Tag Archives: Ջրահովիտ

Մարվել է Ջրահովիտ գյուղում բռնկված հրդեհը

Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն hուլիսի 24-ին ժամը 16:50-ին ահազանգ է ստացվել, որ Ջրահովիտ գյուղի 2-րդ փողոցում այրվում է խոտի դեզ: Ինչպես տեղեկանում ենք Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 18:40-ին, մարվել` 19:35-ին: Այրվել են գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմի տանիքը և հարկից տարածքում մոտ 1100 հակ պահեստավորած անասնակեր:

Կարդալ ավելին »
ajax-loader