Տավուշի մարզի ևս մեկ դպրոց տեխնիկապես հագեցած դասասենյակ կունենա։ Սահմանամերձ Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցում գործող «Արմաթ» լաբորատորիան վերազինվել է։ «Արմաթ»-ը «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի ամենամյա դրամաշնորհային ծրագրի շահառուներից է։ Հիմնադրամի աջակցությամբ լաբորատորիան համալրվել է ռոբոտաշինության նոր հավաքածուներով, իրականացվել է նաև համակարգիչների ուժեղացում, սարքավորումների վերանորոգում՝ հնարավորություն տալով տեղի աշակերտներին սովորելու ծրագրավորում, եռաչափ մոդելավորում և ռոբոտաշինություն։ «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկության միությունը դիմել ...
Կարդալ ավելին »Tag Archives: Կողբ
Տավուշի մարզի Կողբ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրում հոկտեմբերի 11-ին ժամը 10:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք: Այդ մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից, ընդգծելով, որ ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:
Կարդալ ավելին »Գազ չի լինելու Դիլիջանում, Կողբ, Այգեհովիտ բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 21-ին ժամը 10:30-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մոլդովական, Բարեկամության, Այգեստան, Շամախյան փողոցների, հարակից թաղամասերի, Կողբ բնակավայրի 2-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 19-րդ փողոցների և Այգեհովիտ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:
Կարդալ ավելին »Septemberfest․ մրգօղու փառատոն՝ Կողբում
Մրգօղին կարող է դառնալ հայկական բրենդ, իսկ փառատոններ պետք է անցկացվեն ոչ միայն Երեւանում, այլեւ մարզերում, հաըտարարել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը, որի նախաձեռնությամբ սեպտեմբերի 23-ին Կողբում երկրորդ անգամ տեղի կունենա մրգօղու փառատոն՝ Septemberfest-ը։ Առաջին անգամ փառատոնն անց է կացվել 2019 թ-ին, եւ, ըստ Կարեն Քոչարյանի, անցել է բարձր մակարդակով։ «Այն ժամանակ դեռ այսքան շատ փառատոններ չկային։ Մեզ համար կարեւոր էր ...
Կարդալ ավելին »Կողբ-ՎարդաՎԱՌ․ փառատոն՝ մշակույթի, արվեստի և արհեստի, զբոսաշրջության, համեղ ուտեստների ու լավ տրամադրության մասին
Նախորդ շաբաթ Տավուշի մարզի Կողբ գյուղում տեղի ունեցավ Կողբ-ՎարդաՎԱՌ փառատոնը՝ տարվա ամենավառ, ամենաթաց, ամենաերաժշտական, ամենաուրախ ու արվեստային, ամենա-ամենասպասված միջոցառումը։ Կողբի ֆուտբոլի դաշտն ու հարակից տարածքներն անճանաչելի էին դարձել։Դաշտը բաժանվել էր փառատոնային տարբեր գոտիների` արվեստ, հանգիստ, գաստրո, երաժշտական, տաղավարային, էքստրիմ և այլն, որտեղ յուրաքանչյուր մարդ կգտներ իր համար հետաքրքրություն: Մեկնարկային ակտիվությունը գաստրո և էքսպո գոտիներինն էր, որտեղ ներկայացվեցին տարածաշրջանային, տոնական, ծիսական ...
Կարդալ ավելին »