Tag Archives: ՔԿՀ

«Նարեկացի» նվագախումբը համերգով հանդես է եկել «Արթիկ» ՔԿՀ-ում

ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի նախաձեռնությամբ ազատազրկված անձանց համար կազմակերպվել էր երաժշտական մեծ միջոցառում․ հիմնարկի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում համերգային ծրագրով հանդես է եկել «Նարեկացի» ժողովրդական գործիքների նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր, թառահար, ՀՀ վաստակավոր արտիստ Արտեմ Խաչատուրի գլխավորությամբ։ Նվագախումբը ներկայացրել է գործիքային կատարումներ Արտեմ Խաչատուրի ստեղծագործություններից, նաև հայկական պարեղանակներ՝ նրա մշակմամբ։ Մենակատարներ Սմբատ Խալաթյանը և Արսինե Տերտերյանը հնչեցրել ...

Կարդալ ավելին »

«Արմավիր», «Նուբարաշեն», «Սևան» ՔԿՀ-ներում 30 դատապարտյալ դրական գնահատական է ստացել էքստեռն քննությունից

Արդարադատության նախարարության «Արմավիր», «Նուբարաշեն» և «Սևան» քրեակատարողական հիմնարկներում տեղի են ունեցել 19 և բարձր տարիք ունեցող ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալների` 2024 թվականի դրսեկության ձևով (էքստեռն) 2-րդ քննաշրջանի պետական և ավարտական քննությունները: Այդ մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից: Քննություններին մասնակցել են այն դատապարտյալները, որոնք անցել են «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի 19-ը և ավելի տարեկան դատապարտյալների համար ...

Կարդալ ավելին »

ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այցելել են «Վանաձոր» ՔԿՀ. եղել են առանձնազրույցներ ինքնավնասման փորձ կատարած անձանց հետ

Զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների մշտադիտարկման արդյունքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում տեղեկություն է ստացվել առ այն, որ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում ազատությունից զրկված անձինք ինքնավնասման փորձ են կատարել: ՄԻՊ-ից հայտնում են, որ նշված տեղեկատվությունը ստանալուց անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ բարձրացված խնդիրը, այդ թվում՝ ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովմանն առնչվող մի շարք հարցեր, հրատապության կարգով քննարկվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ։ Բացի ...

Կարդալ ավելին »

Կանխվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ներթափանցումը «Արմավիր» ՔԿՀ

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության կողմից ստացված տեղեկություններն իրացնելով՝ նույն վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները զննության են ենթարկել կալանավորված անձ Ռ․Ս․-ի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացի Վ․Ն․-ին։ Արդյունքում՝ ծառայողները հայտնաբերել են քաղաքացու մարմնում թաքցված փաթեթ, որում առկա են եղել հերոին և մեթամֆետամին տեսակի թմրամիջոցներին նմանվող, համապատասխանաբար՝ 3․34 և 2․3 գրամ քաշերով առանձնացված զանգվածներ։ Վ․Ն․-ն ձերբակալվել է օպերատիվ ...

Կարդալ ավելին »

«Գորիս» ՔԿՀ-ում կանխվել է նույն կալանավորին թմրամիջոց փոխանցելու 2-րդ դեպքը

ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հունիսի 5-ին՝ ժամը 15։25-ի սահմաններում, զննության են ենթարկել կալանավորված անձ Տ․Խ․-ի անվամբ քաղաքացի Ն․Ա․-ի կողմից բերված հանձնուքը։ Հանձնուքում առկա ծխախոտի տուփի միջից հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, դեղնականաչավուն, բուսական զանգված: «Գորիս» քրեակատարողական հիմնարկի նույն կալանավորված անձին թմրամիջոցին նմանվող զանգված փոխանցելու փորձ արձանագրվել էր նաև նախորդ օրը՝ հունիսի 4-ին, որը նույնպես կանխվել ...

Կարդալ ավելին »

«Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալին հանձնուք բերած կնոջ մոտ հայտնաբերվել է թմրամիջոցին նմանվող զանգվածով 180 փաթեթ

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություններ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ թմրամիջոցի ներթափանցման մասին։ Ինչպես տեղեկանում ենք Քրեակատարողական ծառայության տարածած հաղորդագրությունից, իրացնելով ստացված տեղեկությունները՝ նշված տարածքային բաժնի ծառայողները «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ ապրիլի 8-ին ժամը 11։40-ի սահմաններում զննության են ենթարկել ...

Կարդալ ավելին »

Պաշտոնեական դիրքի չարաշահման պատճառով ձերբակալվել է «Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողը

Քրեակատարողական ծառայողների ներգրավմամբ և պաշտոնեական դիրքի չարաշահմամբ զուգորդված` արգելված իրերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակներում փետրվարի 11-ին՝ ժամը 09։40-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, բնակելի գոտում խուզարկության են ենթարկել նույն հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետ Խ․Մ․-ին։ Ինչպես տեղեկանում ենք Քրեակատարողական հիմնարկի տարածած հաղորդագրությունից, խուզարկությամբ վերջինիս մոտից ...

Կարդալ ավելին »

Պաշտպանության նախարարությունն ուսումնական զորամաս կստեղծի «Կոշ» ՔԿՀ- ի տարածքում

Կառավարությունը Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Կոշ գյուղում գտնվող քրեակատարողական հիմնարկը և դրան կից շինություններն ու հողամասը փոխանցել է պաշտպանության նախարարությանը։ Այդ մասին որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության հունվարի 11-ի նիստի ընթացքում: «Հաշվի առնելով, որ վերը նշված անշարժ գույքը չի օգտագործվել 2022 թվականի հունվարի 1-ից ի վեր` ՀՀ պաշտպանության նախարարությունը գրությամբ դիմել է Կոմիտե՝ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի տարածքը և դրանում տեղակայված ...

Կարդալ ավելին »

Գրիգոր Մինասյանը մանրամասներ ներկայացրեց նոր ՔԿՀ-ի կառուցման նախագծի մասին

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը մանրամասներ ներկայացրեց Հայաստանում նոր քրեակատարողական հիմնարկի կառուցման նախագծից։ «Այս տարի ունենք վերջնական մոդելը և տիպը, թե ինչ բանտ ենք ուզում ստանալ։ Ունենք հայտարարված մրցույթ, և հաղթած ընկերությունը երկու-երեք ամսվա ընթացքում կտրամադրի գեոլոգիական և գեոդեզիական եզրակացությունը, ինչից հետո կմտնենք նախագծահաշվարկային մրցույթի հայտարարման փուլ»,- այսօր՝ ունվարի 8-ին, կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Մինասյանը։ Նոր քրեակատարողական հիմնարկը նախատեսվում է շահագործման հանձնել ...

Կարդալ ավելին »

Անչափահաս աղջկա նկատմամբ բռնություն կիրառելու համար մեղադրվող կինը տեղափոխվել է «Աբովյան» ՔԿՀ

Անչափահաս երեխայի նկատմամբ ֆիզիկական, հոգեկան և սեռական բռնություն կիրառելու և այլ հանցավոր արարքների համար մեղադրվող կինը տեղափոխվել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ արդարադատության նախարարության տարածած հաղորդագրությունից: Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ օրենքով նախատեսված կարգով՝ կինը սկզբնական շրջանում մինչև 7 օր գտնվելու է կարանտինային պայմաններում, որտեղ վերջինս ծանոթանալու է քրեակատարողական հիմնարկի պահման պայմաններին, կարգ ու կանոններին, որից ...

Կարդալ ավելին »
ajax-loader