, թե որ մանկապարտեզներն են կառուցել, ասաց՝ կընտրի, թե ուր այցելի՝ ստուգելու իրականացված աշխատանքները։

Կարդալ ավելին »

93 մանկապարտեզ կապահովվի գույքով. Փաշինյան

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 27-ի նիստում որոշեց 2024- բյուջեով ԿԳՄՍ նախարարությանը հատկացված միջոցներից կատարել վերաբաշխում եւ 2 մլրդ 314 մլն 386 հազար դրամ ուղղել շինարարությունն ավարտված կամ ավարտվող 93 մանկապարտեզներին գույքով ապահովելու, ինչպես նաեւ  անհետաձգելի ծրագրերի շրջանակներում Գեղարքունիքի մարզի Գեղամասարի մանկապարտեզի  հիմնանորոգման մեկնարկի համար: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ 2023-ի ավարտի դրությամբ 144 մանկապարտեզներում աշխատանքներն ավարտվել են, իսկ այս ...

Կարդալ ավելին »

Դավթաշենում թիվ 93 դպրոցի մասնաշենքերից մեկում մանկապարտեզ կգործի

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 20-ի նիստում գույք հետ վերցնելու և նվիրաբերելու մասին որոշում կայացրեց: Խոսքը Դավթաշեն վարչական շրրջանում Աշոտ Մանուկյանի անվան N93 միջնակարգ դպրոցի կողմից չօգտագործվող մասնաշենքի և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասի մասին է, որտեղ նախատեսվում է մանկապարտեզ կազմակերպել: Հիմնավորման մեջ նշվում է, որ Դավթաշեն վարչական շրջանի նախադպրոցական ուսումնական հաստատություններում առկա են երեխաների մեծաթիվ հերթագրումներ։ Երևան համայնքի ենթակայության տակ ...

Կարդալ ավելին »

Հունաստանում 40 աստիճան շոգի պատճառով փակել են մանկապարտեզներն ու դպրոցները

Հունաստանի տարածքի մեծ մասում սաստիկ շոգ եղանակ է հաստատվել․ ստվերում ջերմաստիճանը հասել է 43 աստիճանի։ Հունական News247 լրատվական հարթակը նշում է, որ իշխանությունները կանխարգելիչ նպատակով փակել են մանկապարտեզներն ու դպրոցները, կազմակերպությունների և ձեռնարկությունների աշխատակիցներին խորհուրդ է տրվել հնարավորինս աշխատել հեռավար ռեժիմով: Այս ամռան շոգի առաջին ալիքի կապակցությամբ երկրի Առողջապահության նախարարության ղեկավարությունը բուժհաստատություններին և շտապ օգնության ծառայություններին կոչ է արել լինել ...

Կարդալ ավելին »

Երևանի բյուջեից 135 մլն դրամ կհատկացվի մանկապարտեզներում տեսախցիկներ տեղադրելու համար

Համայնքային մանկապարտեզներում կտեղադրվեն տեսախցիկներ: Այս մասին նշվել է Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրակցության ժամանակ: Ուսումնասիրվել են շուրջ 50 մանկապարտեզի տեղանքը, գործող խմբերն ու հատակագծերը: Ծրագրի ամբողջական իրականացման համար նախատեսվում է մինչև 1700 տեսահսկման կետ ունենալ:  Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասաց  Կառավարման տեխնելոգիաների  կենտրոն ընկերության տնօրեն Սարգիս Մանուկյանը։ Նա զեկուցեց Երևանի մանկապարտեզներում տեսախցիկների տեղադրման գործընթացի ...

Կարդալ ավելին »

Մինչև 2 տարեկան երեխաների համար մանկապարտեզ հաճախելու հնարավորություն կստեղծվի

Հաջորդ ուսումնական տարվանից մինչև 2 տարեկան  երեխաների համար մանկապարտեզ հաճախելու հնարավորություն ստեղծելու նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում։ Այդ մասին մայիսի 23-ին հայտնեց ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ մանրամասնելով, որ սկզբում ծրագիրը պիլոտային բնույթ կկրի։ «Երևանի Գյումրիի, Հրազդանի և Վանաձորի 9 մանկապարտեզներում 1-2 տարեկան երեխաների համար կստեղծվեն առանձին՝ փոքրիկների խմբեր, իսկ Երևանի մեկ մանկապարտեզում 6-12 ամսական երեխաների ...

Կարդալ ավելին »

Ավարտվել են Ջրառատի մանկապարտեզի շինարարական աշխատանքները

Ավարտվել են Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ջրառատ բնակավայրի մանկապարտեզի շինարարական աշխատանքները։ Ջրառատի մանկապարտեզը կառուցվել է ՀՀ տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրով։ Մանկապարտեզի շինարարական աշխատանքները մեկնարկել էին 2021 թվականին։ Ջրառատի մանկապարտեզի կառուցման ծրագիրն իրականացվել է երկու փուլով։ Գումարի առաջին փուլի 60 տոկոսը և երկրորդ փուլի 70 տոկոսը հատկացրել է պետությունը, մնացած մասը՝ համայնքը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին մարզպետի ...

Կարդալ ավելին »

Երևանում կկառուցվի 5 նոր մանկապարտեզ

Երևանում առաջիկայում կկառուցվի 5 նոր մանկապարտեզ, նախագծման աշխատանքներն արդեն մեկնարկել են:  Այդ մասին ապրիլի 29-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ տեղեկացրեց փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը, նշելով, որ նոր մանկապարտեզները կառուցվելու են  Արաբկիրում՝ թիվ 24-ը, Ծարավ Աղբյուրում, Նոր Խարբերդում, իսկ Նորագավիթի և Կենտրոնի թիվ 1 մանկապարտեզներն ամբողջությամբ կվերակառուցվեն: «Արաբկիրում թիվ 24 մանկապարտեզում նախագծման աշխատանքները շարունակվում են: Նշեմ, որ  այստեղ որոշակի խնդիր ...

Կարդալ ավելին »

Բոլոր մանկապարտեզներում պետք է տեղադրվեն հսկող տեսախցիկներ. Ավինյան

Երևանում տեսահսկման տեսախցիկներ կտեղադրվեն մայրաքաղաքի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բոլոր մանկապարտեզներում։ «Որոշակի վերահսկողական մեթոդներ պետք է ներդրվեն մանկապարտեզներում՝ աշխատավարձերի բարձրացմանը զուգահեռ», այսօր՝ ապրիլի 1-ին, քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և հավելեց, որ դա պետք է ֆիքսել որպես հանձնարարական:«Բոլոր մանկապարտեզները պետք է հագեցած լինեն տեսախցիկներով, որոնց պետք է հասանելիություն ունենան մի քանի անձինք, ովքեր այդ վերահսկողությունը պետք է ...

Կարդալ ավելին »
ajax-loader