ՀՀ պետական բյուջեի միջոցներով Սիսիանի տարածաշրջանում հիմնանորոգվում է Տ-8-42, /Հ-45/ (Սիսիան)-Աշոտավան-Թասիկ-Արևիս տեղական նշանակության ավտոճանապարհի կմ 0+000-կմ 10+000 հատվածը։ Ինչպես հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից, Սիսիանից Արևիս տանող 10 կմ ճանապարհահատվածում այժմ իրականացվում են հողային, արհեստական կառուցվածքների, ճանապարհի ջրահեռացման համակարգերի կառուցման, գյուղամիջում՝ մայթերի կառուցման, ասֆալտբետոնե ծածկի տեղադրման և այլ բնույթի աշխատանքներ։
Կարդալ ավելին »Tag Archives: Սիսիան
Սիսիան համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս
Քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները բացահայտել են կոռուպցիոն բնույթի հերթական հանցանքը: ՆԳ նախարարությունից հայտնում են, որ փաստական տվյալներով՝ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի նախկին ղեկավարը, խախտելով Հողային օրենսգրքով սահմանված արգելքը, 2021 թվականի սեպտեմբերին ավագանու հաստատմանն է ներկայացրել, և համաձայնություն ստանալով` համայնքի վարչական սահմաններում գտնվող ընդհանուր օգտագործման շուրջ 4,6 հեկտար արոտավայրը աճուրդի միջոցով օտարել է իր մտերիմներից մեկին: Արոտավայրն ...
Կարդալ ավելին »Այսօրվանից Գյումրու, Վանաձորի և Սիսիանի մաքսային սպասարկման սրահներում կգործարկվի ծանուցման էլեկտրոնային համակարգը
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մաքսային բարեփոխումների շրջանակում, 2025 թվականի հունվարից մաքսային մարմնում մեկնարկել է ծանուցման էլեկտրոնային համակարգի ամբողջական ներդրման գործընթացը։ Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից: Կոմիտեն հայտնում է, որ 2025 թվականի հունվարի 31-ից ծանուցման էլեկտրոնային համակարգը կգործարկվի նաև Գյումրի, Վանաձոր և Սիսիան քաղաքներում գտնվող մաքսային սպասարկման սրահներում։ Այսինքն՝ ապրանքների հայտարարագիր ներկայացնելուց հետո Գյումրիի, Վանաձորի և Սիսիանի մաքսային ...
Կարդալ ավելին »Սիսիանում տղամարդը նռնակ է նետել բնակչի տան ուղղությամբ. հայտնաբերվել են պայթուցիչ, կոտրված ապակիներ
Այսօր՝ հունվարի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Սիսիանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սիսիան քաղաքի Պարույր Սևակ փողոցի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել, հաղորդում է Shamshyan.com-ը: Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է. Պարեկները սահմանազատել են տարածքը: Ոստիկաններն ու պարեկները սեփական ...
Կարդալ ավելին »Սիսիանի և Կապանի շրջաններում թույլ ձյուն է տեղում
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 20-ին՝ ժամը 9:05-ի դրությամբ, Սիսիանի և Կապանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Բաղրամյանի, Արմավիրի, Արարատի, Տավուշի, Արթիկի, Աշոցքի, Սպիտակի, Եղեգնաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Կարդալ ավելին »Հյուսիս-հարավ ճանապարհի Սիսիան-Քաջարան հատվածը կկառուցվի մինչև 2030-ը
Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք (Սիսիան-Քաջարան հարավային հատված)» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը։ Համապատասխան նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ «Այսպիսով, Սիսիան-Քաջարան շուրջ 60 կմ ճանապարհահատվածը մասնատել ենք 3 հատվածների՝ hյուսիսային ենթահատված՝ 27,12 կմ, Բարգուշատի թունել՝ 8,65 կմ, hարավային ենթահատված 24,25 կմ։ Ընդհանուր առմամբ, այս նախագիծը առկա 118 ...
Կարդալ ավելին »Դրամաշրջանառությանը նվիրված ցուցահանդես՝ Սիսիանում
Համո Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնում բացվել է Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ցուցահանդես: Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը եւ Սիսիան խոշորացված համայնքի համայնքապետ Արմեն Հակոբջանյանը։ ԿԲ-ից հայտնել են, որ այցելուները ծանոթացել են պատմական եւ ժամանակակից մետաղադրամներին, հուշադրամներին, Կենտրոնական բանկի գործառույթներին, այնուհետեւ ներկայացվել է դասընթաց փողի եւ անձնական ֆինանսների ճիշտ կառավարման եւ դրա ...
Կարդալ ավելին »Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիան հատվածը փակ է կցորդով տրանսպորտի համար
Առատ ձյան պատճառով Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ ճանապարհահատվածը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Ճանապարհային դեպարտամենտը։ «Հունվարի 10-ին՝ ժամը 10։40-ի դրությամբ, առատ ձյան պատճառով Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ ճանապարհահատվածը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է»,- ասված է հաղորդագրության մեջ։ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունն էլ հայտնում է, որ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (խորհուրդ է տրվում ...
Կարդալ ավելին »Սիսիանի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում զենք-զինամթերք է հանձնվել
Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Ոստիկանությունից հայտնում են, որ հերթական արդյունքը գրանցել են ոստիկանության Սիսիանի բաժնի քրեական հետախույզները։ Բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 15-ին Սիսիան քաղաքի մի բնակիչ բաժին էր բերել «ՊԿ» և «Սև նետ» տեսակի 4 հրազեն, «Սև նետի» փամփշտակալ՝լիցքավորված 25 փամփուշտով, և 2 պահեստատուփ, ինչպես նաև 12,7 ...
Կարդալ ավելին »Սիսիանի 35–ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել 66–ամյա հարևանի սպանության համար
Պարզվել են Սիսիան քաղաքի 66–ամյա բնակչի սպանության մի շարք հանգամանքներ։ Այդ մասին հայտնում են Քննչական կոմիտեից՝ հիշեցնելով, որ 2023 թ. դեկտեմբերի 23-ին «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել այն մասին, որ Սիսիան քաղաքի Խանջյան փողոցից շտապօգնության ավտոմեքենայով «Ձախ կրծքավանդակի հետին պատի և ձախ գոտկային շրջանի ծակած-կտրած, թափանցող վերքեր, ներքին արյունահոսություն, հեմոռագիկ շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 66–ամյա տղամարդ, ով, ...
Կարդալ ավելին »