Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի Գնդևազ բնակավայրում օգոստոսի 27-ին ժամը 10։00-ից մինչև 14։00-ն ընկած ժամանակահատվածում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Այդ մասին տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից՝ բնակիչներին հորդորելով չանհանգստանալ։
Կարդալ ավելին »Tag Archives: Ջերմուկ
Տեղեկությունները, թե իբր Ջերմուկի ուղղությամբ բանակային դիրք է գրավվել, չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
Ի պատասխան ԶԼՄ հարցումների, ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ մամուլում և սոցցանցերում շրջանառվող այն տեղեկությունները, թե իբր «Ջերմուկի ուղղությամբ բանակային դիրք է գրավվել», չեն համապատասխանում իրականությանը: «Հորդորում ենք զերծ մնալ կեղծիք և ապատեղեկատվություն տարածելուց, հատկապես որ պաշտպանության նախարարությունը լրագրողական առաջին իսկ հարցմանն ի պատասխան հերքել է այդ տեղեկությունը»,- նշել է ՊՆ խոսնակը
Կարդալ ավելին »Ջերմուկի ճոպանուղին վերագործարկվել է
Ջերմուկում պաշտոնապես բացվել են Համահայկական ձմեռային 2-րդ խաղերը։ Այս առիթով Ադրբեջանական հրետակոծությունից վնասված Ջերմուկի ճոպանուղին ավելի քան 2 տարի անց վերագործարկվել է; Տեղեկությունը հայտնել են «Վիզիթ Ջերմուկ զբոսաշրջային տեղեկատվական հարթակ» Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոնից։ Ճոպանուղու 1 տոմսն արժե 1500 դրամ, երկարությունը 1 կմ է: Ճոպանուղու վերանորոգման համար ՀՀ կառավարությունը սկզբում` որպես տեխնիկական վնասի փոխհատուցում, հատկացրել է 12 մլն դրամ, ապա ...
Կարդալ ավելին »«Ջերմուկի» արտադրողի դեմ 1,5 մլրդ ռուբլու հայց է ներկայացվել
Վլադիկավկազցի գործարար Օլեգ Գուսեւի ընտանիքը, որը թունավորվել էր «Ջերմուկ» հանքային ջրով, 1,5 մլրդ ռուբլու հայց է ներկայացրել արտադրողի դեմ, գրել է «Коммерсант» պարբերականը։ 2024թ. փետրվարին տեղեկացվել էր, որ Վլադիկավկազի բնակիչը կերակրափող այրվածք է ստացել այն բանից հետո, երբ խմել է «Ջերմուկ» հանքային ջուրը։ Ջրի փոխարեն շշում քացախ է եղել։ Ավելի ուշ տղամարդը մահացել է հիվանդանոցում։ «Ռոսպոտրեբնադզորը» այն ժամանակ դադարեդրել էր «Ջերմուկի» ...
Կարդալ ավելին »Գնդեվազ-Ջերմուկ տանող ճանապարհահատվածը շարունակում է մնալ երկկողմանի փակ՝ քարաթափման պատճառով
Հայաստանի Հանրապետության տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Այդ մասին հայտնում են Փրկարար ծառայությունից, մանրամասնելով, որ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Մ-2 ավտոճանապարհից դեպի Ջերմուկ քաղաք տանող ճանապարհահատվածը տեղի ունեցած քարաթափման պատճառով երկկողմանի փակ է։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության ...
Կարդալ ավելին »Գնդեվազ-Ջերմուկ ճանապարհը փակ է քարաթափման հետևանքով
Մ-2-Գնդեվազ-Ջերմուկ (կմ2+000 հատված) ավտոճանապարհին մարտի 20-ին ժամը 12։20 դրությամբ տեղի է ունեցել քարաթափում։ Այդ մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից, նշելով, որ ճանապարհը երկկողմանի փակ է։
Կարդալ ավելին »Ջերմուկ տանող ճանապարհն արդեն երկկողմանի երթևեկելի է
Ջերմուկ քաղաք տանող ճանապարհահատվածն արդեն երկկողմանի երթևեկելի է: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը, նշելով, որ քարաթափման հետևանքով ճանապարհին հայտնված քարերի հեռացման աշխատանքներն ավարտված են:Մարտի 15-ի առավոտյան Մ-2 միջպետական ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող ճանապարհահատվածի 1-ին կմ-ին տեղի էր ունեցել քարաթափում (մոտ 4 խմ), ինչի հետևանքով ճանապարհահատվածը դարձել էր միակողմանի փակ։
Կարդալ ավելին »Քարաթափում Ջերմուկ տանող ճանապարհին. այն միակողմանի փակ է
Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն մարտի 15-ին, ժամը 09։57-ին տեղեկություն է ստացվել, որ Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհի 2-րդ ոլորանի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում, ճանապարհը միակողմանի փակ է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Ինչպես տեղեկանում ենք ՆԳՆ ՓԾ տարածած հաղորդագրությունից, պարզվել է, որ Մ-2 միջպետական ...
Կարդալ ավելին »ՌԴ մեղադրանքն անհիմն է, «Ջերմուկի» մեջ չի կարող քացախ լինել, դա տեխնիկապես հնարավոր չէ․ ՍԱՏՄ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արտահերթ ստուգումը փաստում է՝ «Ջերմուկի» պարունակության մեջ չի կարող քացախ լինել, դա տեխնիկապես էլ հնարավոր չէ: Այդ մասին տեղեկանում ենք ՍԱՏՄ ֆեյսբուքյան էջից, որտեղ նաեւ տեսանյութ է հրապարակվել։ «Ռուսական կողմի մեղադրանքը ոչ միայն անհիմն է, այլև տարակուսելի: Մասնավորապես «Ռոսպոտրեբնադզոր»-ը հայտարարում է 2023 թվականի դեկտեմբերի 28-ին արտադրված 2.5 միլիոն շշի իրացումը կասեցնելու մասին, այնինչ ձեռնարկության հոսքագիծը մեկ օրում ...
Կարդալ ավելին »Ռուսաստանում «Ջերմուկ» հանքային ջրի վաճառքը կդադարեցվի
ՌԴ Սպառողների իրավունքների պաշտպանության դաշնային ծառայությունը («Роспотребнадзор») հայտարարել է Ռուսաստանում «Ջերմուկ» հանքային ջրի առանձին խմբաքանակների վաճառքը դադարեցնելու մասին, ինչի պատճառը, ըստ հայտարարության, Վլադիկավկազի բնակչի կերակրափողի այրվածքի մասին տեղեկությունն է։ ԱյԴ մասին հայտնում է ՍԱՏՄ-ն։ «Ըստ տեղեկության՝ ավելի վաղ նա այրվածք էր ստացել հանքային ջրի շշի պարունակությունը խմելու հետևանքով։ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ՌԴ-ից որևէ պաշտոնական տեղեկատվություն առ այսօր չի ...
Կարդալ ավելին »