Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի անունից շնորհավորում եմ Լիդիան Արմենիայի գործընկերներին Ամուլսարում շինարարական աշխատանքների վերսկսման առթիվ։ Սա ոչ միայն Լիդիանի, այլև ամբողջ ոլորտի և Հայաստանի Հանրապետության կարևորագույն ձեռքբերումն է։ Վստահ եմ, որ Ամուլսարի ծրագրի` երկար սպասված գործարկումը շոշափելի տնտեսական օգուտ կբերի երկրին, նաև զգալի կամրագրի Հայաստանը արդյունավետ ներդրումային ուղղությունների համաշխարհային քարտեզի վրա։ Ոլորտի ներսում գործակցության և համատեղ ջանքերի շնորհիվ Հայաստանը ...
Կարդալ ավելին »Tag Archives: ամուլսար
Ամուլսարի շահագործումը Հայաստանի համար կենսական նշանակություն ունի. Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության հայտարարությունը
Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը ողջունում է Ամուլսարի ծրագրի ֆինանսավորման համար տրված պետական երաշխիքի փաստը՝ հանքի շինարարության շուտափույթ ավարտի և անխափան շահագործման ակնկալիքով։ Ծրագրի շինարարության ընդհատումը 2018թ․-ին զգալի վնաս է հասցրել տնտեսությանը և Հայաստանի ներդրումային հեղինակությանը։ Ծրագրի վերագործարկումը և դրա համար տրված պետական երաշխիքը կարևոր ազդակ են ներդրողների համար՝ ոչ միայն հանքարդյունաբերության ոլորտում։ Ամուլսարի ծրագրի հաջող ընթացքը Հայաստանի տնտեսության համար ...
Կարդալ ավելին »Լիդիան Արմենիա ընկերությունը հյուրընկալել է համայնքային իշխանություններին
Սիսիան խոշորացված համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանը եւ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Հովհաննիսյանը այցելել են Ամուլսարի հանքավայր: Հյուրերը Լիդիան Արմենիայի գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի ուղեկցությամբ այցելել են Ամուլսարի հանքավայրի ենթակառուցվածքներ։ Հայկ Ալոյանը նրանց ներկայացրել է Ամուլսարի ծրագրի մանրամասները, ներկայում կատարվող աշխատանքները։ Քննարկվել է համայնք-ընկերություն հետագա համագործակցությունը։ Հիշեցնենք, որ Ամուլսարի հարակից Գորայք համայնքը խոշորացումից հետո ընդգրկվել է Սիսիան համայնքի կազմում։
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ