Ամերիկացի հայտնի դերասան եւ ռեժիսոր Ջո Մանգանիելլոն որպես գլխավոր բանախոս հանդես է եկել Ամերիկայի Հայկական համագումարի՝ Կոնգրեսում տեղի ունեցած Հայոց Ցեղասպանության ոգեկոչման միջոցառմանը: Նա պատմել է Հայոց ցեղասպանությունը վերապրած իր մեծ տատի հուզիչ պատմությունը: Հայտնի դերասանը նաև լուսանկար է հրապարկել իր սոցիալական ցանցում, որտեղ նրա ձեռքին հեղինակավոր POLITICO պարբերականի հերթական համարն է՝ մի ամբողջ էջի վրա «Ազատություն Ադրբեջանի կողմից պահվող ...
Կարդալ ավելին »Tag Archives: Ադրբեջան
ՄԻՊ-ը ողջունում է ՄԱԿ Մարդու իրավունքների բարձր հանձնակատարի՝ Ադրբեջանում կամայականորեն պահվող հայերի անհապաղ ազատ արձակման պահանջը
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ողջունում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկի՝ Ադրբեջանում կամայականորեն պահվող բոլոր անձանց, ներառյալ՝ էթնիկ հայերին անհապաղ ազատ արձակելու պահանջի վերաբերյալ հայտարարությունը: ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության մեջ շեշտվում է, որ Անահիտ Մանասյանն ընդգծում է՝ ոլորտում մանդատ ունեցող բոլոր դերակատարներն, այդ թվում՝ միջազգային, պետք է շուտափույթ և պատշաճ քայլեր ձեռնարկեն խնդրի լուծման ուղղությամբ։ Պաշտպանն ...
Կարդալ ավելին »Ադրբեջանում չեղարկվել են ВВС-ի և «Россия сегодня»-ի ներկայացուցչությունները
Ադրբեջանում չեղարկվել են ВВС-ի եւ «Россия сегодня»-ի (Спутник-Азербайджан) ներկայացուցչությունները։ Այս մասին APA-ին տեղեկացրել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն։ Նրա խոսքով՝ հնարավոր է միայն մեկ թղթակցի հավատարմագրումը։ Այհան Հաջիզադեն նշել է, որ զրոյացվել է նաեւ «Голос Америки» ռադիոյի թղթակցային հավատարմագրումը։
Կարդալ ավելին »Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախարարները հանդիպում կունենան Ռեշտ-Աստարա երկաթուղային ճյուղի հարցով
Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի մի շարք գերատեսչությունների ղեկավարները մոտ ժամանակներս կհանդիպեն՝ քննարկելու «Հյուսիս–Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի Ռեշտ-Աստարա երկաթուղային ճյուղի շինարարության ընթացքը։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին լրագրողներին հայտնել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։ «Մենք նախատեսում ենք մոտ ժամանակներս անցկացնել եռակողմ հանդիպում՝ Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների, տրանսպորտի, էներգետիկայի նախարարների և մաքսային ծառայությունների ղեկավարների մասնակցությամբ», – ասել է ...
Կարդալ ավելին »Ադրբեջանում դեկտեմբերի 26-ին սուգ է հայտարարվել ինքնաթիռի կործանման կապակցությամբ
Ադրբեջանում դեկտեմբերի 26-ին մեկօրյա սուգ է հայտարարվել Azerbaijan Airlines ընկերության ինքնաթիռի կործանման հետևանքով մարդկանց զոհվելու կապակցությամբ։ Azertag լրատվական գործակալությունը հաղորդել է, որ համապատասխան հրամանագիրն ստորագրել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը: Դեկտեմբերի 25-ին Ակտաուի մերձակայքում ընկել ու բռնկվել է Azerbaijan Airlines ավիաընկերության Embraer 190 ինքնաթիռը, որը կատարում էր Բաքվից Գրոզնի չվերթը: Այն աղետի է ենթարկվել օդանավակայանի հարևանությամբ։ Ինքնաթիռում եղել է 62 ...
Կարդալ ավելին »Հայտնի էկոակտիվիստ Գրետա Թունբերգը Երեւանում մասնակցել է Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ համաժողովին
Շվեդ հայտնի Հայտնի էկոակտիվիստուհի Գրետա Թունբերգը Երեւանում նոյեմբերի 14-ին մասնակցել է «Ադրբեջանի ագրեսիան մարդու իրավունքների եւ շրջակա միջավայրի պաշտպանության դեմ» թեմայով համաժողովին։ Միջոցառումը կազմակերպվել էր ի պատասխան ՄԱԿ որոշման՝ Ադրբեջանը նշանակել COP29-ի ընդունող կողմ՝ չնայած Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ագրեսիային, ինչպես նաեւ ավտորիտար եւ հայատյաց քաղաքականությանը, որն իրականացնում է Բաքուն։ Միջոցառմանը մասնակցել են նաեւ Լեռնային Ղարաբաղի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը, ՄԻԵԴ-ում ...
Կարդալ ավելին »Հայաստանն ու Ադրբեջանը գնում են դեպի խաղաղության պայմանագրի ստորագրում. Գևորգ Պապոյան
Այն գործընթացը, որը հիմա կա Հայաստանի և Ադրբեջանի միջև, իմ մոտ դրական իմաստով տպավորություն է թողնում, որ մենք այնուամենայնիվ գնում ենք դրան և կստորագրենք խաղաղության պայմանագիր: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով խաղաղության պայմանագրի ստորագրման հավանականությանը վերաբերող հարցին։ Նա նշեց, որ ժամկետների մասով ոչինչ չի կարող ասել, բայց իր տպավորությամբ զարգացումները ...
Կարդալ ավելին »ՀՀ նախագահը ստորագրել է Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի մասին օրենքը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 24-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին» օրենքը։ Այդ մասին հայտնել է ՀՀ նախագահի աշխատակազմը։ Հայաստանի խորհրդարանը հոկտեմբերի 23-ին վավերացրել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների ...
Կարդալ ավելին »Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցով կանոնակարգն ԱԺ-ում է
Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգն Ազգային ժողովում է, այն դեռևս օրակարգ չընդգրկված նախագծերի շարքում է: Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին նախագիծը մինչև լիագումար նիստում քննարկվելը նախ պետք է քննարկվի գլխադասային ...
Կարդալ ավելին »Ադրբեջանի ՊՆ-ն կրկին սխալ հաղորդագրություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 11-ին՝ ժամը 10։50-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։
Կարդալ ավելին »