Tag Archives: Ադրբեջան

Մեկ շաբաթում Ադրբեջանը 5 անգամ խախտել է հրադադարը. Արցախի ՆԳՆ

2023 թվականի հուլիսի 10-17-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ոստիկանության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում հանցագործությունների և իրավախախտումների վերաբերյալ գրանցվել է 29 հաղորդում, որից 17-ը հանցագործությունների մասին են: Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում դրանցից 13-ն արդեն բացահայտվել և քննության փուլում են: Արցախի ՆԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ քրեական հետախուզության վարչության և տարածքային ստորաբաժանումների ծառայողների համատեղ իրականացված հետախուզական միջոցառումների արդյունքում` շաբաթվա ընթացքում բացահայտվել ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանն Արցախի Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը

Հուլիսի 16- ին` ժամը 20:20-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը’ կիրառելով հրաձգային զենք։ Այդ մասին հայտնեցին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից։ Հայկական կողմում կորուստներ չկան։ Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Կարդալ ավելին »

Ադրբեջանի ԶՈւ-ն Շուշիի շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով նաև ականանետ և նռնականետ. Արցախի ՊՆ

Ադրբեջանական զինուժը հուլիսի 14- ին ժամը 11:00-ի սահմաններում Շուշիի շրջանում խախտել է հրադադարը: Այդ մասին հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից, ընդգծելով, որ բացի հրաձգային զենքից,  կիրառվել է նաև 82 մմ տրամաչափի ականանետ և ՁՀՆ-7 նռնականետ։ Հայկական կողմում կորուստներ չկան։ Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Կարդալ ավելին »

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Ջիլի և Պարույր Սևակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ

Հուլիսի 13-ի՝ ժամը 21:30-ից հուլիսի 14-ի 01:00-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Ջիլի և Պարույր Սևակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՊՆ-ն:

Կարդալ ավելին »

Միջազգային դատարանի որոշմամբ ամրապնդվում է Ադրբեջանի պատասխանատվությունը ԼՂ խորացող ճգնաժամի համար․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ անդրադարձավ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի հուլիսի 6-ի որոշմանը՝ Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ տեղադրելու վերաբերյալ Հայաստանի դիմումի վերաբերյալ: Փաշինյանը նշեց, որ Արդարադատության միջազգային դատարանը նախորդ շաբաթ կարևոր որոշում է կայացրել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերաբերյալ։ Հայաստանի Հանրապետության դիմումի հիման վրա դատարանը վերահաստատել է փետրվարի 22-ին կայացրած իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումը, որով Ադրբեջանին պարտավորեցրել է ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանի բնապահպանական մեղադրանքները Հայաստանի հասցեին մտացածին են․ ՀՀ վարչապետ

Ադբրեջանի «բնապահպանական» ակտիվությունը շարունակվում է, և հիմա էլ այդ երկիրը փորձում է Հայաստանին բնապահպանական բնույթի մեղադրանքներ ներկայացնել պաշտոնական և ոչ պաշտոնական մակարդակով։ Կառավարության նիստի ժամանակ այդ մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։     «Ընդ որում, սրա համար Ադրբեջանը Հայաստանին վերագրում է հանքավայրեր, որոնք պարզապես գոյություն չունեն, բարձրաձայնում է հանգամանքներ, որոնք մտացածին են, մատնանշում է որոշումներ, որոնք բոլորովին ուրիշ բանի մասին են, հիշատակում է ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանը կրակել է Վերին Շորժայում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ

Հուլիսի 12-ի՝ ժամը 21:00-ից հուլիսի 13-ի 01:00-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այդ մասին տեղեկանում ենք ՊՆ տարածած հաղորդագրությունից:

Կարդալ ավելին »

Տեղ գյուղում Ադրբեջանի զինուժի կրակոցից 2-րդ հայ զինծառայողն է վիրավորվել

Հուլիսի 12-ին՝ ժամը 12:10-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող Ն. Թ.-ն:  Այդ մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում:  Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ կրակել էին նաև հուլիսի 12-ի առավոտյան, ինչի հետևանքով ...

Կարդալ ավելին »

Լաչինի միջանցքն արգելափակելու հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը վատթարանում է․ ԱԳՆ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել 7 ամիս շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վերաբերյալ։  Ստորև ներկայացնում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարությունը․ «Արդեն 7 ամիս է, ինչ Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհի հետ կապող կյանքի ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, շարունակում է ապօրինաբար արգելափակված լինել Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Այս ամիսների ընթացքում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շուրջ ծավալված բոլոր գործողությունները՝ ...

Կարդալ ավելին »
ajax-loader