Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բակերում շարունակվում են բարեկարգման աշխատանքները: 2024թ. ընդհանուր առմամբ շուրջ 30 ավտոտնակի փոխարեն կկառուցվի 27 բակ: Հանգստի գոտիները կառանձնանան խաղահրապարակներով ու ֆուտբոլի խաղադաշտերով, կահավորված՝ նստարաններով ու զրուցատաղավարներով: Մանրամասները՝ տեսանյութում:
Կարդալ ավելին »Tag Archives: ավտոտնակ
Ստորգետնյա ավտոտնակներ՝ վերգետնյա խաղահրապարակներով. փորձնական ծրագիրը կմեկնարկի Արաբկիրից
Ավտոտնակներով ծանրաբեռնված երևանյան բակերը բարեկարգելու համար համայնքը նախանշում է մասնավորի հետ գործակցությամբ սկսել ծրագիր: Այդ մասին նշվել է այսօր՝ հուլիսի 31-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական խորհրդակցության ժամանակ: Նախագիծը կմեկնարկի Արաբկիրից. կկառուցվեն ստորգետնյա ավտոտնակներ, որոնց վերին հատվածում կլինեն խաղահրապարակներ:
Կարդալ ավելին »