Tag Archives: Ադրբեջան

Իրանը հույս ունի` շուտով ռուսական գազի մատակարարումներ կսկսվեն Ադրբեջանի միջոցով

Իրանը հույս ունի, որ մոտ ապագայում կկարողանա ռուսական գազի մատակարարումներ սկսել Ադրբեջանի միջոցով, «Գազպրոմի» հետ կապված գրեթե բոլոր հարցերն արդեն լուծված են։ Այս մասին TASS-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանում Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին։ «Մենք հույս ունենք, որ դա տեղի կունենա մոտ ապագայում։ Մենք այժմ բանակցություններ ենք վարում «Գազպրոմի» հետ և գրեթե բոլոր հարցերն արդեն լուծված են։ Բայց մենք պետք ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական տարածքների և գերիների հարցերը կլուծվեն․ նախարար

Մենք վստահ ենք, որ այս հարցերը լիովին կլուծվեն սահմանազատման գործընթացի արդյունքում։ Այս մասին օգոստոսի 14-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ պատասխանելով Ադրբեջանից Հայաստանի բռնագրավված տարածքների վերադարձի վերաբերյալ հարցին։ Նրա խոսքով՝ Կիրանցում արդեն իսկ իրականացված սահմանազատման գործընթացը և սահմանազատման տրամաբանությունը, ինչպես նաև նախկինում իրականացված սահմանազատման գործընթացը, վստահություն են ներշնչում, որ այս գործընթացը կշարունակվի, որի ...

Կարդալ ավելին »

Հայ սահմանապահները կտեղակայվեն Ադրբեջանը և Նախիջևանը կապող ճանապարհին․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է արդյոք, որ հայ սահմանապահները կանգնեն Ադրբեջանը Նախիջևանի հետ Հայաստանի տարածքով կապող ճանապարհին, հայտարարել է, որ սահմանապահները հիմնականում կանգնած են սահմանին, այլ ոչ թե ճանապարհներին, բայց երբեմն կանգնում են նաև ճանապարհներին։ «Այո, այդ ճանապարհին կլինեն հայ սահմանապահներ՝ Հայաստանի ինքնիշխանության շրջանակներում։ Քաղաքացիների հետ անձնական շփում չի լինի, քանի որ կստուգվեն կենսաչափական անձնագրերը, սակայն եթե ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանի հետ բոլոր բանակցություններում շոշափվում է հայ գերիների հարցը. վարչապետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավաստիացնում է, որ Երևանի ու Բաքվի միջև չկա այնպիսի խոսակցություն և բանակցություն, որի ընթացքում չի շոշափվում Բաքվում պահվող հայ գերիների հարցը։ Այդ մասին Փաշինյանը նշեց մամուլի ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով օրեր առաջ մամուլում տեղ գտած հրապարակմանը, թե Հայաստանի վարչապետը հրաժարվել է գերիների հարցով դիմել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։  Վարչապետի հավաստմամբ՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև չկա որևէ բանակցություն, ...

Կարդալ ավելին »

Միրզոյանը Կանադայի գործընկերոջը ներկայացրել է ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի վերջին զարգացումները

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի արտաքին գործերի նախարար Անիտա Անանդի հետ։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԳ նախարարությունը։ Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հարցեր։ Միրզոյանը նշել է, որ ՀՀ-ն գնահատում է Կանադայի կողմից ՀՀ ժողովրդավարությանը, քաղաքական անկախությանն ու տնտեսական զարգացմանը ցուցաբերվող շարունակական աջակցությունը։Արարատ Միրզոյանը և Անիտա Անանդը մտքեր են ...

Կարդալ ավելին »

Մոսկվայի անվտանգության համաժողովին Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ չեն նախատեսվում

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը հայտնել է, որ Մոսկվայում կայանալիք անվտանգության հարցերով պատասխանատու բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպման ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև առանձին բանակցություններ չեն նախատեսվում։ Այդ մասին Ալեքսեյ Շևցովը հայտարարել է «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում։ «Եթե խոսքը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև պաշտոնական եռակողմ հանդիպումների մասին է, ապա ոչ, դրանք նախատեսված չեն։ Միջոցառման ծրագիրը շատ խիտ է, այն ...

Կարդալ ավելին »

Հայաստանի տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ալիևին

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հերթական անգամ հնչեցված՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» կեղծ խոսույթին: «Հայաստանի Հանրապետության տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. արևմտյան Ադրբեջանն Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջաններն են»,- ասել է ԱԳՆ մամուլի խոսնակը: Հայկական կողմը նախկինում էլ բազմիցս արձագանքել է Ադրբեջանի այս խոսույթին՝ շեշտելով, որ ադրբեջանական կողմի նման հայտարարությունները դիտվում են ...

Կարդալ ավելին »

Ամենայն հայոց կաթողիկոսն արգենտինացի իրավաբանների և լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ապրիլի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Արգենտինայից ժամանած մի խումբ իրավաբանների և լրագրողների՝ ուղեկցությամբ արգենինահայ Խուան Պաբլո Գեչիջյանի։ Ինչպես տեղեկանում է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրությունից, վերջինս Նորին Սրբությանը տեղեկացրել է, որ խմբի այցը Հայաստան նպատակ է հետապնդում ավելի խորը ճանաչելու հայ ժողովրդին, նրա պատմությունը, մշակույթն ու հոգևոր ...

Կարդալ ավելին »

ԵՄ դիտորդները ծանոթացել են Խոզնավարի ուղղությամբ Ադրբեջանի արձակած կրակոցների հետևանքներին

Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը պարեկություն է իրականացրել Սյունիքի մարզի Խոզնավար, Խնածախ և Արավուս գյուղերում և հաստատել, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցների հետևանքով Խոզնավար գյուղում վնասվել է բնակելի տներից մեկի տանիքին տեղադրված արևային ջրատաքացուցիչը:   Այդ մասին Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը նշել է X-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ՝ կից հրապարակելով նաև կադրեր իրականացված պարեկությունից։   Over the Easter ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակել են Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներն ապրիլի 20-ին, ժամը 02:30-ի սահմաններում կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի  հետևանքով վնասվել է գյուղի բնակելի տներից մեկի տանիքում տեղադրված արևային ջրատաքացուցիչը: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։  Տուժածներ չկան: «Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել ...

Կարդալ ավելին »
ajax-loader