Tag Archives: ՀՕՊ

ԱՄՆ-ն ընդլայնում է ՀՕՊ և հակահրթիռային համակարգերը Մերձավոր Արևելքում

Միացյալ Նահանգները Իսրայելին Իրանի հարվածից հետո աշխատում է Մերձավոր Արևելքում հակահրթիռային պաշտպանության և հակաօդային պաշտպանության համակարգերի ընդլայնման և ամրապնդման ուղղությամբ: Այդ մասին ասված է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանի հայտարարության մեջ, որն ապրիլի 16-ին տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը աշխատում է Մերձավոր Արևելքում հակաօդային և հակահրթիռային պաշտպանության՝ հաջողությամբ ...

Կարդալ ավելին »

Սիրիայի ՀՕՊ-ը Դամասկոսի երկնքում խոցել է Իսրայելի արձակած հրթիռները․ SANA

Սիրիայի հակաօդային պաշտպանության միջոցները դեկտեմբերի 10-ի ուշ երեկոյան իսրայելական մի քանի հրթիռ են խոցել Դամասկոսի երկնքում։ Այդ մասին հաղորդել է SANA գործակալությունը՝ վկայակոչելով երկրի զինված ուժերում իր աղբյուրին։ «Այսօր ժամը 23։05-ի սահմաններում իսրայելական թշնամին օդային հարձակում է իրականացրել օկուպացված Գոլանի բարձունքների կողմից՝ թիրախավորելով Դամասկոսի մերձակայքի մի շարք դիրքեր։ Մեր պաշտպանությունն արձագանքել է հրթիռների արձակմանը և խոցել դրանցից մի քանիսը», – նշել ...

Կարդալ ավելին »

ԱՊՀ երկրների վարչապետները կքննարկեն միասնական բյուջեի ձևավորումը և ՀՕՊ ֆինանսավորումը

ԱՊՀ երկրների վարչապետների խորհրդի՝ հոկտեմբերի 27-ին Բիշքեկում կայանալիք նիստում, ի թիվս այլ հարցերի, կքննարկվեն 2024 թ.-ի Համագործակցության միասնական բյուջեի ձևավորումը, ԱՊՀ երկրների հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգի ֆինանսավորումը։ մասին հաղորդում է БелТА-ն՝ վկայակոչելով է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևին: Նա նշել է, որ խորհրդի հիմնական օրակարգն արդեն ձևավորվել է։ Դրանում տեղ կգտնեն տնտեսական և հումանիտար հարցեր, ԱՊՀ-ի մարմինների գործունեության ֆինանսավորման վերաբերյալ հարցեր։ ...

Կարդալ ավելին »

ԶՈՒ-ն համալրվել է տարբեր ԱԹՍ-ներով, հակատանկային և ՀՕՊ միջոցներով. ՊՆ նախարար

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում համառոտ ներկայացրեց, թե ինչ տեսակի սպառազինությամբ է համալրվել զինված ուժերը։ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերը համալրվել են տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքերով, հակատանկային միջոցներով, հակաօդային պաշտպանության միջոցներով և դրանց արդիականացված համակարգերով, թրթուրավոր և անվավոր ինժեներական տեխնիկայով, ականազերծման լրակազմով, քողարկման ցանցերով, կապի միջոցներով, օպտիկական սարքերով, նռնականետներով, տարբեր տեսակի զինամթերքով ...

Կարդալ ավելին »
ajax-loader