Tag Archives: մանկապարտեզ

Հրդեհ՝ Աշտարակի 2-րդ մանկապարտեզում. աշխատակիցներն ու երեխաները տարհանվել են

Այսօր՝ օգոստոսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 10:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի մանկապարտեզներից մեկում ծուխ է նկատվում: Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։ Դեպքի վայր է ժամանել Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աշտարակ քաղաքի թիվ 2-րդ ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը շուրջ 3.4 մլրդ դրամ կհատկացնի դպրոցների, մանկապարտեզների և կրթահամալիրների կառուցմանը

Կառավարությունը հաստատեց շուրջ 3 մլրդ 408 մլն դրամի վերաբաշխման նախագիծ՝ ուղղված 300 դպրոցների և 500 մանկապարտեզների կառուցման, վերանորոգման ու գույքային համալրման ծրագրի իրականացմանը։ Կառավարության նիստում  ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ գումարը նախատեսվում է ուղղել նաև դպրոցների արագ արձագանքման ֆոնդի համալրմանը, ինչպես նաև արհեստական բանականության ուսուցման ծրագիր իրականացնող հաստատությունների նյութատեխնիկական հագեցմանն ու ավագ դպրոցների վերակառուցմանը։ Նախագծով 2 մլրդ դրամ կուղղվի ...

Կարդալ ավելին »

300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, նորոգման ֆինանսավորումը կավելանա 9.6 մլրդ դրամով

Հասյաստանի կառավարության՝ մայիսի 29-ի նիստում գործադիրը հավանության է արժանացրել «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրին հատկացված պետական միջոցները 9,6 մլրդ դրամով ավելացնելու որոշումը: Ըստ հիմնավորման` ծրագրի ֆինանսավորումն ավելացվում է՝ հաշվի առնելով, որ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի հիմնական վերջնաժամկետը 2026 թվականն է, և 2025-2026 թթ.-ին աշխատանքներն իրականացվում են լայն ծավալով` ընդգրկելով ավելի շատ հաստատություններ: Միաժամանակ, կառուցվող, նորոգվող և հիմնանորոգվող հաստատությունների ցանկերը ...

Կարդալ ավելին »

Դիլիջանում նախկին նախարարը մանկապարտեզ է սեփականաշնորհել, վերադարձրել ենք պետությանը. Փաշինյան

Տավուշի մարզի դատախազությունը պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում պարզել էր, որ Դիլիջան համայնքի ավագանու 2006 թվականի որոշմամբ Դիլիջան համայնքի ղեկավարին թույլատրվել է Շահումյան փողոցի թիվ 34 հասցեում գտնվող 891 քմ մակերեսով մանկապարտեզի շենքը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել մի կազմակերպության, որը կապվում է նախկինում նախարարի կարգավիճակ ունեցող անձի հետ փոխկապակցված անձի հետ: Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ ...

Կարդալ ավելին »

Հրդեհ Սպիտակի մանկապարտեզներից մեկում. տարհանվել է 117 սան և 29 աշխատակից

Հունվարի 21-ին՝ ժամը 10։52-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի մանկապարտեզներից մեկում հրդեհ է բռնկվել։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:06-ին, մարվել՝ 11։09-ին։ Սանհանգույցի կախովի առաստաղից այրվել է մոտ 1 քմ հատված։ Փրկարարները ...

Կարդալ ավելին »

Դպրոցների և մանկապարտեզների շինարարության մեկնարկի ժամկետը կկրճատվի

Պետական բյուջեի միջոցներով դպրոցների և մանկապարտեզների կառուցման շինարարական աշխատանքները հնարավոր կլինի մեկնարկել ավելի սեղմ ժամկետում։ Այդ նպատակով Քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ լրացումներ են կատարվել ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-ն որոշման մեջ։ Քաղաքաշինության կոմիտեից հայտնում են, որ ՀՀ կառավարության 2024թ. հոկտեմբերի 31-ի 1729-Ն որոշմամբ նախ հստակեցվում է ճարտարապետաշինարարական նախագծերի փորձաքննությունների իրականացման հաջորդականությունը՝ բացառություն սահմանելով դպրոցների և մանկապարտեզների համար։ Այսպիսով՝ ...

Կարդալ ավելին »

Արարատի մարզի Հնաբերդ գյուղում հին դպրոցի շենքում մանկապարտեզ կտեղակայվի

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 10-ի նիստում որոշեց Արտաշատ համայնքի Հնաբերդ գյուղի Նարեկացի փողոց 22 հասցեում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող 410,9 քմ մակերեսով դպրոցի հին շենքը և դրա սպասարկման և օգտագործման համար հատկացված 0.25 հեկտար մակերեսով հողամասը նվիրաբերել Արտաշատ համայնքին՝ համայնքում երիտասարդական և մանկական կենտրոն ստեղծելու նպատակով, որտեղ կգործեն մարզական խմբեր, ինչպես նաև առկա պարի խումբը։ Ներկայումս Արտաշատ համայնքի Հնաբերդ բնակավայրի ...

Կարդալ ավելին »

Ժաննա Անդրեասյանը հանդես է եկել մամլո ասուլիսով

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է նաև լրագրողների և քաղաքացիների հարցերին: Պատասխանելով «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքի մասին հարցին՝ նախարարը նշել է, որ նորակառույց բոլոր դպրոցներին և մանկապարտեզներին տրամադրվում է ամբողջական նոր գույք. դա վերաբերում է թե՛ դասասենյակների, թե՛ ճաշարանների, թե՛ գրադարանների, թե՛ ուսուցչանոցների և մարզադահլիճների գույքին: «Կահավորվում ...

Կարդալ ավելին »

Երևանում նախատեսում է 32 մանկապարտեզի վերակառուցում

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ աննախադեպ քանակով մանկապարտեզներ են հիմնանորոգվում։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Հաջորդ փուլի ծրագրով նախատեսել ենք 32 մանկապարտեզի վերակառուցում էներգոարդյունավետության և սեյսմոկայունության բաղադրիչով։ Ֆինանսավորումն արդեն իսկ հաստատվել է։ Դրանք հիմա ավելի խիստ ստանդարտներով վերանախագծվում են և շուտով կդրվեն մրցույթների։ Այս պահի դրությամբ մոտ մեկ տասնյակից ավել մանկապարտեզներ գտնվում են հիմնանորոգման փուլում»,- նշեց Ավինյանը։  ...

Կարդալ ավելին »

Երևանի մանկապարտեզներում կներդրվի ռոբոտաշինության ծրագիր (վիդեո)

Երևանի մանկապարտեզներում կներդրվի ռոբոտաշինության ծրագիր: Քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ նշվում է. «Փոքրիկ Արթուրը պատրաստել է հերթական ռոբոտը։ Արդեն մեկ տարի է՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի նախադպրոցական կրթական աստիճանում ներդրվել է ռոբոտաշինության խմբակի ծրագիրը։ Երևանի քաղաքապետարանը համալսարանի հետ համագործակցությամբ առաջիկայում նախատեսում է ծրագիրը ներդնել նաև Երևանի համայնքային մանկապարտեզներում։ «Փորձնական ծրագրով առաջին հերթին ծրագիրը կներդրվի 10 մանկապարտեզում, հետագայում մտադիր ենք բոլոր մակապարտեզներում ...

Կարդալ ավելին »
ajax-loader